20:40 24.09.2020
Սեպտեմբերի 24-ին` ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]
14:03 24.09.2020
Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:
12:22 24.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության […]
10:59 24.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 374-ով, ապաքինվել է ևս 240 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 3913 թեստավորում, որից 3539-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 292։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 48251 է, առողջացածներինը՝ 43266, մահվան […]
15:21 23.09.2020
Փարիզի Էյֆելյան աշտարակի տարածքը շրջափակված է։ Այս մասին հայտնում է BFM Paris-ը ։ Ականատեսների խոսքերով՝ աշտարակի մոտ ռումբ են գտել։ Պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
12:27 23.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի աշխատակցուհիները պարբերաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել, այն […]
11:55 23.09.2020
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի Charite կլինիկայից, հաղորդում է բժշկական հաստատության մամուլի ծառայությունը: «Հիվանդի առողջական վիճակն այնքան է բարելավվել, որ անհետաձգելի բուժումը կարելի էր դադարեցնել», – ասված է հաղորդագրության մեջ: Նավալնին այնտեղ բուժման կուրս է անցել 32 օր, որից 24 օրը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Բուժող բժիշկները հնարավոր են համարում լիարժեք […]
10:55 23.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով, ապաքինվել է ևս 350 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 2256 թեստավորում, որից 2046-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 292-ի։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47877 է, առողջացածներինը՝ […]
09:08 23.09.2020
Սեպտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին ժամը` 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]
14:10 22.09.2020
Արմեն Փամբուխչյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Փամբուխչյանը։ Նա նշեց, որ քաղաքական թիմը համաձայնություն է տվել: Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
12:54 22.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական […]
12:12 22.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն […]
10:56 22.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 115-ով, ապաքինվել է ևս 39 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը կատարվել է 825 թեստավորում, որից 710-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով […]
00:13 22.09.2020
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։
14:19 21.09.2020
Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» հակառակորդի սպանվածի մասին։ Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»,- մասնավորապես ասել է […]
10:57 21.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 1633 թեստավորում, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 287։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47552 է, առողջացածներինը՝ 42637, մահվան […]
16:55 20.09.2020
ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի […]
23:15 19.09.2020
Անհայտ անձինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մահացու թույնով ծանրոց են ուղարկել։ Այս մասին հայտնում է CNN-ը ։ Ծանրոցը պարունակում էր «ռիցին» տեսակի թույն, որը ամենաուժեղ բուսական թույնն է։ Ծանրոցում թույնի առկայությունը հաստատել է երկու թեստ։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծանրոցը, որը նախնական ստուգում էր անցնում Սպիտակ տան պատերից դուրս, առգրավվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: ԶԼՄ-ները նշում են, […]
22:32 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին` ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]
12:07 19.09.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել […]
12:04 19.09.2020
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են մոլեգնում, ոստիկանությունը հայտնել է հրաձգության և մի քանի զոհի մասին։ «Առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը գտնվում է վայրում, որտեղ տեղի է ունեցել զանգվածային հրաձգություն, կան զոհեր»-նշվում է ոստիկանության թվիթերյան էջում։ 13 WHAM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մի քանի փողոցներ փակվել են։ Երեկ Ռոչեսթերում անցկացվել է Black […]
11:24 19.09.2020
Սեպտեմբերի 19-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և […]
10:53 19.09.2020
Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3737 թեստավորում, որից 3493-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք, […]
15:15 18.09.2020
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Վերջինս հայտնել է, որ քաղաքապետը երեկ թեստ է հանձնել, որի դրական պատասխանն այսօր է ստացել։ «Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։ Սոնա Առաքելյանը նաև […]
10:55 18.09.2020
ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու […]
10:52 18.09.2020
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3769 թեստավորում, որից 3530-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, […]
00:38 18.09.2020
Չորեքշաբթիէն Հինգշաբթի լուսցող գիշերուան ընթացքին, Սան Ֆրանսիսքոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կից գտնուող Հայ կեդրոնին մէջ անյայտ անձեր հրդեհ յարաջացուցած են, նիւթական մեծ վնաս պատճառելով, կը տեղեկացնէ եկեղեցւոյ հոգաբարձութիւնը։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը։ Հայ կեդրոնին մէջ կայ «Վասպուրական» սրահը եւ եկեղեցոյ ու շրջանի կազմակերպութիւններու գրասենեակները։ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձութիւնը եւ համայնքի ղեկավարութիւնը, համագործակցութեամբ […]
23:26 17.09.2020
Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում է «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ չկա կուրություն: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի […]
10:52 17.09.2020
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 4319 թեստավորում, որից 4024-ը՝ բացասական արդյունքով։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, […]
14:27 16.09.2020
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից […]