Բոլոր լուրերը – Page 130 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+15.68 oC

Բոլոր լուրերը

Մեզ համար լուծումը հստակ է՝ պետք է ստորագրենք պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը. Միրզոյանը՝ Բայրամովին

15:23 12.04.2025

Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […]

̰
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում. վարչապետ

15:14 12.04.2025

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:   View this post on Instagram   A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

̰
Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում. Ըմբշամարտի ԵԱ

15:10 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։ 24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։ Բացի այդ, 60 կգ քաշային […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

15:05 12.04.2025

Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում […]

̰
SHANTNEWS

15:00 12.04.2025

̰
Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել են Լավրովն ու Ֆիդանը

14:54 12.04.2025

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը:

̰
44-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով

14:43 12.04.2025

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 10-ին Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։ Նրա ավտոմեքենայի սրահում մարիխուանա, սպիտակ փոշենման զանգված, մեթադոնի լուծույթ, ներարկիչ և դեղահաբեր կային։ Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդը և կազմված […]

̰
Ֆուտբոլային թնջուկ, անձինք են մեղավո՞ր, թե՞ համակարգը. Հեռանկար բանավեճ

14:29 12.04.2025

Անվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված: Արդյո՞ք կոնկրետ անձինք են մեղավոր, թե՞ համակարգը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարնե՞րն են ճիշտ, թե՞ իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը: Մարզիչնե՞րն են վատը, թե՞ ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:06 12.04.2025

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]

̰
Թուրքիայում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը

13:54 12.04.2025

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը: Կողմերն ընդգծել են բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում։ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

̰
Արաղչին Օմանի ԱԳ նախարարին հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին

13:42 12.04.2025

Օմանի և Իրանի ԱԳ նախարարներ Սեյեդ Բադր Ալ-Բուսաիդին ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել Մասկատում՝ իրանա-ամերիկյան բանակցություններից առաջ, որի ընթացքում իրանցի դիվանագետն իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը առաջիկա բանակցությունների վերաբերյալ՝ Իսլամական Հանրապետության տեսակետները ամերիկյան կողմին փոխանցելու համար։ «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Մասկատ՝ մասնակցելու […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

13:33 12.04.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]

̰
Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

13:23 12.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […]

̰
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը. ուղիղ

13:19 12.04.2025

Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ:

̰
Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվել

13:16 12.04.2025

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1:20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ […]

̰
Մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

13:05 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։

̰
Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ, նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ․ Սլոթ

13:00 12.04.2025

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […]

̰
Թրամփը հայտնել է, թե ինչ խորհուրդ է ստացել բժիշկներից

12:52 12.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բժիշկներն իրեն «մի փոքր» խորհուրդ են տվել ապրելակերպի փոփոխության վերաբերյալ՝ սովորական բժշկական զննման ժամանակ: «Մի փոքր բան», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One նավի վրա՝ Ֆլորիդայի ճանապարհին: Նա այսպես է պատասխանել հարցին, թե բժիշկներից խորհուրդներ ստացե՞լ է ապրելակերպի փոփոխության վերաբերյալ։

̰
Բաքուն ԵԽԽՎ նախագահի անունը ներառել է սև ցուցակում

12:51 12.04.2025

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամների անունները, ովքեր պաշտպանել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը, հայտնվել են սև ցուցակում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ եթե Ռուսոպուլոսը փորձի մուտք գործել Ադրբեջան, ապա կմերժեն նրա մուտքը։

̰
Անահիտ Մանասյանը դասախոսությամբ հանդես եկել աշակերտների համար

12:45 12.04.2025

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների համար։ Այցն իրականացվել է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։ Իր ելույթում Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես […]

̰
Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները․ Հակոբ Արշակյան

12:35 12.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել […]

̰
Կանավարոն հեռացվել է Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից

12:22 12.04.2025

Զագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո։ «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 51-ամյա մասնագետը «Դինամոյի» ղեկը ստանձնել էր 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 […]

̰
Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել Ուկրաինան

12:10 12.04.2025

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […]

̰
SHANTNEWS

12:00 12.04.2025

̰
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած

11:56 12.04.2025

Ապլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […]

̰
Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթ

11:50 12.04.2025

Մայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […]

̰
Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»

11:35 12.04.2025

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […]

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 12-ին

11:15 12.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ:

̰
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

10:53 12.04.2025

Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։

̰
Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

10:40 12.04.2025

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից:

̰
BACK_TO_TOP