23:57 16.04.2025
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:52 16.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […]
23:48 16.04.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։
23:43 16.04.2025
Չինացի շախմատիստ Ցզյու Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ին։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար հայրենակից Տան Չժունիի հետ մրցախաղում Վենցզյուն 9-րդ պարտիայում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը, ինչը բավարար էր՝ մրցախաղում ժամանակից շուտ հաղթանակը ապահովելու համար։ Վերջնական հաշիվը դարձել […]
23:39 16.04.2025
Սահմանադրական դատարանը՝ գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, այսօր հրապարակել է վերոնշյալ գործով որոշումը, որը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ Ստորև […]
23:31 16.04.2025
Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության շրջանակում: «Հայկական […]
23:22 16.04.2025
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, ժողովրդին հայտնի գնացքի գծերի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, […]
23:15 16.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի […]
23:10 16.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 25-ին շրջիկ ծառայության մեքենաները կրկին կլինեն նույն վայրում՝ ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու համար։ Միաժամանակ, ապրիլի 17-ին Վայոց ձորի […]
22:58 16.04.2025
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին։ Նրա խոսքերով՝ իրավիճակը կկարգավորվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Պայմանագրի հետ կապված պատմության առանցքային բառն է՝ ասեկոսեները: Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները: Ես չեմ սիրում առաջ մտածել, ես ապրում եմ այս օրով: Հիմա պայմանագրի մասին խոսելն իմաստ չունի: Տրանսֆերային պատուհանը կգա ամռանը։ Իհարկե, ցանկանում […]
22:42 16.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
22:37 16.04.2025
Ապրիլի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։ […]
22:26 16.04.2025
Ադրբեջանում նավթի գների անկում է կանխատեսվում: Փորձագետների գնահատմամբ, դա կարող է չափազանց ծանր հետևանք ունենալ այդ երկրի տնտեսության համար: Ինչպե՞ս է պետությունը գնահատում նավթի գնի սպասվող անկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր Ադրբեջանի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պաշտոնապես հրապարակել են իրենց կանխատեսումը՝ նավթի գների վերաբերյալ: Այդ կանխատեսումը հաշվի է առնվելու պետական բյուջեն […]
22:16 16.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։ Մանրասմասները՝ տեսանյութում։
22:07 16.04.2025
Ս․թ․ ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Կողմերը միմյանց ներկայացրին զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրությունը, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին, կարևորեցին Հունաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, նպատակային միջոցառումների […]
21:52 16.04.2025
Ապրիլի 16-ին, ժամը 18:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել են «Opel» […]
21:41 16.04.2025
ՊՍԺ-ն դուրս գալով ՉԼ կիսաեզրափակիչ նոր ռեկորդ է սահմանել։ Փարիզցիների համար սա կլինի 9-րդ մասնակցությունը եվրոպական ցանկացած մրցաշարի կիսաեզրափակչում: Հինգ անգամ դա եղել է Չեմպիոնների լիգայում, երեք անգամ՝ Գավաթակիրների գավաթում և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Դրանով ՊՍԺ-ն ֆրանսիական ակումբների համար նոր ռեկորդ է սահմանեց։ Մինչ այժմ 8 անգամ եվրագավաթների կիսաեզրափակիչ հասել էր միայն «Մարսելը»: Ճիշտ […]
21:30 16.04.2025
Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասինՖեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ: Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ […]
21:21 16.04.2025
Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, […]
21:11 16.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը՝ 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին թաղամասի և Արարատյան 1-ին զանգվածի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 1-20 առանձնատներ, Նորք […]
20:57 16.04.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին որակազրկել 1 խաղով, հայտնում է AS-ը: «Ալավեսի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում ֆրանսիացին կոպտորեն խախտել էր կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Անտոնիո Բլանկոյի հետ պայքարում ու կարմիր քարտ ստացել: 26-ամյա ֆուտբոլիստին սպառնում էր 3-խաղյա որակազրկում, բայց նա բաց կթողնի միայն «Աթլետիկի» դեմ Լա լիգայի […]
20:46 16.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […]
20:28 16.04.2025
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
20:14 16.04.2025
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […]
19:54 16.04.2025
Հայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում:
19:47 16.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր […]