11:04 24.06.2019
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, […]
10:21 24.06.2019
Վրաստանում այսօր մեկնարկում է խոշոր ցույցերի հինգերորդ օրը, և կազմակերպիչները որոշել են ավելացնել աղմուկի մակարդակն ու տարածքը։ Նախ 14։00-ին ցուցարարները որոշել են ուղղակի կանգնեցնել իրենց մեքենաները փողոցներում և միացնել ազդանշանները։ Բայց սա, ըստ էության, այսօրվա ցույցերի նախերգանքն է։ Երեկոյան, երբ Թբիլիսիում փոքր-ինչ զով կդառնա, ցուցարարները մտադիր են մասշտաբային ցույց-երթ անցկացնել։ 19։00-ից սկսած նրանք ավտոերթով շարժվելու […]
10:11 24.06.2019
114 կողմ, 4 դեմ ձայներով Վիգեն Քոչարյանն ընտրվել էր ԲԴԽ անդամ: ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ այսօր Քոչարյանը նախ երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվել է ապահովել դատարանների և դատավորների անկախությունը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն շարունակում է հունիսի 21-ին սկսված արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում 21 հարց է: Քննարկվելու են նաև Հայաստանի Հանրապետության հարկային […]
09:32 24.06.2019
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց: Ժամը 22:43-00:20-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Հագվի, Օձուն, Աքորի, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել […]
09:20 24.06.2019
Կամերունшում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Cameroon-Info-ն: Վնասվածքներ ստացած մարդիկ արագ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Ականատեսները նշել են, որ մեղավորն ավտոբուսի վարորդն է եղել, որը գերազանցել է արագությունն ու տրանսպորտային միջոցը վարել է չափազանց անուշադիր: Նախաքննություն է ընթանում դեպքի […]
08:17 24.06.2019
Երեկ՝ հունիսի 24-ին, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նստավայրի հարևանությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար։ Նրան վնասազերծել են։ Միջադեպի հետևանքով 2 տուժած կա։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:
00:27 24.06.2019
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։ «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։
22:30 23.06.2019
Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը (92 կգ) դարձավ չեմպիոն։ Եզրափակիչ գոտեմարտում Գևորգյանը 6։3 հաշվով կամային հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևի նկատմամբ։ Պատանի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սագադուլլա Ագաևին: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Հունաստանի […]
20:04 23.06.2019
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն […]
12:53 23.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական Airzena Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսիից Մոսկվա մեկնող ուղևորներին առաջարկում է այլընտրանքային՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներից օգտվել: Ռուսաստանը հորդորել է իր քաղաքացիներին հեռանալ Վրաստանից մինչև հուլիսի 8-ը, հակառակ պարագայում ռուսական ավիաընկերությունները պատրաստ են հայրենակիցներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի մամուլի քարտուղար Մաքսիմ Ակիմովը: Թռիչքների դադարեցման […]
12:16 23.06.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. […]
11:32 23.06.2019
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը, թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]
10:30 23.06.2019
Ռուս զբոսաշրջիկները պետք է ունենան հնարավորություն ժամանել Վրաստան, իսկ խնդիրները պետք է լուծել քաղաքական գործիչների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքները կասեցնելու մասին որոշումը: «Իմ պատասխանն այսպիսին է՝ զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը: […]
09:16 23.06.2019
Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում եև վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից: «Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական […]
22:55 22.06.2019
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։ Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ […]
21:41 22.06.2019
Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, փոխանցում է aliq.ge-ն: «Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին, քաղաքական կուսակցություններին և նրանց կողմնակիցներին կոչ է անում դուրս չգալ օրենքի սահմաններից, պահպանել հասարակական կարգը և իրենց կարծիքը խաղաղ կերպով արտահայտել: Այսպիսով, մենք տեղեկացնում ենք, որ հունիսի 20-ի հանրահավաքի ընթացքում ձերբակալվածներից 121-ը վարչական […]
17:20 22.06.2019
Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Նշվում է, որ նրանց փորձել է պաշտպանել գործակալության կին տնօրենը, ինչից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:
16:16 22.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]
15:59 22.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին. «Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և […]
13:53 22.06.2019
Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
13:20 22.06.2019
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի […]
12:41 22.06.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է […]
12:21 22.06.2019
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին […]
12:12 22.06.2019
Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]
11:13 22.06.2019
Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքերով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի և վիրահատական միջամտություն է անհրաժշետ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել: Հունիսի 21-ին […]
10:40 22.06.2019
Հունիսի 21-ին` ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: […]
08:18 22.06.2019
Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը։ Հիվանդանոցներում շարունակում է մնալ 55 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 3 քաղաքացիներից մեկը մահացել է։ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 տուժածներից 185-ը դուրս է գրվել հիվանդանոցից: Տարբեր իրավախախտումներով բերման է ենթարկվել 350 ցուցարար: Դեպքերի հետ կապված ՆԳՆ-ն գործ է հարուցել […]
00:01 22.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և […]
23:29 21.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ՝ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]
23:23 21.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Բացի այդ, ըստ այդ փաստաթղթի, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն Վրաստանից ՌԴ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Հիշեցնենք, որ Վրաստանում 2 օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: […]