20:29 10.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` […]
20:23 10.09.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անցած գիշեր Ջոն Բոլթոնին տեղեկացրի, որ Սպիտակ տունն այլևս նրա ծառայությունների կարիքը չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա բազմաթիվ առաջարկությունների հետ, ինչպես նաև վարչակազմի մյուս անդամները, այսպիսով՝ խնդրեցի նրան ներկայացնել իր […]
17:30 10.09.2019
Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած Գայանե Բաղդասարյանին այս պահին վրացական ռեանիմոբիլով, բժիշկների հսկողության տակ տեղափոխում են Երևան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: 51-ամյա կինը այս օրերի ընթացքում բուժում էր ստանում Թբիլիսիի New Hospital հիվանդանոցում: Նա այստեղ էր տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում: Վթարից մեկ օր անց Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ էր ուղարկվել Թբիլիսի՝ վիրավորներին […]
14:32 10.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 11։20-ի սահմաններում, Քասախ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտեմ Հ․-ն, MAZ մակնիշի 07 ՕՏ 675 համարանիշի ավտոմեքենայով, որը վերամբարձ կռունկ […]
13:13 10.09.2019
Սեպտեմբերի 10-ին` ժամը 10:20-ին, վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ […]
12:44 10.09.2019
WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող: WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը: Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են […]
12:30 10.09.2019
Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ «Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ […]
11:01 10.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է: Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ […]
10:53 10.09.2019
Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին և մերժվեցին երեկ քննարկված նախագծերը։ Ընդունվեց 16 օրենք, որից 6-ը՝ ընդդիմության ներկայացրած։ Խորհրդարանի քվեարկությամբ բավարար ձայներ չստացան և մերժվեցին ընդդիմության 2 նախագծեր։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում, հեղինակ՝ Գևորգ Պապոյան) – 82 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ, «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և […]
10:04 10.09.2019
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։ Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան ընթանալիս բախվել է […]
18:28 09.09.2019
Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է […]
17:35 09.09.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում: Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև […]
17:27 09.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ օրեր առաջ Երևան քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում պատուհանից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]
16:07 09.09.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։ Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել […]
13:52 09.09.2019
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունը նշում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմանը տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: «Այսպես, […]
12:02 09.09.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային […]
11:25 09.09.2019
Ազգային ժողովի օրակարգային հարցերից առաջ այսօր խորհրդարանում քննարկվեցին բացասական եզրակացություն ստացած նախագծերն օրակարգ բերել-չբերելու հարցերը։ Այդ նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։ Ընդդիմության երկու խմբակցությունները կողմ քվեարկելով աջակցեցին միմյանց նախագծերն օրակարգ բերելուն։ Սակայն իմքայլական մեծամասնությունը հիմնականում դեմ քվեարկեց այդ նախագծերին, ինչի հետևանքով դրանք դուրս մնացին օրակարգից։ Նախագծերից 4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ […]
11:14 09.09.2019
«Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։ Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Անհապաղ տեղեկացվել են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը: Ահազանգ ստանալուց հետո ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի […]
08:49 09.09.2019
Ղրիմի սևծովյան ջրավազանում 6 բալանոց փոթորկի ժամանակ փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 5 մարդու։ Հաղորդվում է 6 ջրահեղձվածի մասին։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Նշվում է, որ չնայած փոթորկի մասին նախազգուշացմանը՝ մարդիկ լողացել են ծովում։ Դեպքը տեղի է ունեցել 2՝ «Կռաբ» և «Սոլյարիս» լողափերում։
08:26 09.09.2019
Մոսկվայում ամփոփում են Դումայի երեկ՝ մեծամասնական համակարգով անցկացված ընտրությունների արդյունքները։ Պատգմավորական 45 մանդատի համար պայքար է մղել 225 թեկնածու։ Ընտրություների գլխավոր առանձնահատկությունը եղել է երկրի խոշորագույն՝ «Եդիանայա Ռոսիա» կուսակցությունից թեկնածուների բացակայությունը։ Կուսակցության անդամներն այս անգամ ինքնաառաջադրվել են։ Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը։ Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը եղել է էլեկտրոնային քվեարկության ներդրման փորձը։ Էլեկտրոնային եղանակով […]
23:29 08.09.2019
Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից (4:2) հետո հրաժարական է տվել: «Ես խոսեցի բոլորի հետ և որոշեցի հրաժարական տալ: Երբ գլխավորեցի թիմը, հավատում էի, որ կկարողանանք հասնել ԵՎՐՈ 2020: Բայց մենք չկարողացանք դա անել: Հիմա հաջորդ մարզիչը ժամանակ կունենա թիմ պատրաստել Ազգերի […]
20:05 08.09.2019
Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով` Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին […]
14:55 08.09.2019
Սեպտեմբերի 8-ին ժամը 11:48 Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ի լրատավական ծառայությունից: Ներկայումս ՀԱԷԿ-ը բեռնվածք է կրում` ըստ դիսպետչերական ժամանակացույցի: Կայանում և նրա հարակից տարածքում ճառագայթումային ֆոնը գտնվում է էներգաբլոկների բնականոն շահագործմանը համապատասխանող մակարդակի […]
14:53 08.09.2019
«Ընտրական հանձնաժողովների ստացած տեղեկությունների համաձայն՝ բոլոր 277 տեղամասին ընտրական հանձնաժողովները 8:00-ի դրությամբ պատրաստ էին ընդունել ընտրողներին: Այս պահի դրությամբ դեռևս չոււնենք խախտումներ»: ԿԸՀ-ի ներկայացուցիչը նշեց, որ եղանակային պայմանների բերումով Ասկերան համայնքի Կարմիր գյուղը, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը, Մարտունի շրջանի Սոս Պառավաթումբ և այդ շրջանի ութ համայնքներում հոսանքի խափանումներ կան: Նշվում է, որ խափանումներ կան նաև […]
15:14 07.09.2019
Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։
15:03 07.09.2019
«Россия» ջոկատի հատուկ ինքնաթիռը, որ ավելի վաղ դուրս է եկել Կիևից` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատապարտյալների փոխանակման շրջանակում, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկին էլ գնացել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան, որտեղ արդեն ընդունել է փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձածներին: Այս մասին էլ հայտնել է tvrain.ru-ն: Ավելի վաղ հայտնել […]
13:55 07.09.2019
Իրանի զինված ուժերի կազմավորումները Հորմուզի նեղուցում նոր քարշակող առևտրային նավ են վերցրել կալանքի տակ։ Նավի 12 ֆիլիպինցի նավաստիները ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Որպես այս գործողության հիմնավորում՝ իրանական կողմը հայտարարել է, որ քարշակող նավի անձնակազմը զբաղվել է մաքսանենգությամբ․ ապօրինի ճանապարհով տեղափոխել է 280 հազար լիտր վառելիք։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Այս գործողությունը […]
13:52 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 […]
11:18 07.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]
10:05 07.09.2019
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի […]