TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+20.09 oC

Արխիվ

Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել

22:55 06.09.2019

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արցախին սահմանակից Չայքենդ գյուղի տարածքում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայ ամուսիններ են ձերբակալվել։ «Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ լուսանկարել են գյուղը։ Ձերբակալելուց հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսինները հայեր են»,- հաղորդում է «Media.az»-ը՝ վկայակոչելով «Gununsesi.org»-ին։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները Գանձակում են եղել որպես […]

̰
ՍԴ-ն հրապարակել է Ռ. Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

19:38 06.09.2019

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2019 թ. Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի դեպք

18:19 06.09.2019

Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի […]

̰
Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում

16:41 06.09.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

̰
Նախագահի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

15:59 06.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Կարապետյանը նշանակվել է  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի […]

̰
6-րդ հարկից ընկած փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

14:44 06.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է հայտնել երեկ բարձրահարկ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակի մասին: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի […]

̰
Փաշինյանը հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին

14:30 06.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավարտվեց: Լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին վարչապետին: Փաշինյանը, սակայն, հեռացավ՝ չպատասխանելով հարցերին:

̰
«Լուսավոր Հայաստան»-ն ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը վայր կդնի մանդատը

14:27 06.09.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելու մասին հայտարարությանն արձագանքելով: ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում»,- […]

̰
Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

13:51 06.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խորհրդարանական իր խմբակցությունը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը՝ հրապարակելով պատգամավորի հայտարարությունը՝ «Ի պետս նոր Հայաստանի» վերտառությամբ:

̰
Մեղադրանք է առաջադրվել Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին

13:00 06.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012-ից մինչև […]

̰
«Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ. ՊՎԾ

12:35 06.09.2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և թերություններ։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ […]

̰
Ապօրինի հատվել է 131 հատ ծառ. մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի 3 բնակչի

11:53 06.09.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծառերի ապօրինի հատելու և դրանք առանց թույլտվության տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն […]

̰
Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

10:02 06.09.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի […]

̰
ՔԿՀ-ներում զանգվածային անկարգություններ են սկսվել

20:27 05.09.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին լարված իրավիճակ է՝ կապված «օրենքով գողերի» սանձմանն ուղղված օրենքի նոր օրինագծի հետ։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են սկսվել, լարված իրավիճակ է։ Այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում վարչության «սպեցնազը»: Կալանավորները պահանջում են, որ օրենքի նախագիծը չընդունվի: Անկարգություններ են սկսվել նաև այլ ՔԿՀ-ներում:

̰
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ազատման դիմում է գրել. վարչապետի խոսնակը հաստատել է տեղեկությունը

20:00 05.09.2019

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս լուրը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից հաստատվել է: Դիմումը գրելու պատճառների մասին մանրամասներն առայժմ հայտնի չեն: Ավելի վաղ, Քննչական կոմիտեից աղբյուրին հերքել էին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին լուրը:

̰
Հոնկոնգի ղեկավարը չեղարկել է արտահանձնման վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը

18:14 05.09.2019

Արտահանձնման մասին օրենքում փոփոխությունները վերջին երեք ամիսների ընթացքում Հոնկոնգում բողոքի հսկայական ալիք են բարձրացրել:

̰
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան

17:57 05.09.2019

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, արտահերթ չվերթով Հայաստան է ժամանել շուրջ 40 ընտանիք՝ 100 հոգի: Ինքնաթիռը ժամանել է Համբուրգից: Երևանում այն վայրէջք կատարեց նախատեսվածից մի փոքր ուշ՝ ժ. 17:47:

̰
Մերձմոսկովյան շրջանում 5-հարկանի շենք է փլուզվել

17:40 05.09.2019

Շենքը նախկինում ծառայել է որպես երեխաների ճամբար:

̰
Երեխան հենվել է մոծակներից պաշտպանող ցանցին ու ընկել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած պատահարից

12:39 05.09.2019

Այսօր Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան հետազոտվում է: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, երեխան մոծակներից պաշտպանող ցանցին է հենվել ու ընկել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային դեռ հետազոտում են, վիճակը վատ է: Բժիշկները երեխայի առողջական վիճակի մասին կխոսեն հետազոտությունից հետո: Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում […]

̰
Թումանյան փողոցում 6-րդ հարկից երեխա է ընկել․ այժմ նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում է

11:59 05.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել այսօր Երևանում տեղի ունեցած պատահարից: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: […]

̰
Կառավարությունը հաստատեց Մարտի 1-ի տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

11:45 05.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու կարգը և չափը։ Ընդհանուր առմամբ, դրա համար կհատկացվի 720 միլիոն դրամ։ «30 միլիոն դրամ՝ զոհված, մահացած անձանց իրավահաջորդների համար է, 15 միլիոն՝ ծանր մարմնական վնասվածքի դեպքում, միջին ծանրության վնասվածքի դեպքում՝ 5 միլիոն դրամ»,- օգնության չափերը ներկայացրեց արդարադատության նախարար […]

̰
Զինված միջադեպ Անդրանիկի փողոցում. հարուցվել է քրեական գործ

11:35 05.09.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, «Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.: Նախնական տվյալներով՝ […]

̰
Կառավարությունն ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը

11:16 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]

̰
Իրանը սկսում է միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը

08:54 05.09.2019

Սեպտեմբերի 6-ից Իրանը կվերսկսի գիտահետազոտական գործունեությունը՝ ուղղված ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների մշակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Reuters-ը։ Այդպիսով՝ Իսլամական հանրապետությունը կանցնի միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլին։ Իրանի առաջնորդը վստահեցրել էր, որ ողջ գործունեությունը կկրի խաղաղ բնույթ և կանցկացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

23:50 04.09.2019

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։ Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» […]

̰
Աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և ՔԿ-ի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին

22:52 04.09.2019

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին: Հիշեցնենք, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որը դեռևս չի ավարտվել: Մասնավորապես, փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանի անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

21:27 04.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander […]

̰
Բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը

18:56 04.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի […]

̰
Կալանավորումը չի կարող կիրառվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. փաստաբանը՝ ՍԴ որոշման մասին

15:31 04.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորված անձի խցում ոգելից խմիչքի ինքնաշեն սարք է հայտնաբերվել

15:25 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, չնախատեսված խուզարկությամբ, բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
BACK_TO_TOP