TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը. ԱԱԾ

19:38 08.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]

̰
ԱԱԾ-ն առաջիկայում տեղեկատվություն կտարածի

17:15 08.08.2018

ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է շրջանառվող լուրերը՝ Հովիկ Աբրահամյանի տանը կատարվող խուզարկության վերաբերյալ: ԱԱԾ-ից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջիկայում ԱԱԾ-ն տեղեկատվություն կտարածի: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել, վերջիններս այցելել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի […]

̰
Հակառակորդի դիրքերից մեկում ուժգին պայթյուն է որոտացել, հնչել են կրակոցներ. ՊԲ

17:11 08.08.2018

Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց:  Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ […]

̰
ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է. լրատվամիջոցներ

13:50 08.08.2018

Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ պատգամավորների միջնորդությունը մերժվել է. Դատախազություն

11:38 08.08.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]

̰
Ոստիկանության պաշտոնատար անձը յուրացման եղանակով հափշտակել է 128 մլն դրամ. հարուցվել է քրգործ

19:08 07.08.2018

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]

̰
Ձերբակալվել են Արարատի զինկոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, նախկին աշխատակիցը և բժիշկը. ԱԱԾ

17:53 07.08.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ […]

̰
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ

18:35 06.08.2018

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։

̰
Վթարի է ենթարկվել Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը. 11 մարդ հոսպիտալացվել է

17:49 06.08.2018

Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող  բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]

̰
Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել

16:36 06.08.2018

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]

̰
Մանրամասներ ՊԲ զինծառայողի մահվան դեպքից․ Մարտակերտի «Խաչեն»-ի ջրամբարում նրա հետ ջրահեղձվել է ևս 1 անձ

10:58 06.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ  խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 […]

̰
Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել

10:18 06.08.2018

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

̰
Խոշոր փլուզում Գեղարդի ճանապարհին

13:22 04.08.2018

Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել դեպի Գեղարդ տանող ճանապարհին: Գողթ գյուղի մոտ խոշոր լեռնազանգված է փլուզվել, ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը:  

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կալանքի որոշման դեմ նոր բողոք է ներկայացնելու

12:07 04.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին է միացել փաստաբան Հայկ Ալումյանը: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Փաստաբանը նշեց, որ ինքը՝ որպես թիմի նոր անդամ, իր հերթին երկուշաբթի բողոք է ներկայացնելու: Ալումյանն ասաց, որ […]

̰
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին

23:11 03.08.2018

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Այս մասին քիչ առաջ «Օրակարգից դուրս» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ […]

̰
Սահմանամերձ Բերդավանում դեռ չի հաջողվում մարել հրդեհը

17:05 03.08.2018

Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր

20:26 02.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]

̰
Խափանման միջոցն արգելք չէ, որ Խաչատուրովը որոշ ժամանակ բացակայի Հայաստանից. ՀՔԾ արձագանքը

13:35 02.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ վարույթ իրականացնող մարմինը, այն է՝ ՀՔԾ-ն, այդ մասին տեղեկացրել է նրան: Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ […]

̰
Արմավիրում, Էջմիածնում ու  Լուսաշողում  հոկտեմբերի 21-ին ընտրություններ կանցկացվեն

12:28 02.08.2018

ՀՀ կառավարությունում այսօր որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ պետք է ացկացվեն: Խոսքն Արմավիր,  Էջմիածնին, և Արարատի մարզի Լուսաշող համայնքի մասին է: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։ Հիշեցնենք, որ  Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի […]

̰
Երևանի քաղաքապետարանի սոցաջակցության տարածքային բաժիններում չարաշահումներ են հայտնաբերվել․ հարուցվել է 15 քրգործ

10:23 02.08.2018

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և […]

̰
Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Մոսկվայից հնչող գնահատականներին

17:32 01.08.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։ Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ […]

̰
Աբովյանում բռնկված հրդեհի հետևանքները՝ լուսանկարներով

13:17 01.08.2018

Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:

̰ ̰
Պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

15:58 31.07.2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տարածած հայտարարությունում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:

̰
Փրկարարներին հաջողվել է մարել Ամուլսարում բռնկված հրդեհը

21:28 30.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]

̰
Հրդեհ Ամուլսարում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ. «Լիդիան Արմենիա»

18:30 30.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]

̰
Սոչիի հրդեհի հետևանքով երեք գյումրեցի է զոհվել

18:18 30.07.2018

SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]

̰
Երեխաները խաղացել են կրակայրիչով, նրանցից մեկն այրվել է. մանրամասներ Ներքին Չարբախում բռնկված հրդեհից

13:29 30.07.2018

Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]

̰
Սոչիի հրդեհից ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԻՆ

12:50 30.07.2018

Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Զոհվածը 1950թ ծնված Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 5-ն անց 40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել […]

̰
Հրդեհ Ներքին Չարբախ թաղամասում. կա զոհ

12:11 30.07.2018

ՀՀ ԱԻՆ հայտնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ԱԻՆ-ից  […]

̰
BACK_TO_TOP