Բոլոր լուրերը – Page 133 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.67 oC

Բոլոր լուրերը

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահի հետ

18:11 11.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ: Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա: Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ […]

̰
Ցանկանում եմ մնալ «Ռեալում»․ Վինիսիուս

18:05 11.04.2025

«Արսենալից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Defensa Central-ը: «Ցանկանում եմ մնալ «Ռեալում» ու շարունակել տիտղոսներ նվաճել», – Պերեսի հետ զրույցում ասել է բրազիլացին: Վինիսիուսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերը, բայց նա կենտրոնացած է միայն «Ռեալում» ելույթների ուղղությամբ: Վինիսիուսը […]

̰
SHANTNEWS

18:00 11.04.2025

̰
Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […]

̰
Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […]

̰
Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […]

̰
««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

17:10 11.04.2025

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի […]

̰
Պուտինը կհանդիպի Վիթքոֆի հետ

17:03 11.04.2025

Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ռուսաստան ժամանած՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆի հետ։ Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման հանդիպում կլինի։ Տրտնաջան աշխատանքը շարունակվում է: Բնականաբար, Վիթքոֆը, որպես նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, իր նախագահից ինչ-որ բան կփոխանցի Պուտինին: Պուտինը կլսի դա: Ուկրաինական կարգավորման […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» տարեց երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր տեղից

16:55 11.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդն» 81-ամյա երկրպագուին զրկել է «Օլդ Թրաֆորդում» իր նստատեղից, քանի որ դրա հետևում գտնվող տարածքը վերածվելու է VIP հատվածի, հաղորդում է The Sun-ը: Ակումբը տարեց երկրպագու Մայքլ Քարնիին տեղեկացրել է, որ հաջորդ մրցաշրջանից նրանից կվերցվի աթոռն ու տեղը կվաճառվի կորպորացիայի: Երկրպագուն լեգենդար մարզադաշտում այդ տեղը զբաղեցրել է 45 տարի: «Ես այստեղ նստած էի, երբ […]

̰
ԱԺ-ի միջանցքներից մեկն այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք․ Ալեն Սիմոնյան

16:49 11.04.2025

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տեսանյութ հրապարակել։ «Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ […]

̰
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին

16:38 11.04.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների […]

̰
Լա լիգայի նախագահին սպառնում է մինչև 15 տարվա որակազրկում

16:30 11.04.2025

Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը: «Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց […]

̰
ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

16:17 11.04.2025

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու  առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու […]

̰
Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Էրդողանը՝ Ալիևին

16:07 11.04.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։ Բանակցությունները կայացել են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի (ADF2025) շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական […]

̰
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։

̰
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։

̰
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […]

̰
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […]

̰
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […]

̰
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։

̰
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ:

̰
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […]

̰
SHANTNEWS

15:00 11.04.2025

̰
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։

̰
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […]

̰
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […]

̰
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […]

̰
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […]

̰
BACK_TO_TOP