Բոլոր լուրերը – Page 121 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.98 oC

Բոլոր լուրերը

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 14-ին

10:23 14.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ:

̰
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների թեկնածուների թվում են

10:00 14.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Պիտեր Նավարոն նշել է մի քանի երկրների անուններ, որոնք ԱՄՆ-ի հետ ներկրման մաքսատուրքերի շուրջ բանակցությունների թեկնածու են, այդ թվում՝ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան։ Խորհրդականը NBC News-ին ասել է, որ ԵՄ երկրները, ինչպես նաև Բրիտանիան, Իսրայելը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան, ներառված են ցուցակում, որոնք ցանկանում […]

̰
Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

09:50 14.04.2025

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք։ Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը։ Դրա տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 03:02-ին, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
Լուիզա Գոնսալեսը հրաժարվել է ընդունել Էկվադորի նախագահական ընտրություններում իր պարտությունը

09:39 14.04.2025

«Քաղաքացիական հեղափոխություն» ձախակողմյան շարժման թեկնածու Լուիզա Գոնսալեսը հայտարարել է, որ չի ճանաչում ձայների հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող ղեկավար Դանիել Նոբոան։ «Այն մարդկանց անունից, որոնք մենք ներկայացնում ենք, մենք չենք ընդունում Ազգային ընտրական խորհրդի կողմից ներկայացված արդյունքները։ Մենք կխնդրենք ձայների վերահաշվարկ և քվեատուփերի բացում», -ասել է նա համախոհներին։ Գոնսալեսի […]

̰
Մերցը նախատեսում է կրճատել Գերմանիայում ապաստան հայցողների թիվը

09:29 14.04.2025

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկրի նոր կառավարությունը նախատեսում է տարեկան թույլ տալ ոչ ավելի, քան 100,000 պոտենցիալ ապաստան հայցողների մուտք գործել Գերմանիա։ «Մեր գաղափարն այն է, որ մենք իսկապես ցանկանում ենք էապես նվազեցնել այս թվերը», -ասել է Մերցը ARD հեռուստատեսությանը: Նա ասել է, որ այդ հարցի […]

̰
Մադուրոն այցելել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետազոտական ​​նավ

09:20 14.04.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ կիրակի օրը շնորհավորելով ռուս ժողովրդին և երկրի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախօրեին։ «Այսօր՝ Ծաղկազարդի օրը և Ազգային Բոլիվարական Միլիցիայի օրը, մենք այցելեցինք Բալթյան նավատորմի օվկիանոսագրական հետազոտական ​​նավ «Ադմիրալ Վլադիմիրսկի»՝ ողջույններ փոխանցելու ռուս ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախօրեին։ Վենեսուելան և […]

̰
Axios. Իսրայելը մղում է ԱՄՆ-ին ստեղծելու Իրանի խնդրի լուծման ուժային սցենար

09:10 14.04.2025

Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական սցենար դիտարկի՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում հարցը լուծելու համար, հայտնում է Axios պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին տեղեկացրել է Մուսկատում (Օման) իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին։ Ըստ […]

̰
Սիրիայի իշխանությունները և քրդերը քննարկել են տեղահանվածների վերադարձը Աֆրին

09:00 14.04.2025

Քրդերի և Սիրիայի անցումային կառավարության ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը կայացել է Հասաքա քաղաքում և նվիրված է եղել բռնի տեղահանվածների՝ Հալեպի նահանգ վերադարձի խնդրին։ Այս մասին «Աշարք ալ-Աուսաթ» թերթին ասել է Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Իլհամ Ահմեդը։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են երկկողմ գործարքի դրույթների իրագործման հարցը՝ կապված քուրդ փախստականների հետ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:50 14.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ

08:39 14.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ «Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ»,- ասել է նա իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջին խորհրդակցությունները։ Ինչպես հայտնում են […]

̰
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում

08:30 14.04.2025

Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը։ Ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն, մասնավորապես, Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքները։ ԵՄ խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի […]

̰
Հութիները պնդել են, որ ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը

08:20 14.04.2025

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի երկնքում: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Հաջա նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիներին […]

̰
Ընտրական խորհրդի ղեկավար. Էկվադորի նախագահական ընտրություններն անցել են հանգիստ

08:09 14.04.2025

Էկվադորում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն անցել է հանգիստ և առանց լուրջ միջադեպերի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհրդի (CNE) ղեկավար Դիանա Ատամենտը։ «Եվս մեկ անգամ Էկվադորը տոնեց ժողովրդավարությունը խաղաղ և առանց խոչընդոտների»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։ Ներկայիս նախագահ Դանիել Նոբոան և Ազգային ժողովի (խորհրդարանի) նախկին անդամ […]

̰
Լոռու մարզում տեղում է ձյուն

08:00 14.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 14.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

23:58 13.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […]

̰
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:57 13.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ստեփանավանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Ծիլքար գյուղում մառախուղ է։

̰
Al Arabiya. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սանայի օդանավակայանի մոտակայքում գտնվող հութիների դիրքերին

23:56 13.04.2025

ԱՄՆ ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիների թիրախներին՝ ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները նաև երեք հարված են հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար շրջանում գտնվող հութիների պահեստներին։ Բացի այդ, մայրաքաղաքային շրջանի Բանի Խուշայշ շրջանում […]

̰
Իսրայելը 48 ժամվա ընթացքում հարձակվել է Գազայի 90 օբյեկտի վրա

23:48 13.04.2025

Իսրայելի պաշտպանության ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 90 ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Զինվորականները նշել են, որ թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստները, ստորաբաժանումները և օբյեկտները։

̰
Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

23:40 13.04.2025

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։ Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ […]

̰
Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 45-ամյա կնոջ մարմին

23:29 13.04.2025

Ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսակյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքում վարձակալական հիմունքներով բնակվող 45-ամյա Լուսինե Թ.-ի դին։ […]

̰
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարվածների մասին

23:13 13.04.2025

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսթիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Իսրայելի արևելքում գտնվող Սդոտ Միհա ռազմաբազային: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման խոսնակ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը … ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երկու բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ մեկ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռ, որոնք թիրախավորել են Սդոտ Միհա բազան», – ասել է […]

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլին

22:43 13.04.2025

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլը: Մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան

̰
Bild. Գերմանիայի հյուսիսում փոքր ինքնաթիռի է կործանվել. կան զոհեր

22:30 13.04.2025

Գերմանիայի հյուսիսում գտնվող Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի Զալցգիտեր քաղաքում փոքր ինքնաթիռի է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Ինքնաթիռը կործանվել է Salzgitter AG պողպատաձուլական ընկերության տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 9:45-ին: Բռնկվել է հրդեհ, տեղում աշխատում են հրշեջները։ Նախնական տեղեկությունների համաձայն, օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառները […]

̰
Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել է

22:17 13.04.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» ​​սառցե ծրագրով։ ​​Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […]

̰
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի

22:05 13.04.2025

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից […]

̰
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:52 13.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […]

̰
Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողություն

21:39 13.04.2025

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

̰
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին

21:27 13.04.2025

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում «Nissan March»-ը բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին. կա վիրավոր

21:18 13.04.2025

Ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կայանված «Mercedes G500» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […]

̰
BACK_TO_TOP