18:43 17.04.2025
Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […]
18:36 17.04.2025
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […]
18:30 17.04.2025
Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […]
18:24 17.04.2025
Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը:
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
18:12 17.04.2025
«Չելսին» ակումբի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 100 միլիոն ֆունտից ավելի գումար, հայտնում է The Telegraph-ը։ Էկվադորցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: «Չելսին» Կայսեդոյի տրանսֆերային իրավունքը 2023թ. ամռանը 116 միլիոն եվրոյով գնել էր «Բրայթոնից»։
18:06 17.04.2025
Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։ Այս մասին հայտնում են Վիետնամում Հայաստանի դեսպանությունից: «Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական […]
17:54 17.04.2025
Արտակ Ծատուրյան – Ազատ Եղիազարյան զույգը մասնակցում է ակրոբատիկ մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչը Շուշանիկ Հարությունյանն է։ Մրցաշարը անցկացվում է Լյուքսեմբուրգում և կավարտվի ապրիլի 21-ին։
17:48 17.04.2025
Ազգային ժողովն ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության […]
17:42 17.04.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում։ «Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը, եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը: […]
17:36 17.04.2025
Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը ղեկավարել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, պատվիրակության կազմում են եղել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
17:30 17.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապրիլի 16-ին այցելել են Շիրակի մարզ՝ անասնաբուծության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Ծրագրով Շիրակում 2025 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է շուրջ 300 կովի արհեստական սերմնավորում։ Այցի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ […]
17:24 17.04.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն անցել են եզրափակիչ։ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Խաչատրյանը նույն մրցաձևում 6-րդ տեղով է անցել եզրափակիչ։ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել օղակների վարժության եզրափակիչ։ Օլիմպիական […]
17:18 17.04.2025
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում կապերի ընդլայնման ու համանման հանձնաժողովների ակտիվ փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել հայ-հունական ռազմական համագործակցությանը, […]
17:10 17.04.2025
2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան […]
17:06 17.04.2025
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում […]
17:00 17.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի վարչության Ներառականության և խտրականության դեմ արգելքի ծրագրերի բաժնի ղեկավար Թորսթեն Աֆլերբախին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է երկրում իրավահավասարության […]
16:54 17.04.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը նշել է, որ Հունաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր: Այս համատեքստում Արման Եղոյանը հիշատակել ու հաջողված է գնահատել Եվրոպական […]
16:48 17.04.2025
Հարկ վճարողի օրվան ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։ Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր […]
16:42 17.04.2025
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասել է Փաշինյանը: Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծել է, որ […]
16:36 17.04.2025
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։ Նախարար Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ամբողջ թիմին՝ կատարած մեծ աշխատանքի համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։
16:30 17.04.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու […]
16:24 17.04.2025
Երևանում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը լրացուցիչ ժամանակում 4-5 հաշվով պարտվել է Քուվեյթի թիմին։ Հայաստանի հավաքականը պարտվում էր 0-4 հաշվով, սակայն կարողացել է հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Ավելին անել մեր հավաքականը չի կարողացել։ Լրացուցիչ ժամանակի երկրորդ րոպեին մրցակիցը ևս մեկ դիպուկ տափօղակ է նետել ու հաղթանակ […]
16:18 17.04.2025
Հայաստանն իր հազարամյա պատմության մեջ պետության հարատևությունն ապահովելու այնպիսի շանս, որը կա հիմա, երբեք չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք Հայաստանը, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում: Բայց […]
16:12 17.04.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 15:00-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու: Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
16:06 17.04.2025
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Պատմության և […]
16:00 17.04.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը, սակայն, […]
15:55 17.04.2025
Ապրիլի 11-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանն աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում՝ տեղում գնահատելու փրկարարական ստորաբաժանումների պատրաստվածությունը, օպերատիվ արձագանքման կազմակերպվածությունն ու առկա մարտահրավերները։ Նրանք այցելել են մարզի միջպետական ճանապարհի՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի հատվածներում տեղակայված առաջնային օգնության հենակետեր, որոնք նախատեսված են նաև […]