TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել

11:14 17.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Սլովակիայի հեղինակավոր լրատվամիջոցը բացահայտել է Ադրբեջանին զենքի վաճառքը

11:04 17.07.2018

Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլը (Vladimír Šnídl) հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

19:37 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]

̰
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա 1 զոհ, 2 վիրավոր

14:58 16.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փլուզվել էր արդարադատության նախարարությանը պատկանող շենքը, որի մի մասը ծառայում էր փորձագիտական կենտրոնին, իսկ մյուս կեսը՝ պրովացիոն ծառայությանը: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզվել է շենքի […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրության նիստը չկայացավ

12:01 16.07.2018

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստը չկայացավ. քվորում չապահովվեց անգամ հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ի նիստին ներկա էին Երևանի ավագանու 5 անդամ: Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել և նիստին չէին ներկայացել:

̰
ԱԱ-2018․ Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

21:04 15.07.2018

Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]

̰
ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին

12:29 15.07.2018

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, […]

̰
Սյունիքի նախկին մարզպետը լքեց ՀՀԿ-ն

20:19 14.07.2018

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այս շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հեռանալու պատճառն այն է, որ Վահե Հակոբյանն աշխատանքի առաջարկ է ստացել, որի պահանջներից է ապաքաղաքական լինելը, ուստի չի կարող անդամակցել կամ հարել որևէ կուսակցության:

̰
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փակել են Գարեգին Բ-ի ճանապարհը

19:33 14.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, արգելափակել են Վեհափառի տեղաշարժը: Գնդեվանքից վերադարձի ճանապարհը […]

̰
Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում. Տեր Վահրամն ահազանգում է

18:52 14.07.2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են […]

̰
Սև ծովի վրացական ափերի մոտ սպասվում է 4 բալանոց փոթորիկ

17:47 14.07.2018

Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի վրացական ափին հանգստացողներին սպասվող փոթորկի մասին: Ծառայության տեղեկությամբ, այսօր՝ հուլիսի 14-ին, ծովում սպասվում է 4 բալանոց փոթորիկ, որի պատճառով արգելված է լողալը: Սև ծովի ափին բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ: «Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացվելու դեպքում ծովում լողալը կլինի թույլատրելի, խնդրում ենք պաշտպանել անվտանգության նորմերը»,- ասվում […]

̰
Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը

20:39 13.07.2018

Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Ամռան […]

̰
Նահապետ Գևորգյանը լքում է ՀՀԿ շարքերը

19:44 13.07.2018

Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումներ է գրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

̰
Զարուհի Փոստանջյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում

11:38 13.07.2018

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խմբակցությունը հուլիսի 12-ին պաշտոնապես առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու: Այս մասին ասվում է«Երկիր ծիրանի» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: «Երեկ՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի […]

̰
Այգեստանի 9-րդ փողոցում նստարաններին մեծ քանակությամբ սնդիկ է թափված

09:44 13.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 12-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի […]

̰
Վանաձոր քաղաքում 3-ամյա երեխա է կորել

21:16 12.07.2018

Հուլիսի 12-ին` ժամը 18:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում երեխան(3 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

̰
Սևանում 31-ամյա քաղաքացին ջրահեղձ է եղել

16:32 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի (ծնված 1987 թ.) դին:

̰
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

21:56 11.07.2018

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը,-  Twitter-իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ քննարկվող հարցերի շրջանակը: Բրյուսելում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը. First meeting between #Armenia & #Azerbaijan Foreign Ministers after democratic change of Government in ##Armenia pic.twitter.com/cNDFjjCWjb — Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018

̰
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

21:26 11.07.2018

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]

̰
Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

20:04 11.07.2018

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

̰
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

17:21 11.07.2018

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]

̰
ՊԵԿ-ը չարաշահումներ է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ին պատկանող գազալցակայաններում

16:49 11.07.2018

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

16:25 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

20:51 10.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային […]

̰
Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը

19:01 09.07.2018

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի […]

̰
Շնորհակալություն համագործակցության ու համատեղ աշխատանքի համար. Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

18:35 09.07.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել է երևանցիներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս […]

̰
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

18:16 09.07.2018

Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը:

̰
Հայտնաբերվել է Արագած գյուղում կորած 2-ամյա երեխայի դին

22:57 08.07.2018

Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի  մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և  քաղաքացիները առվակի մեջ  հայտնաբերել և դուրս են […]

̰
Հրդեհ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում

20:56 08.07.2018

«Ինչ-որ ահռելի հրդեհ է փոքր օդանավակայանի ուղղությամբ մի կես ժամ արդեն, նկարված է Արցախի փողոցից»,-գրում է Facebook-ի օգտատեր Կարեն Անտաշյանը։ https://www.facebook.com/karen.antashyan/posts/10215245148254812

̰
BACK_TO_TOP