Բոլոր լուրերը – Page 124 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […]

̰
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

23:17 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […]

̰
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

23:09 12.04.2025

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

̰
Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ը

23:01 12.04.2025

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […]

̰
Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

22:53 12.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզ այցից։ «Քննարկումներ Շվանիձորում»,- տեսանյութին կից գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:45 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվել է Կարեմ Կամալին 2։7 հաշվով։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով […]

̰
Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը

22:37 12.04.2025

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

̰
Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձները

22:29 12.04.2025

Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […]

̰
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

22:22 12.04.2025

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին. ԵԱ

22:16 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […]

̰
Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

22:09 12.04.2025

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […]

̰
SHANTNEWS

22:00 12.04.2025

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:55 12.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իրանի ԱԳ նախարարը լքել է Օմանը ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո

21:44 12.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն. Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

21:33 12.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

̰
Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ

21:18 12.04.2025

Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ: Հաջորդիվ վարչապետն այցելել […]

̰
Լավրովը հայտարարել է համաշխարհային հարավի երկրորդ զարթոնքի սկիզբը

21:00 12.04.2025

Ժամանակն է, որ Արևմուտքը գիտակցի, որ սկսվել է գլոբալ հարավի երկրորդ զարթոնքի գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ Լավրովի խոսքերով՝ արևմտյան երկրները պետք է հրաժարվեն իրենց գլոբալ դերի մոլուցքից, որը իրենք «հնարել են և որոնք որոշ ժամանակ աշխատել են գաղութատիրության և հետգաղութային ժամանակներում», դադարեն պարտադրել իրենց կանոնները և սկսեն […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:48 12.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […]

̰
«Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:38 12.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրի այցից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում։  

̰
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

20:27 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

̰
Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլն

20:22 12.04.2025

Ռազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքում

20:12 12.04.2025

Իսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […]

̰
SHANTNEWS

20:00 12.04.2025

̰
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

19:52 12.04.2025

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել […]

̰
Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ում

19:43 12.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական  վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։

̰
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը

19:33 12.04.2025

Եվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […]

̰
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

19:24 12.04.2025

Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

̰
Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառել

19:18 12.04.2025

Սերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […]

̰
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

19:06 12.04.2025

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […]

̰
BACK_TO_TOP