21:31 21.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Ա․Կ,-ն, ով ձեռքին էլ ունեցել է իր […]
21:00 21.06.2019
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը […]
19:25 21.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ երեկ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիային հետևած բախումների ժամանակ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։ «Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
19:02 21.06.2019
ԱԺ պատգամավորները 114 կողմ ձայնով քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Վիգեն Քոչարյանին ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4:
18:54 21.06.2019
Առավոտից ՍԴ շենքի մոտ հերթապահող SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին աշխատանքային օրվա ավարտին հաջողվել է զրուցել նաև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Վահե Գրիգորյանի հետ: Գրիգորյանն ասել է, որ իր կողմից ՍԴ նախագահի լիազորությունների ստանձնման հարց առայժմ չի քննարկել ՍԴ գործընկերների հետ: Վահե Գրիգորյանը նշել է, որ զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Զրույցի բովանդակությունը նա չի գաղտնազերծել: Մանրամասները` […]
18:30 21.06.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]
18:17 21.06.2019
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ արդեն երկրորդ անդամին է ներկայացնում այն բանից հետո, երբ նախորդ խորհրդի անդամներից հինգը հրաժարական էին ներկայացրել։ Երեկ առաջադրված առաջին թեկնածուն ընտրվեց ԱԺ կողմից։ Իսկ այսօր արդեն երկրորդ անդամի պաշտոնում խմբակցությունն առաջադրեց երկրորդ թեկնածուին՝ Վիգեն Քոչարյանին։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, նրա արհեստավարժ փորձը և այլն։ Բոլոր այդ […]
17:11 21.06.2019
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]
17:02 21.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին […]
17:00 21.06.2019
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]
16:57 21.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների […]
16:00 21.06.2019
Թբիլիսիում ավելի քան 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը բավարարել է ընդդիմության պահանջն ու պաշտոնանկ արել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «կայացրած որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»: Նշենք, որ Կոբախիձեն երեկ Բաքվում բանակցում էր Ադրբեջանի իշխանությունների հետ:
15:30 21.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան […]
15:11 21.06.2019
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման […]
14:26 21.06.2019
Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք այսօր առավոտյան փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Ճանապարհը 40 րոպե փակելուց հետո բողոքի ակցիաները տեղափոխվել են Մարալիկի թիվ 1միջնակարգ դպրոց, որտեղ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը հանդիպում է մանկավարժների հետ։ Ցուցարարները պահանջում են դատախազի տեղակալի հետ հանդիպում: Հիշեցնենք՝ Անի համայնքի բնակիչրները համայնքի […]
14:17 21.06.2019
Հնդկաստանի Խիմաչալ-Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը, հաղորդում է Segodnya-ն: Նշվում է, որ զոհվել է 43 մարդ, ևս 30-ը տուժել է: Վթարի պահին ավտոբուսում գտնվել է 73 մարդ, թեև այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար: Զոհերից շատերն աշակերտներ և ուսանողներ են եղել, որոնք դասից վերադառնում էին տուն: Տուժածներից շատերը այս պահին գտնվում են […]
12:26 21.06.2019
Հունիսի 20-ին` ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և 34-ամյա Վահան Ենգոյանը տեղում մահացել են: Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՔ» մակնիշի ավտոմեքենային: Կատարվում է քննություն։
11:09 21.06.2019
Այսօր առավոտից ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրա ձեռքին կա պաստառ, որի վրա գրված է՝ «Օրինակարգ ՍԴ»: Լուսանկարում երևում է, որ Գասպարիի շուրջ հավաքվել են մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ:
10:29 21.06.2019
Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ աշխատանքի է գնում։ «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ՝ հունիսի 20-ին, ասել էր, որ Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ […]
10:20 21.06.2019
Ազգային ժողովն օրը սկսեց քվեարկություններով։ Արտահերթ նիստի նպատակն է սպառել օրակարգը, և այսօր այդ նպատակով նախորդ օրերին քննարկված 5 հարցի քվեարկություն իրականացվեց։ 5 հարցն էլ ընդունվեց։ Դրանցից երկուսը առաջարկել էր կառավարությունը, երկուսը՝ ընդդիմությունը, մեկը՝ մեծամասնության ներկայացուցիչը։ Քվեարկությունները ունեցան հետևյալ արդյունքները․ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու […]
10:04 21.06.2019
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն […]
09:00 21.06.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված […]
08:26 21.06.2019
«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որևէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին, փոխանցում է […]
08:10 21.06.2019
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ Ժամեր շարունակ տևող բողոքի ակցիան արդեն երկրորդ անգամ է ոստիկանություն փորձում ցրել՝ այս անգամ կիրառելով ջրցան մեքենա։ Սակայն, միևնույն ժամանակ, շարունակում են հնչել նաև կրակոցներ։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցույցի հետևանքով տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ: «Ալիք մեդիայի» հաղորդմամբ՝ Ինգորոկվայի հիվանդանոցում 40 ցուցարար է բուժում ստանում:
00:37 21.06.2019
Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։ Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ […]
23:48 20.06.2019
Այս պահին մի խումբ ցուցարարներ հավաքված են Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայի վրա գտնվող Ռուսաստանի դեսպանության նախկին շենքի մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի հնգօրյա պատերազմից հետո: Իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած […]
23:15 20.06.2019
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ: Րոպեներ առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «Եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»: Ցուցարարները պահանջում են, որ մեկ […]
22:02 20.06.2019
Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ստանձնել է սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Հիշեցնենք՝ նա ընտրվել է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում երդման ժամանակ նշել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: Այս առնչությամբ լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Վահե Գրիգորյանից, նա, սակայն, չի պատասխանել […]
21:28 20.06.2019
Հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաևում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանած Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի: Նրան սգո սրահ […]