Բոլոր լուրերը – Page 119 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.01 oC

Բոլոր լուրերը

Լարսը փակ է

17:40 14.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՆԳ նախարարն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը. ստորագրվել է համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիրը

17:32 14.04.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 14-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է Վլադիսլավ Կոնդրատովիչին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի բարեկամական հարաբերությունները, որոնք արտացոլված են նաև միջգերատեսչական համագործակցության մակարդակում։ ՆԳ նախարարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ և Լիտվայի ու Լատվիայի Հանրապետությունների իրականացմամբ կյանքի […]

̰
Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

17:24 14.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Լոռու մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

̰
Լուկա Մոդրիչը կդառնա Չեմպիոնշիփի ակումբի սեփականատեր

17:17 14.04.2025

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստվում է դառնալ Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսի Սիթիի» ակումբի նոր սեփականատերը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: Գործարքն արդեն համաձայնեցված է։ Նշվում է, որ դա չի ազդի նրա պրոֆեսիոնալ կարիերայի վրա, քանի որ նա ցանկանում է շարունակել հանդես […]

̰
Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. վարչապետ

17:04 14.04.2025

Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող 1.6 հա հողամասը, որպես ապօրինի ձեռքբերված գույք: Կառավարության որոշմամբ՝ գույքը ներկայացվել է դասական աճուրդի: Մեկնարկային արժեքը՝ 2 միլիարդ 229 միլիոն 400 հազար դրամ, որը ենթակա չէ նվազեցման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:56 14.04.2025

Ապրիլի 14-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 […]

̰
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

16:49 14.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը:

̰
Ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացում՝ հողերի դեգրադացիայի չեզոքացման ուղղությամբ

16:43 14.04.2025

Տեղի է ունեցել ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացումը։ Միջոցառումն իրականացվել է ԲԾԻԳ ՊՀ-ի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Հանդիպմանը ներկա են եղել պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, ոլորտային գործընկեր կառույցներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ՀԿ-ներ։ Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարության […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին

16:35 14.04.2025

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 90 միլիոն դրամ, 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք

16:27 14.04.2025

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք. 2 իրավաբանական անձանցում մասնակցության […]

̰
Ապրիլի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

16:20 14.04.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում առաջացել են ծիրանենու և խաղողի վազի առաջին տերևները, շարունակվել է կորիզավորների ծաղկումը, դեղձենու ծաղկումն ավարտվել է։ Աշնանացան ցորենը գտնվել է ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, առվույտի բարձրությունը կազմել է 25սմ։ Նախալեռնային շրջաններում կատարվել […]

̰
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

16:14 14.04.2025

Արձագանքելով քաղաքացու ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ «ՍԵՐՈԲ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Արդյունքում հաստատվել է, որ կառույցն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերեսներ, գտնվել են ոչ նորոգ վիճակում, առաստաղները կառուցված […]

̰
Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

16:00 14.04.2025

Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում: Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին, ինչպես նաև՝ մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի, որոնք վերջին օրերին միջազգային մամուլի […]

̰
Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

15:58 14.04.2025

Ապրիլի 14-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին […]

̰
Մեկնարկել է բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկի փուլային վերանայման գործընթացը

15:49 14.04.2025

Նախարար Հակոբ Սիմիդյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը, ինչպես նաև դրանց վճարման կարգը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկել […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 7-13-ը

15:43 14.04.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.44 մ (13.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.595 մլն.մ³, իսկ 2025 […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին

15:37 14.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով: Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել […]

̰
Առաջարկվում է կանոնակարգել ներհամայնքային ուղեւորափոխադրումները եւ ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար սահմանել վարչական պատասխանատվություն

15:31 14.04.2025

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է՝ որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, […]

̰
Հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար

15:24 14.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:18 14.04.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 6 ձայնային ատրճանակ, օդային ճանապարհով ՀՀ են բերել չհայտարարագրված «ROLEX» ժամացույց, ոչ օրինական ճանապարհով, 5 դեպքով, փորձել են ներկրել 2621 բլոկ ծխախոտ, չհայտարարագրված ելակի ու սմբուկի խմբաքանակների ներկրման փորձերը կանխվել են, տրանսպորտային միջոցից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բնական […]

̰
Մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

15:12 14.04.2025

Հունվարի 1-ից մինչեւ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1842 քաղաքացի) հետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +163 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Իրանի ԱԳՆ-ն բացառում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը

15:06 14.04.2025

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափի փոփոխության հնարավորությունը. հանդիպումները կշարունակվեն միայն միջնորդների միջոցով։ «Ուղիղ բանակցություններն անօգուտ և անարդյունավետ են այն իրավիճակում, երբ կողմերից մեկը շարունակում է դիմել սպառնալիքների, ուստի մենք կշարունակենք օգտագործել նույն ձևաչափը, որն ընտրվել էր ավելի վաղ»,- ասուլիսի ժամանակ ասել է նա։ Ապրիլի 12-ին Օմանում բանակցություններ են տեղի […]

̰
SHANTNEWS

15:00 14.04.2025

̰
Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը

14:49 14.04.2025

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Զեկուցողի խոսքով նախաձեռնության նպատակը […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

14:41 14.04.2025

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող […]

̰
Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությամբ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:34 14.04.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին սոցցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ մտահոգված եմ սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա վերահսկել և զսպել այդ լարվածությունը։ Այժմ […]

̰
Դրական եզրակացություն՝ պետա-իրավական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին

14:18 14.04.2025

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 14-ին հրավիրված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ տեխնիկական բնույթի փոփոխություն: Օրենքի նախագծի մանրամասները՝ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի […]

̰
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում. Վելդկամպ

14:09 14.04.2025

ԱՄՆ-ն ու Իրանը  իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար Կասպար Վելդկամպը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների ծրագրված հանդիպմանը ժամանելուն պես։ Նրա խոսքով՝ Նիդերլանդները կարծում է, որ Իրանը չպետք է դառնա միջուկային զենք ունեցող պետություն։ «Լավագույնը կլիներ, եթե մենք դրան հասնեինք […]

̰
Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի

13:52 14.04.2025

Առաջարկվում է օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ին […]

̰
Քննարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանությանը վերաբերող կոնվենցիան վավերացնելու հարցը

13:44 14.04.2025

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության […]

̰
BACK_TO_TOP