TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Հրդեհ՝ Ազգային ժողովի հարևանությամբ

16:15 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության […]

̰
Հերթական ավտովթարը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում․ կա զոհ

21:26 08.11.2019

Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ Գյումրու բնակիչներ են։ Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ […]

̰
Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

15:56 08.11.2019

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- […]

̰
Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

15:26 08.11.2019

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրորդը՝ համայնքի աշխատակազմի քարտուղարը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի […]

̰
Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում պետությանը պատճառվել է ավելի քան 476 մլն դրամի վնաս․ նախկին տնօրենը հետախուզվում է

11:03 08.11.2019

2019թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության  և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական […]

̰
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին

10:29 08.11.2019

Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, հաղորդում է RomaNews պարբերականը: Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ՝ Հայաստան- Հունաստան և Իտալիա-Հայաստան հանդիպումներին, որոնք կկայանան՝ համապատասխանաբար նոյեմբերի 15-ին և 18-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի […]

̰
Ուժգին երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

09:00 08.11.2019

Նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: […]

̰
ՀՖՖ գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի նշանակման օգտին

19:08 07.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նիստի օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Նիստին ներկա էին ՀՖՖ գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին: Ազգային […]

̰
Արծվիկ Մինասյանը որևէ առնչություն չունի առերևույթ յուրացման և փաստաթղթերի կեղծման հետ. ՔԿ պարզաբանումը

17:46 07.11.2019

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ: «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է […]

̰
Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակում. Քննչական կոմիտե

16:38 07.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են. «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակում հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

̰
Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին

15:58 07.11.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։ SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ Արծվիկ Մինասյանը չի հրավիրվել ՀՔԾ:

̰
Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է ծառայակիցը

15:22 07.11.2019

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ Քրեական  օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, […]

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

12:06 07.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:

̰
Ձմեռային զորակոչի և զորացրման մասին որոշումն ընդունվեց

11:55 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2019 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին որոշումը։ Այն այս տարի կանցկացվի փոքր-ինչ ավելի վաղ, ինչի մասին նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը։ Նա հայտնեց, որ հունվարի ընթացքում զորակոչ և զորացրում գրեթե չի լինում՝ կապված աշխատանքային օրերի սակավության հետ։ Դրա համար, ըստ փոխնախարարի, նախատեսվում է զորակոչը սկսել ավելի […]

̰
4.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ավելի անվտանգ ճանապարհներ ունենալու համար

11:44 07.11.2019

Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցված 4.2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրին, որի նպատակն է լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ լուծել նաև ճանապարհային անվտանգության խնդիրը։ Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է դժվար կամ բարդ կետերին, որոնք ճանապարհային անվտանգության առումով ունեն ուսումնասիրման, նախագծման, լրացուցիչ կահավորման և ընդհանրապես ճանապարհների անվտանգային […]

̰
Վրաստանի ԿԳ նախարարը հրաժարական է տվել

11:35 07.11.2019

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին հեռացել է՝ իր դիմումի համաձայն։ Բատիաշվիլին նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականին: Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, դեռևս […]

̰
Մտավոր և հոգեկան խնդիրներով անձանց հետ աշխատողների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

11:30 07.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Հարձակում Բուրկինա-Ֆասոյում․ կա 37 զոհ

08:57 07.11.2019

Բուրկինա-Ֆասոյում լեռնաարդյունահանող ընկերության շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով զոհել է 37 մարդ, ևս 60-ը՝ ստացել վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Faso պորտալը։ Հաղորդվում է, որ անհայտ անձիքն հարձակվել են շարասյան վրա երկրի արևելյան Բունգու շրջանում գտնվող հանքում։ 5 ավտոբուսից կազմված շարասյանն ուղեկցել են զինվորականները։ Ավտոբուսներում գտնվել են կանադական SEMAFO ընկերության աշխատակիցներ, ինչպես նաև կապալառուներ և […]

̰
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

19:06 06.11.2019

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները

19:03 06.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա: Նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական […]

̰
Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Կարուանային. Superbet Rapid & Blitz 2019

18:18 06.11.2019

Ռումինիայում մեկնարկած Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ֆաբիանո Կարուանային: Տուրի մյուս պարտիաներում Անիշ Գիրին հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Վլադիսլավ Արտեմևին: Կարյակին-Կորոբով, Լի Քուանգ Լիեմ-Մամեդյարով պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա: Մրցաշարը, որի մրցանակային […]

̰
Երևանում բախվել են ներմուծվող մեքենաներով բեռնված քարշակները

17:44 06.11.2019

Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, այսօր տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներով բեռնված երկու քարշակներ: Դրանք վրացական համարանիշներ են ունեցել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր այդ վթարից:

̰
«Տարոն-Ավիա»-ն դադարեցնում է իր գործունեությունը

16:23 06.11.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դադարեցվել է «Տարոն-Ավիա» ընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի […]

̰
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը աճուրդի կհանվի․ հայտնի է նախնական գինը

15:58 06.11.2019

Ծաղկաձորում գտնվող Golden Palace հյուրանոցը, որ պետությանն էր նվիրել ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, մինչև տարեվերջ իրացվելու է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում կազմակերպվելու է աճուրդ, որի ժամանակ էլ նախատեսում են վաճառել հյուրանոցը։ Հավանական գնորդներ, ըստ Բաբայանի, արդեն կան, և […]

̰
Հայաստանում գործող մի շարք գիտական ինստիտուտներ կլուծարվեն կամ կմիավորվեն այլ հիմնարկների. որո՞նք են դրանք

14:44 06.11.2019

ՀՀ ԿԳՄՍ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և, ըստ այդմ, կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին: Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման […]

̰
ԻՊ-ի զինյալները Տաջիկստանում հարձակվել են սահմանային անցակետի վրա․ կա 17 զոհ

13:42 06.11.2019

Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է Իշխանոբոդի թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Հակամարտության ընթացքում սպանվել է 15 հարձակվող, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակից: Այդ մասին տեղեկացնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին: Հարձակվողները խլել են հինգ […]

̰
Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր. ԿԳՄՍ

13:24 06.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» […]

̰
Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած 2 հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր․ դեսպանություն

11:52 06.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է տարածել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 2 հայերի վերաբերյալ․ «Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է […]

̰
Շիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է նախարարին՝ կապված Ախուրյանի բժշկական կենտրոնում տեղ գտած թերությունների հետ

10:57 06.11.2019

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. […]

̰
Իրանում այսօրվանից ուրանի` մինչև 5 տոկոս հարստացման գործընթաց է սկսում

09:09 06.11.2019

Նոյեմբերի 6-ից Իրանը կսկսի Ֆորդոյում գտնվող օբյեկտում ուրանի՝ մինչև 5 տոկոս հարստացում։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ISNA գործակալությունը։ Միջուկային գործարքով այնտեղ ուրանի հարստացման գործընթացը սահմանափակվել էր 2 տոկոս հարստացմամբ։ Նրա խոսքով՝ գործընթացը կկատարվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների ներկայությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը […]

̰
BACK_TO_TOP