19:47 16.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։ Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր […]
19:41 16.04.2025
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ճանաչում է Պաղեստինի պետությունը։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. մենք դեսպան ունենք Վարշավայում»,-ասել է Սիկորսկին։ Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։ Լեհաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է 1988 թվականին։ 2024 […]
19:35 16.04.2025
Կառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար։ Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ այս միջոցառումը գերազանցելու է նախորդ ֆորումներին իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:28 16.04.2025
Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։
19:20 16.04.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
19:14 16.04.2025
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի […]
19:05 16.04.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության […]
18:54 16.04.2025
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Իսկ հրում վարժությունում Գոռ հաջորդաբար սանձել է […]
18:48 16.04.2025
Ապրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող […]
18:42 16.04.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
18:34 16.04.2025
Ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և […]
18:27 16.04.2025
«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին: «Վերջին օրերին հանդերձարանում ամենաշատ կիրառվող բառը ռեմոնտադան է: Պարտվել ենք 0-3 հաշվով, բայց մենք «Ռեալն» ենք, ու շատերն են հավատում, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ: Նույնիսկ խաղից հետո ավտոբուսի մեջ արդեն պատրաստվում էինք պատասխան խաղին: Մեզ համար միակ ելքը […]
18:20 16.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 16-18-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2025» ցուցահանդեսը: Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 24-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ 7 տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, […]
18:14 16.04.2025
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ տիկի՛ն Ֆայոն, հարգելի՛ տիկի՛ն նախարար, Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում, […]
18:08 16.04.2025
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում է Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում մրցումներն արդեն ավարտվել են, Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Մրցումները շարունակվում են։
18:04 16.04.2025
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե բանակցային գործընթացում ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանի կառավարությունը ԼՂ հայության իրավունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ապրիլի 16-ին կայացած կառավարության հարցուպատասխանի ընթացքում նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման գործընթացում՝ թե՛ ուղիղ խոսակցության հնարավորության ստեղծմամբ, թե՛ […]
17:55 16.04.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կարող է կարիերան ավարտել ընթացիկ մրցաշրջանից հետո: «Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտեմ կարիերաս: Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը, բայց հնարավոր է՝ որոշեմ ևս 1-2 տարի խաղալ»,- «Ինտեր» – «Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է 36-ամյա ֆուտբոլիստը: Միլանյան ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 […]
17:50 16.04.2025
«Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ հարցերի, վարչապետը խոսել է Հորադիզ-Երասխ գծի երթուղային կապի, սահմանազատման գործընթացի, երրորդ ուժի կողմից ճանապարհ վերահսկելու մասին: Ավելին՝ տեսանյութում:
17:45 16.04.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման […]
17:35 16.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
17:28 16.04.2025
2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը։ Այն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից: Մրցաշարին մասնակցում են բիզնեսի, քաղաքական և մշակութային ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են հայտնի դեմքեր, օրինակ՝ Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ […]
17:23 16.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի […]
17:18 16.04.2025
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի […]
17:12 16.04.2025
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցներին։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու […]
17:06 16.04.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիյի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։ Կոնստանտին Սոկուլսկիյը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են […]
17:00 16.04.2025
Կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» քառորդ եզրափակչի առաջին խաղում տանը 4-0 հաշվով Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում պարտվել է 1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբից հեթ-տրիկ է գրանցել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը 13 գոլով ՉԼ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: «Բարսելոնան» 6 […]
16:56 16.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի […]
16:50 16.04.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։