12:07 17.07.2019
Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»:
11:39 17.07.2019
Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող թունելի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են իրար հարվածել բեռնատարը և մարդատար ավտոմեքենան: Տեղի ունեցածը միանգամից խցանում է առաջացրել փողոցի նշված հատվածում: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց,որ Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող […]
08:10 17.07.2019
Այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական […]
22:12 16.07.2019
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
20:27 16.07.2019
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։ Ըստ տեղեկությունների՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպքի զբոսայգի քայլելիս։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Աշոցքի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59 […]
18:21 16.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են` Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: «Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-2019թթ. արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]
15:17 16.07.2019
ՀՀ ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա […]
14:36 16.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց […]
13:53 16.07.2019
Իսրայելում պայթյուն է եղել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել […]
12:27 16.07.2019
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հրավիրվել է ԲԴԽ նիստ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: «Հարգելի Ժողովուրդ, Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների […]
10:49 16.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի […]
09:46 16.07.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է […]
08:46 16.07.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իբր թե Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը վերածել էր հրամանատարական կետի, որտեղից ազդեցություն է ունեցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։ Նման պնդմամբ է հանդես եկել CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսպանական մասնավոր պահնորդական Undercover Global ընկերության ներկայացրած զեկույցին։ Հեռուստաալիքը նշում է, որ Ասանժը դեսպանատանը երկարատև հանդիպումներ է ունեցել ռուսների և համաշխարհային դասի ցանցահենների […]
00:10 16.07.2019
Հուլիսի 15-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]
16:48 15.07.2019
Հայ-վրացական «Սադախլո» անցակետում վրացի մաքսավորները ՀՀ-ից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսում հայտնաբերել են 71,63 կգ քաշով ռադիոակտիվ Թորիում 232 իզոտոպ, որը պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը: ՀՀ քաղաքացին ձերբակալվել է մաքսային կանոնների խախտման ու ռադիոակտիվ նյութերի հետ անօրինական կերպով առնչություն ունենալու համար: Գերատեսչության տվյալներով` Վրաստանի պետական […]
16:29 15.07.2019
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Խոսելով ազատվելու պատճառների մասին՝ Կարապետյանը նշեց, որ դա եղել է Խաչիկ Հակոբյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ Հակոբյանն անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնը, իսկ նախկինում եղել է բնապահպանության նախկին նախարար […]
14:32 15.07.2019
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ արդեն ութ տարի: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում: Աղջիկը հետո պատմել […]
11:22 15.07.2019
Խաչատուրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ: Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատուրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։ […]
10:04 15.07.2019
Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն։ «Մասնավորապես. 1) Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը […]
09:08 15.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել […]
08:12 15.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը դարձել է ՃՏՊ-ի մասնակից։ Դեպքը տեղի է ունեցել Զոպորոժիեի մարզում։ Նշվում է, որ ավտոբուսները հանգստացողներին տեղափոխում էին առողջարանային վայրերից։ Ինչպես հայտնում է ուկրաինական «Страна» պարբերականը՝ հղում անելով Պետպաշտպանության վարչությանը, ավտոբուսներին են բախվել Զելենսկու ավտոշարասյան 3 մեքենաներ։ Ավտոբուսների ուղևորները չեն տուժել։ Նշվում է, որ Զելենսկին մեքենաներից ոչ մեկում չի եղել։ Նա […]
21:06 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]
18:30 14.07.2019
Երեկ երեկոյան Քոբուլեթի քաղաքի մոտ տեղի է ունեցել վթար երեք մեքենաների մասնակցությամբ, որի հետևանքով զոհվել են երեք և տուժել տասը հոգի։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
18:23 14.07.2019
«Ալավերդու բժշկական կենտրոնի» փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ այսօր Ալավերդիի Նեղոց գետի մոտ քարաթափման հետևանքով երկու հոգի զոհվել է, նաև մանրամասներ է հայտնել տուժածի վերաբերյալ։ ԱԻՆ Թումանյանի փրկարարական ծառայության պետ Արմեն Բաղդասարյանը մանրամասներ է պատմել դեպքից։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի […]
16:33 14.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ալավերդիի Նեղոց գետի մոտ քարաթափում է եղել, հսկայական ժայռաբեկորներ են ընկել ճանապարհի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժածներից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են: Հայտնի է, որ Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը փակ է: Այժմ փրկարարները […]
15:39 14.07.2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կա զոհ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:36 14.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։ […]
13:17 14.07.2019
Հուլիսի 13-ին կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Ա․Ա․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ […]