12:09 17.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում»,- գրել է վարչապետը: Նրան ուղեկցում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
11:58 17.11.2019
Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, […]
11:28 17.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, հիվանդանոցում Պտղունք գյուղի բնակիչ՝ 67-ամյա Յուրիկ Մանուկյանի մահվան փաստով։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Սարգսյանի կողմից վարած Nissan March մակնիշի 18 GV 018 […]
10:51 17.11.2019
Նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, […]
00:18 17.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով իրեն։ «Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ,քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր […]
21:23 16.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան […]
20:41 16.11.2019
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ […]
14:37 16.11.2019
Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
14:00 16.11.2019
Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական […]
12:30 16.11.2019
Երեկ տրիբունաներում լարվածություն է առաջացել նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ: Խաղի վերջնամասում ՖԱՖ երկրպագուների ակումբի սեկտորում տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի և զեկուցել, որ ծառայություն իրականացնող անվտանգության աաշխատակիցները մատնացույց են արել նշված 4 քաղաքացիներին: Նրանց վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Արդեն կեսգիշերից […]
12:14 16.11.2019
Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]
11:37 16.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով […]
17:10 15.11.2019
Ազգային ժողովի այսօրվա վերջին նիստին մասնակցում է նաև կառավարությունը՝ ամբողջ կազմով։ Պատճառը 2020 թվականի բյուջեի քննարկումն է, որի վերաբերյալ, հնարավոր է՝ լինի քվեարկություն։ Այս պահին բոլոր պատգամավորների և նաև խմբակցությունների անունից ելույթները ավարտվել են, և կառավարության ներկայացուցիչների կամ վարչապետի ելույթից հետո հաջորդ քայլը լինելու է բյուջեի վերաբերյալ քվեարկությունը՝ այն ընդունելու կամ մերժելու համար։
14:16 15.11.2019
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել: «Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է […]
11:11 15.11.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, բ)ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի […]
10:40 15.11.2019
Ինչպես արդեն տեղեկացվել է, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության […]
10:10 15.11.2019
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]
08:40 15.11.2019
Կալիֆոռնիայի Սանտա-Կլարիտա քաղաքի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել։ Հաղորդում է 2 զոհի և 6 վիրավորի մասին։ Հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Saugus High School-ում, որը գտնվում է Լոս Անջելեսից 65 կմ հյուսիս։ Los Angeles Times-ը, հղում անելով ոստիկանությանը, հայտնում է, որ հրաձիգը 15-ամյա պատանի է՝ սև հագուստով, նա դեռևս ձերբակալված չէ։ Նշվում […]
20:59 14.11.2019
Պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը ինտենսիվ ռազմական գործողությունների են անցել նոյեմբերի 12-ին, երբ Իսրայելի կողմից ռմբակոծության հետևանքով սպանվեց «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ-Աթան:
18:15 14.11.2019
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 28 մարդ մահացել է, ևս 21 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Իրար են բախվել ապօրինի միգրանտներ տեղափոխող երկու բեռնատար մեքենաները։ Բեռնատարների ուղևորները եղել են Աֆղանստանից․ հենց այդ երկրի հետ է սահմանակցում իրանական այդ նահանգը։
17:21 14.11.2019
Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի համատեքստում ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Մենենդեսը նաև դիմել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը չի կարող շարունակել իր «լռության դավադրությունը» ԱՄՆ արտաքին քաղաքականության հանդեպ։ Հիշեցնենք, որ Սենատում այժմ շրջանառվում է […]
14:16 14.11.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծի, որով սահմանվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի սխեման։ Այն լինելու է կամավոր և գործելու է մինչև հունվարի 1-ը։ Նախագծի համաձայն՝ ՍԴ այն անդամները, որոնք ինքնուրույն, կամավորության սկզբունքով թոշակի կանցնեն մինչև 2020 թվականի սկիզբը, կկարողանան ստանալ նույնքան կենսաթոշակ և հավելավճարներ, որքան աշխատավարձ և հավելավճարներ ստանում են հիմա։ Արդարադատության նախարարը […]
13:25 14.11.2019
Великий Новгород լրատվական գործակալության թղթակից Յուլիա Գոնչարենկոն իր հրապարակման մեջ խոսել է Ադրբեջան կատարված իր այցի մասին: Դաղստանում սահմանը հատելիս ռուս սահմանապահները հարցեր են ունեցել այն բանից հետո, երբ տեսել են Գոնչարենկոյի անձնագրում Հայաստանի սահմանային կնիքը: Որոշակի հարցաքննությունից հետո նա անցել է ադրբեջանական կողմ: «Այն փաստը, որ անձնագրում հայկական կնիքը լավ բան չի նշանակում, արդեն […]
13:12 14.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացված մի քանի նախագծերով հաստատվեցին ներդրումային մի շարք ծրագրերի հարկային արտոնություններ․ 2,5 միլիարդ դրամի սարքավորումների ներմուծում, 2,5 միլիարդ դրամի ներդրում՝ 200 մեքենայի և կցորդի ձեռքբերում, 385 միլիոն դրամի ներդրումներ, 3,8 միլիարդ դրամի ներդրումներ, 3,9 միլիարդ դրամի ներդրումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ընդհանուր թիվ ասել, թե որքան ներդրումներ են արվելու, սակայն նախարարները […]
12:17 14.11.2019
Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]
11:53 14.11.2019
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։ Քաղշին կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․ 121 ընտանիք Լոռիում, 90 ընտանիք Շիրակում, 16 ընտանիք Արագածոտնում։ Նա նաև մանրամասնեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է, և իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել […]
11:20 14.11.2019
Կառավարության այսօրվա նիստի սկզբում գործադիրն ընդունեց 39 չզեկուցվող հարց։ Սրանք այն հարցերն էին, որոնք նախապես քննարկվել են նախարարական կոմիտեներում, համաձայնեցվել են և այլևս քննարկման խնդիր չունեն։ Սրանցից բացի, կառավարության օրակարգում կա ևս 12 հարց։