TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Արխիվ

Վրաց-ռուսական սահմանին ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

16:04 23.11.2019

Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, […]

̰
Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ. Tata Steel

15:32 23.11.2019

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում շարունակվում է Tata Steel մրցաշարը, որի շրջանակներում անցկացվում են արագ և կայծակնային շախմատի պարտիաներ։ Քիչ առաջ ավարտվեց 5-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ: 5-րդ տուրից հետո Արոնյանը 10 հնարավորից ունի 4 միավոր և Անիշ Գիրիի հետ կիսում է 7-8 […]

̰
Արաբկիրում շմոլ գազից թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել 3 անչափահաս

14:19 23.11.2019

«Մուրացան» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին`  ժամը 21:25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 անչափահաս: Այս մասին SHATNEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

13:06 23.11.2019

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
ՀՀ ԱԳՆ-ն աշխարհի ԱԳՆ-ների շարքում ամենաակտիվներից է Twitter-ում․ Twiplomacy

12:54 23.11.2019

Սոցցանցերում տարբեր պետությունների առաջնորդների ու գերատեսչությունների ակտիվությունը չափող Twiplomacy համակարգը հաշվել է, որ ամենաակտիվների թվում Հայաստանի արտաքին գործերի նախարարության էջը Twitter-ում 13-րդն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/videos/10156330378157434/ Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն համակարգն արձանագրել էր, որ Հայաստանի վարչապետը 10-րդ ամենաակտիվ առաջնորդն է Facebook-ում իր էջով։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ […]

̰
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. Էրիկ Գրիգորյան

12:08 23.11.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի մանրաձուկ. ««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և […]

̰
Լարսում կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս

11:46 23.11.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ […]

̰
Երևանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել

15:11 22.11.2019

Նոյեմբերի 22-ին` ժամը 14:21-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը և ճգնաժամային կառավարման […]

̰
ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործը փոխանցվել է Քննչական կոմիտե

13:42 22.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում […]

̰
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

13:28 22.11.2019

Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ավելի վաղ հայտնել էինք` դերասանն ահազանգել է, որ երթուղային տաքսու վարորդը սպառնացել է կտրել իր վիզը:  «Պարզվում ա՝ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ ԳԱԶել-ի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավելի, ոչ պակաս կնոջս […]

̰
Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

13:16 22.11.2019

Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ Երևանի գրասենյակից: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար: Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առևտրին […]

̰
Ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

13:02 22.11.2019

2019 թվականի նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Toyota, կոտրված ապակի և 24 կրակված պարկուճ

11:47 22.11.2019

Նոյեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել […]

̰
Փրկակարները հայտնաբերել են կորած քաղաքացիներին

10:19 22.11.2019

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ: Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, որոնողական […]

̰
Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

10:04 22.11.2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 […]

̰
Լեռներում մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել

09:49 22.11.2019

SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր […]

̰
Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

00:00 22.11.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ […]

̰
Կորել է արշավական Հենրիկ Գևորգյանը

23:56 21.11.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Կորածները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։  

̰
Կորել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը

22:01 21.11.2019

SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ Նրանք մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։ Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում։  

̰
ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը կալանավորվել է

19:06 21.11.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, […]

̰
Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

18:22 21.11.2019

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց: Ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Դեկտեմբերի 23-ին կհրավիրվի ժողով, կընտրվի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ և նոր գործկոմ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

̰
«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

17:53 21.11.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, […]

̰
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. ինչպես է BMW-ն հայտնվում բեռնատարի անիվների տակ 

16:16 21.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկի տնօրենը ձերբակալվել է

15:09 21.11.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումանայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, […]

̰
Այրվում է «Դոլմամա» ռեստորանի տանիքը

14:28 21.11.2019

Այս պահին այրվում է Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Կառավարությունը բնակարան գնելու գումար կտա Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքի

12:00 21.11.2019

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ պետբյուջեից մոտ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 1988-1992 թվականներին Ադրբեջանից տեղահանված հայ ընտանիքների բնակարանների հարցերը լուծելու համար։ Դա կարվի բնակարան գնելու վկայագրեր տալու միջոցով։ Այսինքն՝ ընտրված ընտանիքներին կտրվեն փաստաթղթեր, որոնցով նրանք կկարողանան բացառապես տուն կամ բնակարան գնել մեկ տարվա ընթացքում։ Այդպիսի գործարք անելու դեպքում պետությունը կվճարի նրանց բնակարանի գինը։ Այս փուլով ծրագիրը կիրականացվի […]

̰
Խոշտանգումներից խուսափելու համար ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ կդրվեն

11:47 21.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվելու ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի-ելքերի մոտ տեսագրող-տեսաձայնագրող սարքերի տեղադրման համար։ Նիստի ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ այդ տեսախցիկները դրվելու են նաև հարցաքննությունների սենյակներում՝ ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելու համար։ Գործընթացը տևելու է օրենքի ընդունումից հետո երեք տարի։ Խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ այս նախագծի իրականացումը ֆինանսավորվելու […]

̰
Զոդի կամրջի վրա 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

11:41 21.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, բախվել էին «Տոյոտա Հիլուքս», «ԳԱԶԵԼ» և «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենաները. արդյունքում ՝ յոթ  մարդ մահացել էր, […]

̰
Սեմյոնովկայի անասնագոմում բռնկված հրդեհը մեծ թվով անասուններ է ոչնչացրել

11:32 21.11.2019

Նոյեմբերի 20-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում, և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԹԻՎ […]

̰
Վարչապետ Փաշինյանը ժամանել է Միլան

17:13 20.11.2019

ՀՀ վարչապետի պատվիրակության ինքնաթիռը Վենետիկից հետո վայրէջք է կատարել Միլանում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը և պատվիրակությունը եղել են Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում։ Միլանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանը հանդիպումը համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում։ Միլանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը կլինի Միջազգային […]

̰
BACK_TO_TOP