18:27 04.09.2018
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]
15:46 03.09.2018
Հայ և վրացի ոստիկանների համագործակցությամբ հայտնաբերվել է Ձորաղբյուրում զինված ավազակային հարձակում գործած երրորդ անձը ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 3-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։ Հիշեցնենք, […]
12:25 03.09.2018
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրգործ` 2008-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
20:34 01.09.2018
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք […]
12:54 01.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]
11:11 01.09.2018
Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ: «Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- […]
19:52 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:
16:22 31.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: «Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական […]
13:00 31.08.2018
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի […]
12:25 31.08.2018
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Եղիազարյանը ShantNews.am-ին հայտնել է, որ այսօր առավոտյան երթուղային միկրոավտոբուսի ու մարդատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրից հոսպիտալացվել է 9 տուժող, որոնցից 7-ը՝ շտապօգնության, 2-ը՝ բարեկամների մեքենաներով։ Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված բոլոր ուղևորները դուրս են գրվել բժշկական հաստատություններից, թեև ունեն տարբեր վնասվածքներ։ Այս պահին բժշկական հաստատություններում է նրանցից […]
19:22 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի […]
15:24 27.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր […]
15:10 27.08.2018
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]
12:26 27.08.2018
«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դիակը հայտնաբերվել է նախկին ծննդատան շենքի 3-րդ հարկում: Լքված շենքի 3-րդ հարկում հայտնաբերվել է նաև մահճակալ և իրեր: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, քանի որ պարզվում է մահացածի ինքնությունը և […]
14:15 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
19:23 20.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]
13:56 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:
12:23 20.08.2018
Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է: Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի […]
22:13 15.08.2018
Օգոստոսի 15-ին`ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Փրկարարները մարդկանց տարհանում են հյուրանոցից:
13:50 14.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք […]
16:22 13.08.2018
Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Սահակյանի խոսքերով՝ անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարումից հետո, եթե […]
22:20 10.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից: Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին […]
20:16 10.08.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն […]
17:55 10.08.2018
Վրաստանի մի քանի շրջաններ երեկ կեսօրից հետո հայտնվել են բնական աղետի էպիկենտրոնում: Վրաստանի սևծովյա ավազանում մոլեգնել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ, իսկ ափամերձ շրջանները ողողել են հորդառատ անձրևները: Լեռնային Գուդաուրիում ձյուն է տեղացել: Տեղատարափ անձրևներից առանձնապես տուժել է Աջարիան: Բնակիչների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան սկսված անձրևները ողողել են Բաթում, Քոբուլեթի քաղաքներն ու շրջակա գյուղերը, ինչպես […]
16:45 10.08.2018
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]
19:39 09.08.2018
«Վեոլիա ջուր» ընկերությունում Ոստիկանության 6-րդ վարչության սկսած ստուգումների շարժառիթը հայտնի չէ, նպատակը՝ ևս: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: Վերջինս ասաց, որ «Վեոլիա ջուր»-ը կարգուկանոն հաստատելու կառավարության քաղաքականությանն աջակցում է, ամեն ինչ անում են, որ ոստիկաններն արդյունավետ աշխատեն: «Ամեն դեպքում, փոքր կազմակերպություն չենք, 3000 աշխատակից ունենք, գուցե ցանկացել են […]
19:32 09.08.2018
ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]
18:24 09.08.2018
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]
14:11 09.08.2018
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշեց, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված, «մակերեսային» հաշվարկ՝ իրականացված ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Վանեցյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում: