Բոլոր լուրերը – Page 126 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին. ԵԱ

22:16 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […]

̰
Երևանում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է

22:09 12.04.2025

Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […]

̰
SHANTNEWS

22:00 12.04.2025

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:55 12.04.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իրանի ԱԳ նախարարը լքել է Օմանը ԱՄՆ պատվիրակության հետ բանակցություններից հետո

21:44 12.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն. Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

21:33 12.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

̰
Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ

21:18 12.04.2025

Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ: Հաջորդիվ վարչապետն այցելել […]

̰
Լավրովը հայտարարել է համաշխարհային հարավի երկրորդ զարթոնքի սկիզբը

21:00 12.04.2025

Ժամանակն է, որ Արևմուտքը գիտակցի, որ սկսվել է գլոբալ հարավի երկրորդ զարթոնքի գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ Լավրովի խոսքերով՝ արևմտյան երկրները պետք է հրաժարվեն իրենց գլոբալ դերի մոլուցքից, որը իրենք «հնարել են և որոնք որոշ ժամանակ աշխատել են գաղութատիրության և հետգաղութային ժամանակներում», դադարեն պարտադրել իրենց կանոնները և սկսեն […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:48 12.04.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […]

̰
«Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

20:38 12.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրի այցից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում։  

̰
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

20:27 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

̰
Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլն

20:22 12.04.2025

Ռազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքում

20:12 12.04.2025

Իսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […]

̰
SHANTNEWS

20:00 12.04.2025

̰
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում ապրիլի 19-ին

19:52 12.04.2025

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել […]

̰
Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ում

19:43 12.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական  վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։

̰
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը

19:33 12.04.2025

Եվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […]

̰
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

19:24 12.04.2025

Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

̰
Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառել

19:18 12.04.2025

Սերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […]

̰
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

19:06 12.04.2025

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […]

̰
Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբ

18:59 12.04.2025

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել […]

̰
Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլ

18:51 12.04.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […]

̰
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

18:40 12.04.2025

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Էրդողանը նշել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունից դուրս գալու միակ ճանապարհը

18:30 12.04.2025

Անթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի նրանց մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանն ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից դուրս գալու միակ ելքը երկու պետության ստեղծումն է։ Թուրքիայի նախագահը նշել է, որ […]

̰
Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել են

18:19 12.04.2025

Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել:

̰
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը. Փաշինյան

18:14 12.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․  

̰
Թեհրանն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները երկար չեն տեւի

18:08 12.04.2025

Իրանն ակնկալում է, որ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև խորհրդակցությունների ներկա փուլը երկար չի տևի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Սա դեռ սկիզբն է, բնականաբար, այս փուլում կողմերը կփոխանակեն իրենց դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ Օմանի միջնորդների միջոցով, ուստի, մենք չենք ակնկալում, որ այս փուլը երկար կտևի»,-ասել է […]

̰
SHANTNEWS

18:00 12.04.2025

̰
Axios. Թրամփը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի հետ գործարք կնքելու համար

17:48 12.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել զիջումների գնալ Իրանի հետ միջուկային համաձայնագիրն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Եթե Մուսկատում (Օման) անուղղակի բանակցությունները դրական արդյունք ունենան, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղիղ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ ապրիլի 12-ին կամ ապրիլի […]

̰
Ուկրաինայի փոխվարչապետը հաստատել է արքայազն Հարիի այցը Լվովի մարզ

17:38 12.04.2025

Բրիտանիայի արքայազն Հարին այցելել է Ուկրաինայի արևմտյան Լվովի շրջանի հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բրիտանացի արքայազնի ճամփորդության մի քանի լուսանկար: Արքայազն Հարիի՝ Ուկրաինա մեկնելու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդ մասին այցից հետո հայտնել է Telegraph թերթը։

̰
BACK_TO_TOP