TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Արխիվ

Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

15:09 19.07.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից: «Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի

14:43 19.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

̰
Անասնագոմի հարակից դռան բռնակին պայթուցիկ սարք է ամրացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:16 19.07.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի պատճառների ու հետևանքների մասին: «2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից […]

̰
Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ

13:45 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: «Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,- գրել է նա։ Նրա խոսքերով՝ իրավապահները զբաղվում են, նախնական տվյալներով՝ անասնագոմի դռանը պայթուցիկ է կապած եղել: https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2336153069798701

̰
Վահագն Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը որոշումը հրապարակեց

13:05 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքների վերաբերյալ որոշումը: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատարանը, փաստորեն, ուժի մեջ […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին

12:41 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում վճիռը հրապարակվեց: Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին: Նշենք, որ Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), […]

̰
Հայտնի է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ ինքնաթիռում ծուխ լցվելու պատճառը

10:59 19.07.2019

Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական […]

̰
Հրապարակվել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հետ կապված միջադեպի մանրամասները

10:22 19.07.2019

Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրգործ

09:58 19.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ […]

̰
Երևանում 27-ամյա երիտասարդը դանակահարել է հորը, մորը և ինքնավնասել իրեն. մայրը մահացել է

09:42 19.07.2019

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի […]

̰
«Շերեմետևո»-ից Երևան ուղևորվող ինքնաթիռում ծուխ է նկատվել․ կան տուժածներ

08:17 19.07.2019

«Շերեմետևո» օդանավակայից Երևան ուղևորվող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ տարհանման ժամանակ 8 մարդ է տուժել։ Ուղևորներից 2-ը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի վնասվածքներ կան: Ուղևորներին ավելի ուշ տեղափոխել են Հայաստան, սակայն միջադեպից հետո 28 հոգի հրաժարվել է […]

̰
Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ կա 15 զոհ

23:53 18.07.2019

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ […]

̰
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

17:55 18.07.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել: Այս մասին […]

̰ ̰
Նստած էինք, եկան 2-ին տարան. Տավուշի մարզպետարանի մոտից 2 անձի բերման են ենթարկել

15:28 18.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Տավուշի մարզպետարանի մոտից բերման ենթարկում 2 քաղաքացու: Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել էին Իջևանում կազմակերպված ցույցին: «Նստած էինք, եկան 2-ին տարան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

̰
Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն Տավուշի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը

13:35 18.07.2019

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս մեղադրանքը։ ShantNews.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զորքի կողմից կրակոցներ չեն […]

̰
Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության. Տավուշի մարզպետ

13:24 18.07.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է ցուցարարների հետ և նշել, որ նրանց պահանջն անօրինական է: «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն […]

̰
Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

11:35 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական տունը տաքացնելու համար, այլ բիզնեսներ։ Այս բնորոշման հետ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։ […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա

11:19 18.07.2019

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]

̰
Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

11:02 18.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական […]

̰
Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին, լարված իրավիճակ է․ Արման Բաբաջանյան

01:06 18.07.2019

Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Ցուցարարները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

00:47 18.07.2019

Ցուցարարները բացել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։ «Այս պահին բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ»,- գրել է նա:

̰
Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 12 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. Armtimes.com

23:20 17.07.2019

Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:  ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի […]

̰
Բախում Իջևանում․ կան վիրավորներ

21:34 17.07.2019

Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել […]

̰
Սիրիայում հայ կնոջը քարկոծելով սպանել են

19:53 17.07.2019

Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված […]

̰
Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել. ՀՔԾ

15:25 17.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը չասաց, թե հատկապես ինչ գործի մասին է խոսքն ու ինչ կարգավիճակով է այդ […]

̰
Սպասվում է մինչև +40 աստիճան շոգ

15:13 17.07.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը հանրապետության տարածքում: Ըստ այդմ՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]

̰
Հակառակորդի փամփուշտը վնասել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի տանիքը

13:01 17.07.2019

Արենիի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 17- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։ Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։  

̰
Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

12:28 17.07.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ  քաղաքացիներ,  պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա,  եվրոպական տարբեր երկրներ […]

̰
Ստեփանավանի Չքնաղ գետում ձկները սատկում են

12:12 17.07.2019

Արդեն մի քանի օր է` Ստեփանավանով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Տեղացիները հայտնել են, որ ձկների սատկելու պատճառն Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում. «Գործարանն ամբողջական չի աշխատում, […]

̰
BACK_TO_TOP