21:11 09.06.2019
Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա տեղեկացրել է` տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։ Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը […]
20:39 09.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում կայանում են եզրափակիչ գոտեմարտերը: Դրանցից մեկն արդեն ավարտվել է հայ ըմբիշի հաղթանակով: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշայինների եզրափակչում Մհերը […]
18:52 09.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: […]
16:56 09.06.2019
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվակաբն ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
15:13 09.06.2019
Սոչիում միմյանց է բախվել երկու մարդատար ավտոբուս, ինչի պատճառով վիրավորվել է 15 մարդ։ Նրանց թվում կան նաև երեխաներ, հայտնում է ռուսական մամուլը։ Տուժածների անունները, սակայն, դեռ չեն հրապարակվել։ Վթարը տեղի է ունեցել երկու փողոցների խաչմերուկում։ Հիմա ճշտվում է բախման պատճառը։ Իսկ մինչ այդ արդեն համացանցում են հայտնվել դեպքի վայրի կադրերը։
14:05 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 11։00-ի դրությամբ, կազմել է 10, 46 տոկոս կամ 7 671 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 24,57 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 199 ընտրողների 1, 67 տոկոսը։ Աբովյանում, […]
11:43 09.06.2019
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են […]
10:33 09.06.2019
Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ հաղորդած տվյալների՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այրվել է վանական […]
08:00 09.06.2019
Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ […]
21:15 08.06.2019
Հունիսի 8-ին` ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:31 08.06.2019
Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին, 8 ամսական տղա է հոսանքահարվելու հետևանքով մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վեդիի բժշկական կենտրոնից: «8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետևանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնել են ԲԿ-ից:
12:10 08.06.2019
Ֆիջիում՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը, գերծանրքաշային աղջիկների (+87 կգ) մրցապայքարում Արփինե Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Արփինեն բարձրացրել է 140 կգ կշռող ծանրաձողը և այս արդյունքով դարձել փոքր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում Արփինեի ցուցանիշը (101 կգ) չորրորդն էր: Երկամարտում նույնպես Արփինեն դարձել է չորրորդը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը […]
11:58 08.06.2019
Ինչպես երեկ հայտնել էինք` Ավանում 2-ամյա աղջնակը երեկ երեկոյան ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից: Ժամը 23:00-ին ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածներ, միացված է արհեստական շնչառության սարք: Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ է սպառնում: Երեխան գտնվում է ԲԿ-ի […]
11:28 08.06.2019
Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ: Ի վերջո, 419 կգ (192+227) արդյունքով Վարազդատը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե […]
10:27 08.06.2019
Հունիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]
09:54 08.06.2019
Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարական է ներկայացրել՝ Հայաստանում բարձր պաշտոն ստանձնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Զարեհ Սինանյանը նշանակվելու է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը երկու անգամ եղել է Գլենդելի քաղաքապետ:
09:38 08.06.2019
Հունիսի 8-ին՝ ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ […]
23:59 07.06.2019
Sputnik Արմենիա-ի տեղեկություններով՝ Երևանի Աճառյան փողոցի 18-րդ շենքի բակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ: Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից: Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ: Մեր տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ […]
23:40 07.06.2019
Hraparak.am-ը գրում է, որ այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, […]
18:17 07.06.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական […]
13:23 07.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]
12:31 07.06.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]
12:19 07.06.2019
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ […]
11:26 07.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Գրիգորյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նրա արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից մի քանի անգամ բարձր է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր, նրան գիշերը տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վերաքննիչ դատարանն այսօր քննում է Մանվել Գրիգորյանի […]
07:27 07.06.2019
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Նշվում է, որ ավտոբուսը վերադառնում էր Օմանից։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Եվս 9 ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Ուղևորների ազգությունն ու դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Օմանի պետհամարանիշով ավտոբուսի վարորդն անտեսել է կանոններն ու վարել ավտոբուսը շեյխ Մուհամմադ բին Զայեդի մայրուղով, որը նախատեսված չի […]
00:54 07.06.2019
Օրերս ձերբակալված, հունիսի 6-ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ […]
22:01 06.06.2019
Հունաստանում ազգությամբ հայ Հունաստանի քաղաքացի է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Աթենքում՝ զոհի առանձնատան ավտոտնակում: Նրա վրա կրակել են երկու անծանոթներ: Այս մասին հաղորդել է Greek City Times պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ սպանվածը 41-ամյա գործարար էր և զբաղվում էր խոշոր ֆինանսական գործարքներով: Սպանության փաստով հետաքննություն է տարվում:
18:58 06.06.2019
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
16:16 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
12:51 06.06.2019
ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց […]