16:40 25.06.2019
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս առիթով SHANTEWS.am-ը խոսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հետ: «Ես հստակ չեմ կարող մեկնաբանել այդ հարցը, իհարկե, նա պատրաստ է հենց հիմա ներկայանալ, և հենց ինքն էլ, […]
16:02 25.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց […]
15:42 25.06.2019
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]
14:41 25.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 […]
14:30 25.06.2019
Ազգային ժողովի այսօրվա քվեարկությունները հիմնականում արժանացան ընդդիմության դեմ ձայներին։ Սակայն իշխանական պատգամավորներից մեկի նախագիծը, որ ստացել էր կառավարության բացասական եզրակացություն, արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլև կառավարող ուժի կողմ ձայներին և ընդունվեց 104 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Արտակ Մանուկյանի առաջարկած օրինագծով սահմանվում է, որ հարկային գաղտնիքների ցանկից հանվում են այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք […]
14:07 25.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով ս․թ․ հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության […]
13:26 25.06.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես […]
13:12 25.06.2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել էր կառավարությունը, այսօր ընդունվեցին Ազգային ժողովում՝ չնայած, որ ընդդիմության երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին դրան։ 73 կողմ, 32 դեմ ձայներով փոփոխություններն ընդունվեցին երկրոդ ընթերցմամբ, ամբողջությամբ։ Սրանով, ըստ էության, մի շարք լուրջ փոփոխություններ են կատարվում հարկային համակարգում։ Այդ փոփոխություններից ընդդիմությունը հատկապես դեմ էր․ եկամտահարկի համահարթեցմանը, ինչը նշանակում է, որ այսուհետ բոլոր […]
13:05 25.06.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով […]
12:56 25.06.2019
Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամանել է շտապօգնության մեքենա և թթվածին է տվել Գրիգորյանին: Դատական նիստն ընդմիջվել է, որ Գրիգորյանն ինսլունային ներարկում ստանա:
12:47 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամն Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ: […]
12:42 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության անդամները, չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին, լքել են նիստերի դահլիճը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո նիստերի դահլիճը լքեց նաև Վրաստանի պատվիրակությունը:
11:35 25.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով աջակիցներին ու կողմնակիցներին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի […]
10:07 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս այնտեղ է եղել և պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ: Արարատի մարզպետը […]
09:41 25.06.2019
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
00:08 25.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Ռուսթավելիի պողոտայում բախումների ժամանակ ձերբակալված միակ ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել: «Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը»:
23:46 24.06.2019
«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից»,- հայկական «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պնդման համաձայն՝ Հայաստանը Ղարաբաղը պետք է դիտարկի որպես իր անվտանգության լուրջ գործոն, և առանց նրա Հայաստանը չափազանց կթուլանա։ Նա ասաց, որ տպավորություն ունի, […]
23:36 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։
23:16 24.06.2019
Գույք պարտքի դիմաց ծրագիրը Հայաստանի ամենահաջողված ծրագրերից մեկն է եղել։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիներին էլ իրականացվել է այդ ծրագիրը։ «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա բացատրում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր եղավ մարել պարտքերը՝ Ռուսաստանին տալով չաշխատող կամ փոքր ծավալով աշխատող գործարաններ։ Քոչարյանի պնդմամբ՝ այդ ամենի արդյունքում հնարավոր […]
22:17 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով` վրացի սահմանապահներն ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել էր […]
21:31 24.06.2019
Այսօր տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի 10-ից ավելի գյուղերի։ Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Սարատակ և Հոռում գյուղերում բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձվի չափի հասնող կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերն են զգալի տուժել։ […]
20:02 24.06.2019
Հունիսի 24-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:40 24.06.2019
Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր ռինգ են դուրս եկել 56 կգ և 91 կգ քաշային բռնցքամարտիկները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 56 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Ժիրայր Սարգսյանը 1-4 հաշվով զիջել է իռլանդացի Կուրտ Ուոլքերին: Իսկ 91 կգ քաշայինների կարգում քիչ առաջ Գուրգեն Հովհաննիսյանը 3-2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Մուքայիտ Իլյասին: […]
17:16 24.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 […]
16:39 24.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ռուս-վրացական սահմանին հայկական ավտոբուսի կանգնեցվելու դեպքի մասին: «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն […]
14:04 24.06.2019
Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]
12:49 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին 48 ուղևորներով կանգնեցված ավտոբուսի վերաբերյալ: Դեսպանությունից տեղեկացրին, որ կանգնեցված հայկական ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել ոչ թե գիշերը, ինչպես նշվում էր նախապես, այլ առավոտյան 06.00-07.00-ից: «Ավտոբուսին թույլ չեն տալիս ռուս-վրացական սահմանը, որովհետև ավտոբուսի մեջ հայտնաբերել են արգելված բեռ: Դրա համար հիմա վարորդը հարցաքննվում է, մենք էլ […]
12:25 24.06.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից […]
12:14 24.06.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ա․ Մխոյանը, շնորհավորելով ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայե´ք նվիրումով և մեծ […]
11:18 24.06.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի անվամբ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, […]