15:22 04.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]
14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
13:23 04.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը, Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ […]
11:57 04.09.2019
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ […]
11:30 04.09.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, […]
00:21 04.09.2019
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող […]
23:50 03.09.2019
Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Զլատոուստում կրակել են Դավիթ Խուդոյանի վրա։ 22-ամյա գործարարը մահացել է որովայնի հատվածում ստացած հրազենային վնասվածքից։ Երիտասարդի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Չելյաբինսկի մարզում։ ՌԴ քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այժմ իրավապահները փնտրում են կասկածյալներին։ Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում։ Մահացածը եղբայրներ ունի։ «Դավիթը 1.5 տարի առաջ էր […]
22:48 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 79-ամյա Ստեփան Թարվերդյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ստեփանն ունի հիշողության կորուստ: Նա եղել է մուգ կապույտ տաբատով և կապույտ վերնաշապիկով։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել՝ 093 38 32 10 հեռախոսահամարով:
22:13 03.09.2019
Այսօր երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի 20-ամյա մայրը։ Այս մասին SHANTNEWS,am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որի հիման վրա նախնական 2 ամսով կալանավորվել է երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի կինը»,- ասել է Արևիկ […]
21:13 03.09.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրապարակել է ՍԴ անդամներին հասցեագրված փաստաթուղթը և կից գրել․ «Ես ձեռնպահ եմ մնում որևէ գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց և, ցավոք, չեմ կարող ի պատասխան հարցերի ձեր ակնկալած մանրամասնությամբ տրամադրել տեղեկատվություն: Այդուհանդերձ, հաշվի առնելով ձեր հայցած տեղեկատվության կարևորությունը հանրային շահի կենտրոնում գտնվող հարցերի մասին հանրության տեղեկացվածության համար, ինչպես նաև այն, որ […]
16:29 03.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Ղազարյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակման մասին նախապես կհայտարարվի:
14:47 03.09.2019
Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]
12:20 03.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության […]
12:14 03.09.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման […]
11:36 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին: Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը […]
10:02 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]
08:48 03.09.2019
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 16 մարդ։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Եվս 119 մարդ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի շարք արտասահմանյան ընկերությունների գրասենյակներ։ Նշվում […]
21:34 02.09.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ […]
20:41 02.09.2019
Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, գրում է 1in.am-ը: Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը կլինի այսօր։ Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։ ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա […]
20:38 02.09.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ասել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է […]
17:52 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը «Ռոմայում»: Սպասվում է, որ Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ:
16:49 02.09.2019
Քիչ առաջ Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ մասնավորեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է […]
14:02 02.09.2019
Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի «Նյու Հոսփիթալ» հիվանդանոցում: Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ հիվանդներից երկուսի վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Նրանց տեղափոխման համար հարազատները համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: […]
12:38 02.09.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կառավարությունում պաշտոնների տեղափոխության հարցը քննարկել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին:
12:00 02.09.2019
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին։ «Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար»,- գրել է կայքի խմբագիրը։ https://twitter.com/skysports_bryan/status/1168420610835435521 Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է […]
11:24 02.09.2019
Մեկ տարեկան փոքրիկին սպանելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել է երեխայի մայրը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի էր հայտնաբերվել։ Մահացած փոքրիկին գտել էր աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ աղբատար մեքենաներից մեկը քաղաքի թաղամասերից […]
09:26 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 05:31-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 09:20-ին, Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes […]
09:17 02.09.2019
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հանդես կգա կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու մասին հայտարարությամբ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։ Հայտարարությունը սպասվում է Երևանի ժամանակով 16․00-ին։ Չհաստատված տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարությունում կադրային փոփոխությունների քննարկումը «Վրացական երազանքը» կշարունակի երեքշաբթի։ Այս մասին լրագրողներին հայտնել է […]
22:15 01.09.2019
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը, կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ ««Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի […]