15:51 11.07.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում: Հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է մեկ զոհի մասին: Կրակի բարձրությունը հասնում է 50 մետրի: Հրդեհն ընդգրկել է 200 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են […]
15:20 11.07.2019
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է […]
14:40 11.07.2019
Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Մեզ հայտնեցին, որ այս պահին հիվանդին վիրահատում են, իսկ իրավապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները:
13:33 11.07.2019
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]
13:00 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը սուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ: «Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ […]
12:38 11.07.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]
12:19 11.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
11:50 11.07.2019
Իրանական հինգ զինված մոտորանավեր Հորմուզի նեղուցում փորձել են կալանել բրիտանական նավթակիրը, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Հաղորդում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում: Սակայն բրիտանական ռազմանավը, ի պատասխան իրանական կողմի պահանջի, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի […]
11:40 11.07.2019
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ՝ հուլիսի 10-ին, գործադիրը դռնփակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի […]
11:39 11.07.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ առաջարկվում է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, […]
11:24 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք: «Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես […]
22:17 10.07.2019
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։
21:04 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է և հաճախականության տատանումներ այլևս չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1187358731437197
18:19 10.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվեց։ Ավինյանը նախապես հայտնել էր, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն: Հիշեցնենք, որ այսօր ողջ հանրապետությունում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին:
18:17 10.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ շտապ բուժօգնության ծառայությունh աշխատում է արտակարգ ռեժիմով. «Հարգելի քաղաքացիներ Շտապբուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ։ Անհրաժեշտության դեպքում զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով, կամ 010-54-40-58 համարով»:
18:08 10.07.2019
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր որպես «կրոնական ազատության խախտում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […]
17:49 10.07.2019
Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է […]
16:11 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել: Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, […]
15:45 10.07.2019
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն […]
15:12 10.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել. «Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան, արդեն առողջացած, դուրս է գրվում հիվանդանոցից: Երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Հիշեցնենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով […]
15:07 10.07.2019
Այսօր գրանցված համատարած հոսանքազրկումը որքանո՞վ կապ ունի ատոմակայանի հետ. SHANTNEWS.am-ի այս հարցին պատասխանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար Մովսես Վարդանյանը: «Անվտանգության հետ կապված որևէ խնդիր ատոմային կայանում չկա: Անվտանգության և միջուկայի վառելիքի հովացման հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել»,- պատասխանել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հոսանքազրկումը առնչություն չունի ատոմակայանի հետ և ատոմակայանի որևէ անսարքությամբ չէ, […]
14:15 10.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ, Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ թունելներում գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են: Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել […]
14:14 10.07.2019
Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում: Տեղում ոստիկաններն ու հրշեջները օգնել են վարորդին մեքենան հանգցնել և հավանական վտանգը կանխել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից: https://www.facebook.com/mikayel.martirosyan/videos/2705449109507902/
14:03 10.07.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն […]
13:42 10.07.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է։ «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս […]
13:40 10.07.2019
SHANTNEWS.am-ն այսօր կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների պատասխանները, որոնք իրականացվում են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փքված կովերից վերցված անալիզների վերջնական արդյունքը կլինի ուրբաթ օրը։ […]
13:32 10.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շուտով հայտարարություն կանի Մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանելու մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։