TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Ռուսաստանում ուղղաթիռ է ընկել․ կա զոհ

13:44 30.11.2019

Ռուսաստանի հարավում՝ Սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է քաղաքացիական ուղղաթիռ։ Պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։ Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է։

̰
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող. ՀՀ ԱԳՆ

12:48 30.11.2019

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքն ու հարևան երկրին կոչ արել հավատարիմ մնալ հանձնառություններին: Հաղորդագրության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը […]

̰
Հրանտ Մելքումյանը նախավերջին տուրում հաղթեց. Tournament of Peace 2019

11:57 30.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտին է մոտենում բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարը: 10-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Հրվոջ Ստևիչին: Վերջին տուրից առաջ Մելքումյանն ունի 6 միավոր և Էտյեն Բաքրոյի ու Մարկոս Ռագգերի հետ կիսում է 3-5 տեղերը: Վերջին տուրում հաղթելու դեպքում Մելքումյանը կարող է հավակնել մրցանակային տեղի: Մրցաշարի միանձնյա առաջատարը 6,5 միավորով ուկրաինացի Վասիլի […]

̰
Լիլիթ Մկրտչյանը հաջող է մեկնարկել․ Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնություն

11:50 30.11.2019

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Մրցաշարի առաջին օրը շախմատիստուհիներն անցկացրել են կայծակնային շախմատի 13-ական պարտիա: Լիլիթը դրանցից 8-ում հաղթել է, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 3 պարտություն: 13 տուրից հետո 9 միավորով Մկրտչյանն առաջատարների խմբում է: Մոնտե Կառլոյում ընթացող կայծակնային շախմատի […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է վենեսուելացի ըմբիշին և սպասում է Ռոման Վլասովի հետ գոտեմարտին

11:36 30.11.2019

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոսկվայի «Գրան-պրի»  գավաթի խաղարկությունում իր առաջին գոտեմարտն է անցկացրել: Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 հաշվով հաղթել է վենեսուելացի Ռիվաս Վուելեկսիսին: Մինչ այդ, Արսենը հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, թե երբ կլինի իր և ռուս անվանի ըմբիշ Ռոման Վլասովի մենամարտը: «Ես և Վլասովը նոյեմբերի 29-ին մեկական […]

̰
Քաղաքապետը հրապարակել է փաստաթղթերի պատճենները

10:00 30.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես և պայմանավորվել ենք, հրապարակում եմ այն փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում էի նախորդ տեսանյութում։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ դրա նկարագրությունն է»։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/470724820237825?__xts__[0]=68.ARAdCg3odN6UcIsjs0dacTAYDFKzJerfhvE4oC6gc9kmfxJqOQiJ4404QFkH4Pv4ONaqlG3YmXVU-GQY89fAYl_Ca9VlP5c3jJJIK3vDq1OA51HfrW_8_lmglzq7oVTHgM9BbgjKXxYem0X8F2bxf7fX3ZC0z0SoXfLx9H8kkOq1SRHq8R2RAe8JJ173UyIgwTbcOaOwx8mIvb_0L298Cz7N-ynd5HfvUokQvODNqGtQkSPYUEAa6UMFsxe43CeuHaQsh_T2givmwSdlOG4Y4t4b584py-ETEJ84JuzB8imx7VCHukViouqwx66DNzoSF1smGxC8yJCz4wnkxpEMnhk&__tn__=-R

̰
Ահաբեկչություն Լոնդոնում․ կասկածյալը սպանվել է

08:37 30.11.2019

Լոնդոնի կենտրոնում դանակով զինված տղամարդը կամրջի վրա հարձակվել է անցորդների վրա։ Զինված հարձակման հետևանքով ծանր վիրավորվել է առնվազն 5 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ նշելով, որ իրավապահները կրակոցով սպանել են հարձակվողին, որի մարմնին ամրացված է եղել պայթուցիկ սարք։ Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած հարձակումն իշխանությունները ճանաչել են որպես […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

19:14 29.11.2019

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու […]

̰
Հայ մարզիկը, կոմայից դուրս չգալով, մահացել է մեդալ նվաճելիս ստացած վնասվածքից

17:50 29.11.2019

2017թ. Եվրոպայի առաջնությունում ծանր վնասվածք ստացած մարզիկ Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս կոմայում անցկացնելուց հետո մահացել է այսօր։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Մարզիկն իր վնասվածքը ստացել է մեդալի համար մղվող մենամարտում։ Նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալը, սակայն մենամարտից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ 2017 թվականից մարզիկը գտնվում էր կոմայի մեջ։ https://www.facebook.com/samboarm/photos/a.154952138047910/1303187199891059/?type=3&theater

̰
Իրաքի վարչապետը որոշեց հրաժարական տալ

16:55 29.11.2019

Իրաքում շարունակվող ցույցերի ֆոնին երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ուղարկելու խորհրդարանին։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին միջազգային լրատվամիջոցները։ #BREAKING Iraq PM says to submit resignation to parliament pic.twitter.com/SaorZ8bW4k — AFP News Agency (@AFP) November 29, 2019 Հրաժարականը ներկայացվել է այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի […]

̰
Երկաթուղային տրանսպորտով բերվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևանում. ՊԵԿ

14:08 29.11.2019

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային […]

̰
Եղանակային պայմանները կարգավորվել են, չվերթներն իրականացվում են. «Զվարթնոց»

12:04 29.11.2019

Մառախուղի պատճառով չիրականացվող թռիչքները վերականգնվել են: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ եղանակային պայմանների պատճառով չկայացող դեպի Երևան չվերթները չեն կայանում: «Առավոտյան մառախուղի պատճառով ունեցել ենք Մոսկվայից Երևան չվերթների ուշացումներ, այս պահին եղանակային պայմաններն արդեն կարգավորվել են, չվերթներն իրականացվում են, ներկա պահին մի քանի չվերթի նստեցում է […]

̰
Դու ունե՛ս դա․ Ալեքսիս Օհանյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին

11:33 29.11.2019

Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ ամսական գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այդ մարտահրավերը Փաշինյանն ուղարկել էր Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին։ «Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան»,- իր թվիթերյան էջում գրել է Օհանյանը։ You got it, @NikolPashinyan https://t.co/I6REaf85Tc — Alexis Ohanian 🇦🇲 (@alexisohanian) November 28, 2019 Մինչ այդ […]

̰
Զելենսկու՝ Հայաստան կատարելիք այցը չեղարկվել է Վրաստանում ընթացող ակցիաների պատճառով

11:19 29.11.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թ. դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Նախապես պլանավորված էր, որ Զելենսկին կայցելի նաև Հայաստան ու Վրաստան, բայց Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով որոշվել է այդ այցերը կրճատել և սահմանափակվել Ադրբեջան այցով»,- տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ Վլադիմիր Զելենսկու՝ Բաքու այցը տեղի կունենա դեկտեմբերի 16-17-ին:

̰
Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը

11:00 29.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի տեսաուղերձը՝ կից նշելով. «Սերժ Թանկյանն ընդունեց մարտահրավերը: Դու նույնպես կարող ես ընդունել այն՝ ամսական 23 դոլար նվիրատվություն բաժանորդագրվելով հետևյալ հղման միջոցով՝ Himnadram.org: Բաժանորդագրվելուց հետո անպայման մարտահրավիրեք երեք ուրիշ հայի»: Թանկյանն իր հերթին մարտահրավերը փոխանցել է երեք այլ հայերի՝ պրոֆեսոր […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

09:25 29.11.2019

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի […]

̰
Ցույցեր Իրաքում․ 1 օրում զոհվել է 40 մարդ

08:33 29.11.2019

Իրաքի տարբեր շրջաններում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության փոխանցմամբ՝ անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար, հաղորդվում է 245 վիրավորի մասին։ Եվս 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները մարտական փամփուշտներով կրակել են ցուցարարների ուղղությամբ։ […]

̰
Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է

21:49 28.11.2019

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։ Այս մասին […]

̰
Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է

17:49 28.11.2019

Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին  հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնել էինք` Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական […]

̰
Պյատիգորսկի գարեջրային ընկերությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հայ է զոհվել

17:14 28.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերաբերյալ: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեխաների ապօրինի որդեգրման դեպքից. կա ձերբակալված

17:01 28.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործի վերաբերյալ: «ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող […]

̰
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:00 28.11.2019

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

̰
Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը

14:42 28.11.2019

ՌԴ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի […]

̰
Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը

13:44 28.11.2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: «Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- […]

̰
Պետական գույքը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքն է պարզվել. հարուցվել է քրգործ

13:15 28.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի  Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ […]

̰
Գյումրիում ներքնազգեստի արտադրությունը հարկային արտոնություն ստացավ

11:55 28.11.2019

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն Գյումրիում)։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին […]

̰
Բացահայտվել են Երևանում կատարված գողությունների մի շարք դեպքեր

11:20 28.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն: Իրականացված մեծածավալ քննչական և […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է քաղաքացիական, քրեական և քրեադատավարական ոլորտները կարգավորող մի շարք օրենքներ

10:54 28.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

̰
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

09:41 28.11.2019

Ալբանիայի իշխանությունների կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Հաղորդվում է ավելի քան 650 վիրավորի մասին։ Այս մասին փոխանցում է Albanian Daily News-ը։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մոտ 45 մարդու։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Տիրանայից մի […]

̰
ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում

09:18 28.11.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում։ Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է […]

̰
BACK_TO_TOP