16:56 16.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի […]
16:50 16.04.2025
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
16:42 16.04.2025
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում […]
16:39 16.04.2025
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, չորեքշաբթի Բաքու այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը: Սա, անկասկած, քայլ առաջ է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները ներկայացնելու և օգտագործելու համար», – ասել է Կավելաշվիլին իր ադրբեջանցի […]
16:35 16.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ […]
16:28 16.04.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, […]
16:20 16.04.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Աշխարհի 27-րդ ռակետը 88-րդ համարին հաղթել է 6-7, 6-4, 6-3 հաշվով: Խաչանովը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դեմ:
16:15 16.04.2025
Ապրիլի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատա Սալիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
16:08 16.04.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին Շենգավիթում՝ ապրիլի 10-ին, Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […]
16:00 16.04.2025
Ապրիլի 16-ին, ժամը 13:16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել` 13:52-ին: Այրվել է վագոն-տնակ։
15:53 16.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: […]
15:45 16.04.2025
Հայաստանում կամավորական ծառայությունների զարգացումը մշտապես եղել է միջազգային փորձի կիրառման և տեղական ներուժի արդյունավետ օգտագործման կարևոր ուղղություններից մեկը։ Հատկապես արտակարգ իրավիճակների և աղետների կանխարգելման ու արձագանքման համատեքստում, կամավոր հրշեջ-փրկարարների դերը գնալով մեծանում է։ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է համակարգված աշխատանք կամավոր ուժերի պատրաստման և […]
15:37 16.04.2025
Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է փակ պահել Ռուսաստանի հետ սահմանը մինչև հետագա ծանուցումը։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը հաստատել է արևելյան սահմանային անցակետերը փակ պահելու իր մտադրությունը: Որոշումն ուժի մեջ է մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է փաստաթղթում։
15:29 16.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «ՍևանաՑանց» ծրագիրը: «ՍևանաՑանց» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության […]
15:22 16.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող […]
15:18 16.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի կհանդիպի ճապոնացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու մաքսատուրքերի հարցը: «Ճապոնիայի ներկայացուցիչները կժամանեն այսօր՝ քննարկելու սակագները և արդար առևտուրը: Ես այնտեղ կլինեմ ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարների հետ միասին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա հույս է հայտնել, որ կարելի է գտնել այնպիսի լուծում, որը «հրաշալի» կլինի թե՛ Ճապոնիայի, թե՛ […]
14:52 16.04.2025
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային […]
14:45 16.04.2025
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում իր գործողություններով անցել է սահմանը։ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու, բայց վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ նա հատել է իր սահմանները: Կյանքի կորուստը, որը մենք տեսնում ենք այնտեղ, սարսափելի է», – ասել է Կալլասը իտալական Repubblica թերթին: Նա հավելել է, որ ԵՄ-ն փորձում է […]
14:38 16.04.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կատարի էմիր Թամիմ Ալ Թանին բանակցությունների ընթացքում մտքեր կփոխանակեն ուկրաինական հակամարտության և տարածաշրջանային խնդիրների շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, Պուտինի և Կատարի էմիրի միջև կարծիքների փոխանակումը ուկրաինական հարցերի վերաբերյալ կլինի պարտադիր, կլինի նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է նա։
14:30 16.04.2025
2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի անկումներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31․3°C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում՝ -23․0°C։ Այս մասին հայտնոում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․8°C, որը նորմայից բարձր էր […]
14:22 16.04.2025
Փարաքար խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։ Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։
14:10 16.04.2025
Շատ ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլ առաջ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: «Սա ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների է հանգեցնելու, այլ նաև շատ յուրահատուկ հնարավորություն է երկու […]
13:48 16.04.2025
Իրանում ուրանի հարստացումը ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին դրա մակարդակի վերաբերյալ, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ուրանի հարստացումն իրականություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ – խմբ.), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի […]
13:37 16.04.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել վերադառնալ Ալժիրի հետ երկխոսությանը՝ բարելավելու երկու երկրների հարաբերությունները վերջին լարվածության պայմաններում: Ավելի վաղ Ալժիրի իշխանությունները որոշել էին երկրից վտարել 12 ֆրանսիացի դիվանագետների՝ Ալժիրում Ֆրանսիայի դեսպանատան և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին համարելով անցանկալի անձ և պարտավորեցնելով նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Ի պատասխան՝ Ֆրանսիան հայտարարեց երկրից 12 […]
13:21 16.04.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ «Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ […]
13:15 16.04.2025
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […]
13:08 16.04.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […]
13:00 16.04.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […]
12:53 16.04.2025
Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության […]