16:45 12.04.2025
Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների և բուժման մեթոդների ներդրմանը՝ ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:40 12.04.2025
Խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ԱՍՀ նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. մասնակցել են մարզպետների տեղակալներ, Երևանի քաղաքապետարանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպություններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից […]
16:35 12.04.2025
Ապրիլի 12-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել են «Toyota», «BMW» (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել «Mercedes-Benz» մակնիշի […]
16:31 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և կրթական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության […]
16:22 12.04.2025
Օմանի միջնորդությամբ Մասկատում սկսվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների անուղղակի բանակցությունները։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայը։ «Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի միջև անուղղակի բանակցությունները սկսվել են Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ»,- գրել է նա X-ում։ Ինչպես պարզաբանել է Իրանի […]
16:12 12.04.2025
Ապրիլի 9-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում մասնակցել է ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական ֆիլմի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրություն-քննարկմանը: Միջոցառման բացման խոսքերով են հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ էմանուել Մանդոնը: […]
16:00 12.04.2025
Հակահեղեղային աշխատանքներ են կատարվում Լոռու մարզի Դեբետ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետահուներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է մաքրման լայնածավալ աշխատանքներ: Նախորդ տարվա հեղեղումներից հետո կանխարգելիչ այս միջոցառումները խիստ կարևոր են: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
15:50 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։
15:34 12.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
15:30 12.04.2025
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
15:23 12.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […]
15:14 12.04.2025
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
15:10 12.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։ 24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։ Բացի այդ, 60 կգ քաշային […]
15:05 12.04.2025
Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում […]
14:54 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը:
14:43 12.04.2025
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 10-ին Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։ Նրա ավտոմեքենայի սրահում մարիխուանա, սպիտակ փոշենման զանգված, մեթադոնի լուծույթ, ներարկիչ և դեղահաբեր կային։ Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդը և կազմված […]
14:29 12.04.2025
Անվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված: Արդյո՞ք կոնկրետ անձինք են մեղավոր, թե՞ համակարգը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարնե՞րն են ճիշտ, թե՞ իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը: Մարզիչնե՞րն են վատը, թե՞ ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն […]
14:06 12.04.2025
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]
13:54 12.04.2025
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
13:42 12.04.2025
Օմանի և Իրանի ԱԳ նախարարներ Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Մասկատում՝ իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը առաջիկա բանակցությունների վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետության տեսակետները ամերիկյան կողմին փոխանցելու համար։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Մասկատ՝ մասնակցելու […]
13:33 12.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
13:23 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […]
13:19 12.04.2025
Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ:
13:16 12.04.2025
Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ […]
13:05 12.04.2025
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։
13:00 12.04.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […]
12:52 12.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բժիշկներն իրեն «մի փոքր» խորհուրդ են տվել ապրելակերպի փոփոխության վերաբերյալ՝ սովորական բժշկական զննման ժամանակ: «Մի փոքր բան», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One նավի վրա՝ Ֆլորիդայի ճանապարհին: Նա այսպես է պատասխանել հարցին, թե բժիշկներից խորհուրդներ ստացե՞լ է ապրելակերպի փոփոխության վերաբերյալ։
12:51 12.04.2025
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամների անունները, ովքեր պաշտպանել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը, հայտնվել են սև ցուցակում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ եթե Ռուսոպուլոսը փորձի մուտք գործել Ադրբեջան, ապա կմերժեն նրա մուտքը։