14:14 12.06.2019
Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։
14:00 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]
13:24 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին դիմեց՝ կրկնելով իր պաշտպան Հայկ Ալումյանի հորդորը՝ ինքնաբացարկ ներկայացնել: «Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, որ մի կողմ լուրջ կասկածներ ունի, հատկապես, որ […]
13:19 12.06.2019
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում […]
12:08 12.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա է: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
11:41 12.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» […]
21:37 11.06.2019
Օրերս Սամարայում՝ Վոլգայի լողափում, Տիգրան անունով 17-ամյա դպրոցական է խեղդվել, նա իր ընկերների՝ Ալեքսանդրի ու Աշոտի հետ հանգստացել է լողափում: Տիգրանը նետվել է իր բարեկամին փրկելու, որն այդ պահին սկսել է խեղդվել: Տղային այդ պահին հաջողվել է փրկել և նրան մինչև ափ հասցրել է Ալեքսանդրը, որից հետո Տիգրանն է սկսել խեղդվել: «Երեխաները խաղացել են ջրում […]
19:10 11.06.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]
16:54 11.06.2019
Արցախում տեղի ունեցող կադրային տեղաշարժերը սովորական գործընթաց են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այստեղ որևէ ենթատեքստ պետք չէ գտնել: «Կադրային ոլորտն այն ոլորտն է, որ շատ դինամիկ է, և այստեղ պարբերաբար լինում են փոփոխություններ, սա է պատճառը»,- ասաց նա: Բաբայանին հիշեցրինք՝ երեկ պաշտոնից ազատվեց Արցախի Հանրապետության […]
16:17 11.06.2019
Հունիսի 11-ին՝ ժամը 11:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է): Պարզվել է, որ Վ. Բ.-ն (ծնված 1973 թ.) Գորիսի ԲԿ […]
14:22 11.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական […]
13:47 11.06.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
12:32 11.06.2019
Մեծ թվով փախստականներ և ներգաղթյալներ փորձում են Թուրքիայի կողմից հատել Էգեյան ծովը:
12:24 11.06.2019
Մովսես Աբելյանը նշանակվել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։ Մինչ այս բարձր պաշտոնին նշանակվելը նա ունեցել է հարուստ դիվանագիտական փորձառություն` նախ Հայաստանի արտգործնախարարության համակարգում, ապա ՄԱԿ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում: «1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, ապա շարունակել է իր գործունեությունը ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում` խաղաղության, […]
12:06 11.06.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]
12:00 11.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող ներկա գտնվել, և դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի […]
11:03 11.06.2019
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքները, որոնց ընթացքում իրենց ոլորտները պետք է ներկայացնեն պատասխանատուները՝ նախարարները։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր բացակայում էր նիստից, ինչը դժգոհություն առաջացրեց Մանե Թանդիլյանի մոտ։ Որպես հանձնաժողովներից մեկի նախագահ՝ նա համանախագահում է նիստը։ Երբ հաշվետվություն ներկայացնելու համար մոտեցավ նախարարի տեղակալը, նա […]
22:27 10.06.2019
Hetq.am-ի հաղորդմամբ՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր […]
19:00 10.06.2019
Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում են ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների […]
17:09 10.06.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տալու մասին արձանագրություն է կազմել հունիսի 10-ին կայացած նիստի ընթացքում: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների […]
15:55 10.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` հունիսի 10-ին ստորագրված հրամանագրով` Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:19 10.06.2019
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Դինգ Լիրենի հետ: Թե՛ հիմնական, թե՛ Արմագեդոն պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Սակայն Արմագեդոնի ժամանակ ոչ-ոքիի դեպքում հաղթանակ է շնորհվում սև խաղաքարերով հանդես եկող շախմատիստին: Այսպիսով՝ հաղթանակ է գրանցվել Արոնյանին՝ 1․5-0․5: 5-րդ տուրից […]
11:17 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]
10:58 10.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայ ազատ ոճային ըմբիշներն առաջնությունից վերադառնում են 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե: Երեկ՝ մրցաշարի վերջին օրը, մեր հավաքականը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել է Եվրոպայի չեմպիոն: […]
10:53 10.06.2019
ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]
09:46 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]
01:08 10.06.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։
22:52 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 377 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 325 ձայն, Սասուն Գրիգորյանը` 28, Մանուկ Մկրտչյանը՝ 15, Արթուր Ղազարյանը` 16։ Անվավեր է […]
22:32 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 […]