21:54 15.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]
15:08 15.06.2019
Այսօր առավոտյան կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ ավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից։ Զոհեր և վիրավորներ չկան: Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Քեսաբի մերձակա մի շարք գյուղերում, որտեղ թաքնվում են թուրքմենական ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Սիրիայի բանակը մեծացնում է ճնշումները զինյալների նկատմամբ, որոնք, ի պատասխան, ռմբակոծում […]
14:31 15.06.2019
Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը, ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ, հաղորդում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել: «Սեփական դիմումի համաձայն ազատվեցի Համազգային թատրոնի փոխտնօրոնի պաշտոնից: Շնորհակալ եմ Համազգայինի թիմին արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Նիգոյանը:
13:07 15.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են երեկ` ժամը 14:00-ին, այժմ գտնվում է պալատում. «Վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի պալատում, մենք այս պահին իր վիճակը գնահատում ենք միջին ծանրության: Նա երեկ […]
12:00 15.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]
11:16 15.06.2019
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը. «Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է […]
10:59 15.06.2019
Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
22:13 14.06.2019
Hraparak.am-ը գրում է. «Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։
22:03 14.06.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը […]
18:11 14.06.2019
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավանում 2-ամյա երեխան ընկել է 7-րդ հարկից: Քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ երեխան մահացել է: Երեխան գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին: Բժիշկները տեղեկացրել էին, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել:
17:59 14.06.2019
Այսօր՝ հունիսի 14-ին, Վանաձորի ԲԿ է տեղափոխվել 15-ամյա տղա։ SHANTNEWS.am-ը երեխայի առողջական վիճակի մասին զրուցել է նրան բուժող բժիշկ Ռուբիկ Հակոբյանի հետ, որը նշել է, որ միջադեպի հետևանքով երեխան կորցրել է մատները. «Հրազենային պայթուցիկ նյութը ձեռքին է եղել, չգիտեմ՝ որտեղից է գտել, ձեռքում պայթել է, կատարել է խուլիգանություն և զրկվել աջ ձեռքի 2 մատներից՝ 1-ից […]
16:44 14.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել հերթական հրաժարականի դիմումի մասին: «Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից»,- տեղեկացնում են ԲԴԽ-ից: Բարձրագույն դատական խորհրդում իրար հաջորդող հրաժարականներից հետո ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Վերջինս կոչ էր արել ԲԴԽ անդամներին հրաժարական […]
15:24 14.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր […]
14:23 14.06.2019
Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն իրականացնող դատարանի մոտ ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, մյուս խումբը՝ պահանջում ազատազրկում։ Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։ Սրանից օգտվելով՝ ցուցարարները միմյանց պիտակավորում են, հայհոյում ու հակադիր կոչեր անում։ Մոտ 10 րոպե […]
12:05 14.06.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացնում: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել: Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Համաներման մասին […]
11:33 14.06.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: АԱյս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:20 14.06.2019
Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ […]
11:09 14.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին է մոտենում Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Նախավերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտություն է կրել դասական պարտիայում: Չնայած դրան՝ Արոնյանը պահպանում է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում, չնայած մրցակիցների դասավորությունն այնպիսին է, որ միանգամից 7 շախմատիստ պայքարում է երկրորդ տեղի համար: Այնպես որ, վերջին տուրը […]
09:11 14.06.2019
Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]
20:24 13.06.2019
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
16:00 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
13:40 13.06.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ: «Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք […]
13:07 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: «Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- ասել է վարչապետը: Զրույցն ամբողջությամբ […]
10:42 13.06.2019
Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային: Տոնոյանը պատասխանել է. «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»: Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի […]
10:38 13.06.2019
Հունիսի 12-ին` ժամը 20:05-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն: «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ […]
10:30 13.06.2019
Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ ՀՀ նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախրդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար: Վահե Գրիգորյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, պատասխանել նրանց հարցերին ու լսել մտահոգությունները: Խմբակցության ներկայացուցիչներին հատկապես […]
10:01 13.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցի մանրամասները՝ շուտով:
09:38 13.06.2019
Այսօր՝ ժամը 09:00-ից ԱԺ-ում մեկնարկել է փակ հանդիպումը Պաշտպանության նախարարության հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարել էր. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա Պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և […]
18:16 12.06.2019
Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը: ՀՀ […]