10:25 12.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները: «Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին: Նախագահը հավելել է. «Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»: ԶԼՄ-ների տվյալներով՝ […]
10:17 12.04.2025
Միացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են շաբաթ օրը Իրանի հետ բանակցություններում ամերիկյան կողմի նպատակների մասին։ «Ես ուզում եմ, որ նրանք միջուկային զենք չունենան: Ես ուզում եմ, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց […]
10:00 12.04.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանում։ Այս մասին են վկայում Flightradar հետեւող ծառայության տվյալները։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Վիթքոֆն ավելի վաղ Մոսկվայում էր, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ […]
09:40 12.04.2025
Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […]
09:22 12.04.2025
Ապրիլի 12-ին, ժամը 01։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […]
08:30 12.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […]
00:00 12.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։
23:57 11.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։
23:51 11.04.2025
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […]
23:48 11.04.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում:
23:43 11.04.2025
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Ներկայացնում ենք […]
23:39 11.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Հարգարժա՛ն նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Ավելի քան 50 պետություններ եւմիջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը: Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետեւ […]
23:33 11.04.2025
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին հայտնել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային շաբաթն սկսել է Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններ ու բաժանմունքներ այցերով, իսկ շաբաթավերջին այցելել է Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ […]
23:22 11.04.2025
Ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Ford Transit» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները […]
23:15 11.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Կատարի Շուրա խորհրդի փոխնախագահ Համդա Բինթ Հասան Ալ Սուլաիթիի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օրակարգը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է Կատար կատարած իր այցի մասին՝ նշելով հաճելի հիշողությունները եւ ընդգծելով երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Նա […]
23:07 11.04.2025
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման […]
22:56 11.04.2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական […]
22:47 11.04.2025
Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ հրապարակելով տեսանյութ, որում Ալեքսանյանը փորձում է ձեռքի սեղմման ուժը: Հայ ըմբիշի սեղմման ուժը կազմել է 195 ֆունտ: Ալեքսանյանը գերազանցել է իրանցի Ամիրրեզա Մասումիի ռեկորդը՝ 186.6 ֆունտը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:37 11.04.2025
Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ Իսրայելի ու Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև կայացել են բանակցություններ: Հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ինչ որ բան հայտնի՞ է բանակցությունների արդյունքների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մամլո հաղորդագրություններում այս հանդիպումը կոչում են «Աշխատանքային խմբերի 1-ին նախապատրաստական, տեխնիկական հանդիպում»: Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս […]
22:25 11.04.2025
Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հանդիպման շրջանակներում առաքելության ներկայացուցիչները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում առկա […]
22:16 11.04.2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Բագարտունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի տակ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Երվանդ Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» […]
22:09 11.04.2025
Լեգենդար բրազիլացի Ռոնալդինյոն պատմել է այն ֆուտբոլիստի մասին, որի հետ միշտ երազել է խաղալ նույն թիմում։ Չնայած իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն խաղացել է բազմաթիվ մեծանուն ֆուտբոլիստների՝ այդ թվում Ռոնալդոյի և Լիոնել Մեսսիի հետ, նա երբեք չի եղել նույն թիմում Զինեդին Զիդանի հետ։ «Ես միշտ հիացել եմ Զիզուով։ Ցավում եմ, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ […]
21:41 11.04.2025
Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի […]
21:27 11.04.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: ԴԱՐՊԱՍԱՊԱՀ` Յան Զոմեր («Ինտեր»): ՊԱՇՏՊԱՆՆԵՐ` Յուրիեն Թիմբեր («Արսենալ»), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Նունու Մենդեշ (ՊՍԺ): ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ՝ Նիկոլո Բառելա («Ինտեր»), Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»): ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ՝ Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Լամին Յամալ («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»): Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-16-ին:
21:12 11.04.2025
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք նպաստում են քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները։ Արարատ Միրզոյանը և Էմիլ Հուրեզեանուն գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ Գործընկերության […]