Բոլոր լուրերը – Page 99 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.6 oC

Բոլոր լուրերը

Շուրջ 30 տարի կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը. Փաշինյան

15:43 17.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անկախ պետականության գաղափարական հիմքերին՝ վերլուծելով, թե ինչ նպատակի շուրջ է ձևավորվել Հայաստանի անկախության գործընթացը 1980-ականների վերջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ նա նշեց, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության, այլ հանուն […]

̰
Ընդունվում են հայտեր «Պատանի ստեղծարար» կրթական ծրագրի մասնակցության նպատակով

15:40 17.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով. Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով Գորգագործություն Կարպետագործություն Թաղիքագործություն […]

̰
Նորակերտի դպրոցում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերք

15:29 17.04.2025

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց` ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները: Հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող, ութ նռնակ և երեք պայթուցիչ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

̰
Տեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշները. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:22 17.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Լոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել […]

̰
Մյուլլերը կրկնել է Մեսսիի ցուցանիշը

15:15 17.04.2025

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրկնել է Լիոնել Մեսսիի ցուցանիշը, գրում է Opta-ն։ Մյուլերը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 163-րդ խաղն ու մրցաշարի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնացած ֆուտբոլիստների ցանկում Մեսսիի հետ կիսում է 3-4-րդ տեղերը։ Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցել է […]

̰
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարները

15:07 17.04.2025

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և […]

̰
SHANTNEWS

15:00 17.04.2025

̰
Տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

14:53 17.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։ Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի […]

̰
Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կքննարկի ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները

14:44 17.04.2025

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված քննարկվող թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Այս ուղևորությունը վաղուց ծրագրված էր Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար: Դա համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ: Մենք միշտ քննարկել ենք միջուկային հարցը Ռուսաստանի մեր ընկերների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք, […]

̰
Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցների

14:35 17.04.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարին

14:29 17.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ:

̰
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

14:20 17.04.2025

Ապրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […]

̰
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

14:11 17.04.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […]

̰
Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներին

14:00 17.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […]

̰
Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ

13:48 17.04.2025

2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […]

̰
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

13:40 17.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել   է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը  2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել  է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով […]

̰
Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

13:24 17.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ժամանման կադրերը հրապարակվել են նրա Telegram ալիքում։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։

̰
Պարեկների ձերբակալած տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Կրիստալ»

13:17 17.04.2025

Ապրիլի 15-ին՝ կեսգիշերն անց, մայրաքաղաքի պարեկները Մանանդյան փողոցում, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Դավիթաշեն թաղամասի բնակիչ 35-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված, որն ըստ իրեն` «Կրիստալ» տեսակի թմրանյութ է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, տղամարդը` ձերբակալվածների պահման վայր:

̰
Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցությանը դիմելու վերջնաժամկետը մայիսի 21-ն է

13:10 17.04.2025

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 16-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա: Զարգացնել և ամրապնդել պետական հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդկային ու ինստիտուցիոնալ […]

̰
Մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

13:02 17.04.2025

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Վրաստանը՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

13:00 17.04.2025

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:52 17.04.2025

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

12:45 17.04.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-17-ը

12:37 17.04.2025

Բացահայտվել է 72 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության ու թմրանյութի հայտնաբերման, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս

12:30 17.04.2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

̰
Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:24 17.04.2025

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
SHANTNEWS

12:00 17.04.2025

̰
Լեգենդար Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել

11:53 17.04.2025

Լեգենդար նիդերլանդցի Ռուդ վան Նիստելռոյի որդին իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել: «ՊՍՎ Էյնդհովենի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 17-ամյա հարձակվող Լիամ վան Նիստելռոյի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: Կրտսեր Նիստելռոյը ՊՍՎ 017 թիմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, խփել է 20 գոլ:

̰
Միրզոյանը պատասխանել է Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին

11:45 17.04.2025

Դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

11:38 17.04.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս […]

̰
BACK_TO_TOP