14:41 14.04.2025
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող […]
14:34 14.04.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին սոցցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ մտահոգված եմ սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա վերահսկել և զսպել այդ լարվածությունը։ Այժմ […]
14:18 14.04.2025
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 14-ին հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն: Օրենքի նախագծի մանրամասները՝ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի […]
14:09 14.04.2025
ԱՄՆ-ն ու Իրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների ծրագրված հանդիպմանը ժամանելուն պես։ Նրա խոսքով՝ Նիդերլանդները կարծում է, որ Իրանը չպետք է դառնա միջուկային զենք ունեցող պետություն։ «Լավագույնը կլիներ, եթե մենք դրան հասնեինք […]
13:52 14.04.2025
Առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ին […]
13:44 14.04.2025
«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության […]
13:38 14.04.2025
Կիրակի օրը ԱՄՆ Նյու Յորք նահանգում կործանված թեթև ինքնաթիռի բոլոր վեց ուղևորները զոհվել են, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ «Ոչ ոք չի փրկվել շաբաթ օրը մասնավոր ինքնաթիռի վթարից», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ՝ վկայակոչելով պաշտոնյաներին: Նշվում է, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, նրանք թռչում էին պլանավորված ընտանեկան տոնակատարության։ Ապրիլի 10-ին Նյու Յորքում զբոսաշրջային […]
13:30 14.04.2025
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները: Մասնավորապես՝ Երևան քաղաքի […]
13:24 14.04.2025
Նախագծի համաձայն՝ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական […]
13:16 14.04.2025
Տեղացած առատ ձյան եւ ամառային անվադողերով երթեւեկելու հետեւանքով Մ-1 ճանապարհին (Երեւան-Գյումրի) այսօր ստեղծվել էր վթարային իրավիճակ եւ խցանում։ «Սպասարկող կազմակերպությունը կատարել է ճանապարհի մաքրում»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
13:08 14.04.2025
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է […]
13:00 14.04.2025
Թեհրանը պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը միայն Օմանի հետ խորհրդակցելուց հետո։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ինչպես ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ Օմանում: Մենք կորոշենք հաջորդ բանակցությունների վայրը, երբ պատասխան ստանանք Օմանի կողմից: Այնուհետև մենք պաշտոնապես կհայտարարենք այդ մասին»,- […]
12:52 14.04.2025
Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց ի վեր ամերիկյան կինոընկերությունները դադարեցրել են ներառականության խթանումը և այժմ կենտրոնանում են ընտանեկան արժեքների վրա: Այս մասին գրում է Le Figaro թերթը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հոլիվուդյան ստուդիաները սկսում են կրճատել այն ֆիլմերի ու սերիալների թիվը, որտեղ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կերպարներ են, և ավելի շատ են դիմում կրոնական թեմաներին ու գյուղական […]
12:46 14.04.2025
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […]
12:40 14.04.2025
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «այս շաբաթվա վերջին» կայցելի Ռուսաստան՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո խորհրդակցություններ անցկացնելու ռուսական կողմի հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս շաբաթվա վերջին տեղի կունենա Աբբաս Արաղչիի նախապես ծրագրված այցը Մոսկվա։ Իհարկե, այս հնարավորությունը կօգտագործվի նաև վերջին իրադարձությունների, մասնավորապես Մուսկատում ԱՄՆ-ի […]
12:31 14.04.2025
Նախագիծը միտված է օրենսգրքի որոշակիացմանը եւ պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը: Կատարվել են նաեւ տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ապրիլի 14-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: […]
12:20 14.04.2025
Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 60 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու […]
11:57 14.04.2025
Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Մանդատից հրաժարվելը են երկուսը՝ «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը եւ «Իմ հզոր համայնք»կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։ Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման եւ գրանցման օրն է։
11:40 14.04.2025
Ապրիլի 7-ից 13-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 165-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, բնական հրդեհի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 8, օձի նկատման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 7, կեղծ ահազանգի՝ 3, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]
11:32 14.04.2025
Ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:25 14.04.2025
Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը, հորդորում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Բոլորի համար ուղերձը պարզ է՝ կատարե՛ք ճիշտ ընտրություն, հետևե՛ք օրենքին և մի՛ վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
11:10 14.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը: Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների […]
11:03 14.04.2025
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը: Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ […]
10:49 14.04.2025
Ուկրաինան պատրաստ է վճարել 15 միլիարդ դոլար՝ 10 Patriot զենիթահրթիռային համակարգերի համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է վաճառել համակարգերը։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք գնել և մեզ անհրաժեշտ է առնվազն 10 Patriot համակարգ որոշ քաղաքների համար, իսկ դա 15 միլիարդ դոլար արժե: Մենք պատրաստ ենք վճարել այս 15 միլիարդ դոլարը, մենք կգտնենք […]
10:34 14.04.2025
Եվրամիությունը երկուշաբթի օրը կհայտարարի լրացուցիչ 1,6 միլիարդ եվրոյի աջակցություն Պաղեստինին: Այս մասին Financial Times թերթին ասել է Միջերկրական ծովի եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան։ Նրա խոսքով, Եվրոպան մտադիր է հատկացնել 1,2 միլիարդ եվրոյի դրամաշնորհներ, ինչպես նաև 400 միլիոն եվրո վարկեր Եվրոպական ներդրումային բանկից և Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամից Պաղեստինի ազգային իշխանությանը: Շուիցան նշել է, որ 620 միլիոն […]
10:23 14.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ:
10:00 14.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Պիտեր Նավարոն նշել է մի քանի երկրների անուններ, որոնք ԱՄՆ-ի հետ ներկրման մաքսատուրքերի շուրջ բանակցությունների թեկնածու են, այդ թվում՝ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան։ Խորհրդականը NBC News-ին ասել է, որ ԵՄ երկրները, ինչպես նաև Բրիտանիան, Իսրայելը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան, ներառված են ցուցակում, որոնք ցանկանում […]
09:50 14.04.2025
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք։ Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը։ Դրա տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 03:02-ին, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։