12:36 16.04.2025
Ազգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է […]
12:31 16.04.2025
Ապրիլի 15- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպելլ է Լիբանանի կրթության նախարար Ռիմա Քարամեին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։
12:23 16.04.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։
12:18 16.04.2025
Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե […]
11:56 16.04.2025
Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ և կքննարկեն ուկրաինանական հակամարտությունը, նաև Իրանի թեման Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ուիթքոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ Ռուբիոն կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինայում եւ […]
11:42 16.04.2025
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X […]
11:33 16.04.2025
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին: Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում: «Կինոն՝ […]
11:29 16.04.2025
Գյումրի համայնքի ավագանին քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: Նրան թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 18 անդամ: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքներով ամենաշատ մանդատներն ունի ավագանիում (14), բոյկոտել է ավագանու առաջին նիստը։
11:21 16.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
11:17 16.04.2025
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 16-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
11:02 16.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով․ «Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները, […]
10:57 16.04.2025
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության […]
10:49 16.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, […]
10:45 16.04.2025
Գյումրու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանը հայտնել է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու: Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում […]
10:42 16.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Շնուց Դյուռին, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ […]
10:35 16.04.2025
Սյունիքի մարզում մեկնարկել են Տ-8-13, /Մ-9/-Վերիշեն-Խոզնավար ավտոճանապարհի կմ0+000-կմ18+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Գորիսի Վերիշեն բնակավայրից սկսվող 18.3կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին շինարարն այս պահին իրականացնում է քանդման, հողային աշխատանքներ։ Շինարարություն է կատարվում նաև արհեստական կառուցվածքների վրա։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ու փոխտնօրենները շինհրապարակ կատարած այցի ընթացքում նախագծող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են […]
10:27 16.04.2025
Ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Մարմարիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:20 16.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․89 դրամ:
10:10 16.04.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի […]
10:00 16.04.2025
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը կվերադառնա ռինգ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Ես երիտասարդ տղա չեմ, բայց մենամարտը կկայանա: Դա կլինի ռևանշ, լավ մրցակից կլինի: Մենք կուրախացնենք հանրությանը և կանցկացնենք բռնցքամարտի շոու»,- ասել է 41-ամյա Պրովոդնիկովը: Մենամարտը կկայանա հունիսի 7-ին Կրասնոյարսկում։ Պրովոդնիկովն ունի 25 հաղթանակ և 5 պարտություն։ Նրա վերջին պրոֆեսիոնալ մենամարտը եղել է […]
09:50 16.04.2025
Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […]
09:40 16.04.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ. «Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս […]
09:35 16.04.2025
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է Bild-ը։ 39-ամյա դարպասապահը չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից և չի օգնի մյունխենյան ակումբին առաջիկա հանդիպմանը։ «Ինտերի» դեմ խաղում գերմանական ակումբի դարպասը կպաշտպանի Յոնաս Ուրբիգը։ «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Դիմակայության առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել էր 2-1 […]
09:25 16.04.2025
Վաշինգտոնը դժգոհ է այն ազդեցությունից, որ Պեկինը ունի Պանամայի ջրանցքի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դժգոհ ենք Չինաստանի ազդեցությունից: Ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ընդհանրապես չպետք է «հրաժարվեր ջրանցքից»։ «Հենց […]
09:15 16.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Հայաստանում եզդիական համայնքի Նոր տարվա առթիվ. «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս […]
09:10 16.04.2025
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին, երեքշաբթի հայտնել է Պենտագոնի պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։ Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Հայտարարության համաձայն՝ Մարոկկոյի իշխանությունները նախկինում ԱՄՆ-ից պահանջել էին մինչև 600 FIM-92K Stinger Block I հրթիռներ, ինչպես նաև համապատասխան նյութատեխնիկական աջակցություն։ Փաստաթղթում ընդգծվում է, […]
09:00 16.04.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն: «2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզանից ոչինչ կախված չէ։ Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ: Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի […]
08:55 16.04.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկի մեջ չի տեսնում իրական երաշխիք, որ այն կիրագործվի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մենք վերանայել ենք հրադադարի նոր առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման պահանջը, սակայն չի պարունակում իրական երաշխիքներ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմի ավարտի և […]