TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

17:21 27.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի», ոստիկանության պետի տեղակալ են նշանակվել Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Եսայանը:

̰
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

16:17 27.11.2019

Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման: Հայտարարության՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում […]

̰
Նոր Հաճնի բնակարաններից մեկում հինգ անձի մահվան պատճառ դարձած պատահարը քննող հանձնաժողով է ստեղծվել

12:37 27.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծել, որը քննելու է Նոր Հաճն քաղաքի բնակարաններից մեկում հինգ անձի մահվան պատճառ դարձած պատահարը: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի […]

̰
Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020թ. առաջին կեսին. Известия

11:29 27.11.2019

Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները վերականգնվելու են 2020 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով պետական աղբյուրները, գրում է 1tv.ge-ն: Վրաստանի և Ռուսաստանի միջև չվերթները պետք է վերականգնվեին մինչև այս տարվա ավարտը, սակայն Վրաստանում տիրող քաղաքական վիճակը խոչընդոտեց դրան: «Իզվեստիա»-ի հետ զրույցում անանուն պետական աղբյուրը հայտարարել է, որ չվերթների վերականգնման համար Վրաստանում առկա […]

̰
Երևան-Ստամբուլ չվերթները դադարեցվել են

11:21 27.11.2019

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալն» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։ Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն՝ չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ […]

̰
Արձանագրվել է տուֆի ապօրինի արդյունահանման փաստ. հարուցվել է քրեական գործ

10:54 27.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական […]

̰
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

10:30 27.11.2019

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի

09:01 27.11.2019

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի։ Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը։ Վերջին տվյալներով՝ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու։ Փրկարարական օպերացիան շարունակվում է Դուրեսում և Տումանում։ Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Չեռնոգորիան այնտեղ են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ բրիգադներ և տեխնիկա։ Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) […]

̰
Դոնի Ռոստովում հարկադիր վայրէջք կատարած Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով ուղևորվում են Մոսկվա

00:00 27.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, NGT930 չվերթն իրականացնող Boeing 737-500 EK 73736 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության օդանավը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել տեխնիկական պատճառներով: Այս մասին տեղեկացնում է ТАСС  գործակալությունը։ Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով՝ ուղևորներին տեղափոխելու համար ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է […]

̰
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

21:08 26.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկություններ հայտնելով Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի մասին: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կիլոգրամ դեղամիջոց

18:05 26.11.2019

Պետական եկամուտների կոմիտե մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից […]

̰
Մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն

16:32 26.11.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օրերս տարածում գտած սկանդալային տեսանյութի մասին: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. ««NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից […]

̰
Հզոր երկրաշարժ Ալբանիայում. կան զոհեր և վիրավորներ

12:45 26.11.2019

Ալբանիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանիայից 30կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումները նաև զգացվել են երկրի այլ քաղաքներում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 150-ը: Ցնցումների հետևանքով ավերվել են բնակելի տներ և շինություններ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են բազմաթիվ փրկարարներ: Այս մասին […]

̰
Դիմում եմ դատախազությանը՝ Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորություններն անցնելը 309 հոդվածով քրգործ հարուցելու մասին. Դավիթ Խաժակյանը` քաղաքապետին

12:35 26.11.2019

Երևանի ավագանու նիստի ժամանակ արտահերթ ելույթով «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը  նշեց, որ քաղաքապետի` արձակուրդում գտնվելու ժամանակ նրա լիազորությունները կատարել և իրավական ակտեր ստորագրել է օրենքով չնախատեսված անձը: «Այդ ընթացքում Հայկ Սարգսյանն ավելի քան 70 իրավական ակտ ընդունեց, քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ»,- ասաց Խաժակյանը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի կայքում ցույց է տևվում, որ մեկ օրվա մեջ […]

̰
Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

11:24 26.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որին որպես ԿԿՀ անդամ ներկայացրել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Երկու թեկնածուների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ (իրենք՝ թեկնածուները, չէին կարող մասնակցել իրենց վերաբերյալ քվեարկությանը)․ Հայկուհի Հարությունյան – 3 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթինյան – 4 դեմ։

̰
Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

10:06 26.11.2019

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից Տաթևի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 խմ): Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են […]

̰
Լոռու մարզում մեքենան գահավիժել է անդունդը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

08:09 26.11.2019

Նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ […]

̰
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

19:08 25.11.2019

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար»,- […]

̰
Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

19:01 25.11.2019

SHANTNEWS․am-ի տեղեկություններով՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը։ Լեգենդար հետախույզը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։ 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ […]

̰
«Շանթը» Հայաստանի բացարձակ առաջատարն է իր լրատվական, հումորային և երաժշտական ժամանցային ծրագրերով

17:06 25.11.2019

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է հեռուստաընկերությունների եթերային արտադրանքի ամենաբարձր ռեյտինգներ ունեցող ծրագրերը, որոնցով «Շանթ» հեռուստաընկերությունը բացարձակ առաջատար է մի քանի ծրագրերով․ «Հորիզոն» լրատվականը առաջատարն է բոլոր լրատվական հաղորդումների թվում, «Շանթի» 3 ծրագրերը հումորային-ժամանցային ծրագրերի թվում զբաղեցնում են 1-ին, 2-րդ և 4-րդ հորիզոնականները․ Women’s club – 1-ին տեղ, Sport club – 2-րդ տեղ, Taxi […]

̰
Արցախի հարավ-արևելքում՝ Իրան-Ադրբեջան սահմանին, փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ

14:36 25.11.2019

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները գիշերը փոխհրաձգության մասնակից են եղել Արցախի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման մոտ գտնվող Բոյուք Բահմանլի գյուղի մոտ։ Հորադիզի մոտ նրանք փորձել են կասեցնել Իրանից Ադրբեջան անցնող մաքսանենգներին։ Երկու իրանցիները, ըստ ադրբեջանական կողմի, փորձել են Ադրբեջանի տարածք անցկացնել թմրանյութեր։ Գործնականում դա նրանց հաջողվել է՝ իրանցիները անցել են սահմանը, սակայն նկատվել են ադրբեջանցի […]

̰
ՌԴ-ում հայ է սպանվել. բացառիկ կադրեր դեպքի վայրից

14:31 25.11.2019

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին տեսանյութ է հրապարակել է իր էջում և գրել. «Ընկերներ, երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել մերձմոսկովյան Դուբնա քաղաքում… Մի քանի երիտասարդներ՝ ՀՀ քաղաքացիներ, հանգստանում էին Դուբնայի Դաչնայա փողոցի «Լիմոնադ» գիշերային ակումբում: Ակումբում նրանք հանդիպել են ծանոթ ընկերախմբի, որի շարքում էր նաև Դուբնա քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները […]

̰
Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

13:39 25.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված […]

̰
ՌԴ քաղաքացիություն ստացածների թվում ՀՀ քաղաքացիներն առաջատար են

12:55 25.11.2019

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը ու հայտնել, որ այս տարի ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մեծ թիվ այդ հոսքում կազմել են հայերը։ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։ Առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին […]

̰
Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է 27 զորամասում

11:52 25.11.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգն արդեն գործում է Զինված ուժերի 27 զորամասում:  

̰
ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է Լևոն Սարգսյանին

10:41 25.11.2019

ՌԴ դատարանը 40 օրով կալանավորել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման […]

̰
Վրաստանում ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել

18:51 23.11.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ […]

̰
«Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները` «B+»-ից դարձնելով «BB-»

18:11 23.11.2019

«Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Բացի սուվերեն վարկանիշից, «Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների […]

̰
Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

17:08 23.11.2019

«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած […]

̰
Մահակով ցուցմունք կորզելու տեսանյութում երևացող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են

16:33 23.11.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի […]

̰
BACK_TO_TOP