22:45 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվել է Կարեմ Կամալին 2։7 հաշվով։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով […]
22:37 12.04.2025
Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծաղկավան բնակավայրում բախվել են «Mercedes Viano» և «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
22:29 12.04.2025
Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […]
22:22 12.04.2025
Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: Այս մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Փարաքարում կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝ «Քաղաքացիական պայմանագիր» […]
22:16 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Հայաստանի հունահռոմեական ոճի […]
22:09 12.04.2025
Ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Կարգո»-ի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Բորիս Վ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Էդուարդ Թ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ […]
21:55 12.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:44 12.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ պատվիրակության հետ անուղղակի բանակցություններն ավարտելուց հետո լքել է Օմանի մայրաքաղաքը և ուղևորվել Թեհրան։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանին և արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիին այս բանակցությունները կազմակերպելու և հյուրընկալելու համար։ Օմանը կշարունակի կարևոր դեր խաղալ, քանի որ իրանցի […]
21:33 12.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
21:18 12.04.2025
Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ: Հաջորդիվ վարչապետն այցելել […]
21:00 12.04.2025
Ժամանակն է, որ Արևմուտքը գիտակցի, որ սկսվել է գլոբալ հարավի երկրորդ զարթոնքի գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ Լավրովի խոսքերով՝ արևմտյան երկրները պետք է հրաժարվեն իրենց գլոբալ դերի մոլուցքից, որը իրենք «հնարել են և որոնք որոշ ժամանակ աշխատել են գաղութատիրության և հետգաղութային ժամանակներում», դադարեն պարտադրել իրենց կանոնները և սկսեն […]
20:48 12.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […]
20:38 12.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրի այցից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում։
20:22 12.04.2025
Ռազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […]
20:12 12.04.2025
Իսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […]
19:52 12.04.2025
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ՝ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանում՝ նույն մակարդակով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը: Ամեն ինչ տեղի կունենա նույն մակարդակով, նաև Օմանում, բայց այն կարող է նաև անցկացվել այլ վայրում», – ասել […]
19:43 12.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։
19:33 12.04.2025
Եվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […]
19:24 12.04.2025
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
19:18 12.04.2025
Սերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […]
19:06 12.04.2025
Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […]
18:59 12.04.2025
ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել […]
18:51 12.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […]
18:40 12.04.2025
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:30 12.04.2025
Անթալիայում Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Անկարան կտրականապես չի ընդունում Գազայի բնակիչների բռնի տեղահանումը և կշարունակի նրանց մարդասիրական օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանն ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից դուրս գալու միակ ելքը երկու պետության ստեղծումն է։ Թուրքիայի նախագահը նշել է, որ […]
18:19 12.04.2025
Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել: