14:53 17.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։ Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի […]
14:44 17.04.2025
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված քննարկվող թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Այս ուղևորությունը վաղուց ծրագրված էր Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար: Դա համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ: Մենք միշտ քննարկել ենք միջուկային հարցը Ռուսաստանի մեր ընկերների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք, […]
14:35 17.04.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […]
14:29 17.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ:
14:20 17.04.2025
Ապրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […]
14:11 17.04.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […]
14:00 17.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […]
13:48 17.04.2025
2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […]
13:40 17.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով […]
13:24 17.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։
13:17 17.04.2025
Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր:
13:10 17.04.2025
Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա: Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ […]
13:02 17.04.2025
Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
13:00 17.04.2025
Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […]
12:52 17.04.2025
Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […]
12:45 17.04.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […]
12:37 17.04.2025
Բացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, […]
12:30 17.04.2025
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
11:53 17.04.2025
Լեգենդար նիդերլանդցի Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: «ՊՍՎ Էյնդհովենի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 17-ամյա հարձակվող Լիամ վան Նիստելռոյի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: Կրտսեր Նիստելռոյը ՊՍՎ 017 թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, խփել է 20 գոլ:
11:45 17.04.2025
Դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […]
11:38 17.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս […]
11:30 17.04.2025
Բրիտանացի թենիսիստուհի Հերիեթ Դարթը մրցախաղի ժամանակ իր մրցակից, ֆրանսուհի Լուա Բուասոնից եկած տհաճ հոտի համար բողոքել է մրցավարին։ Դարթը մրցավարին խնդրել է, որ նկատողություն անի Բուասոնին և պահանջի, որ նա դեզոդորանտ օգտագործի: Մրցավարն անտեսել է բրիտանուհու բողոքը։ Լուա Բուասոնը Ֆրանսիայում կայացած մրցախաղը հաղթել է 6-0, 6-3 հաշվով: Խաղից հետո Հերիեթ Դարթը ներողություն է խնդրել մրցակցից […]
11:23 17.04.2025
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նա պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ ժամանել է Փարիզ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր այս պահին գտնվում են Ֆրանսիայում»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Փարիզում կհանդիպի […]
11:11 17.04.2025
Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […]
11:02 17.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կրկին հաղթել է Մադրիդի «Ռեալին»` 2-1։ Հաշիվը 65-րդ րոպեին բացել է Բուկայո Սական, իսկ «Ռեալից» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ Հյուրերին ավելացրած երրորդ րոպեին հաղթանակ է պարգևել Գաբրիել Մարտինելին։ Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս մնաց ամենահեղինակավոր մրցաշարից, իսկ «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5-1 հաշվով ու […]
10:57 17.04.2025
Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:52 17.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […]