21:07 11.04.2025
Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։ Նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ […]
20:55 11.04.2025
Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում Կարեն Խաչատրյանը (87 կգ.) և Դավիթ Օվասափյանը (130 կգ. ) նույնպես կպայքարեն մեդալների համար: Մեր երկու ըմբիշներին հաղթած մարզիկները հասել են եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Խաչատրյանին և Օվասափյանին անցկացնել սփոփիչ գոտեմարտեր:
20:41 11.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը […]
20:34 11.04.2025
Ապրիլի 10-ին, ժամը 06:59-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի, Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, […]
20:17 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Իսկ 1/2 եզրափակչում Ամոյանը […]
20:07 11.04.2025
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […]
19:53 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։
19:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […]
19:35 11.04.2025
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […]
19:22 11.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պարմայի» դարպասապահ Ձիոն Սուզուկիի ծառայություններով, հայտնում է talkSPORT-ը: Անգլիական ակումբում դժգոհ են Անդրե Օնանայի ցուցադրած խաղից ու ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել: «Պարմայի» 22-ամյա ֆուտբոլիստն այն դարպասապահների ցանկում է, որոնց հետևում է մանչեսթերյան ակումբը: Անգլիայի 20-ակի չեմպիոնը դեռ 2 տարի առաջ էր ցանկանում ձեռք բերել ճապոնացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը, սակայն […]
19:16 11.04.2025
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու, ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: – Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա […]
19:09 11.04.2025
Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Արթիկ համայնքի թիվ 1, 3, 4 և […]
19:02 11.04.2025
Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […]
18:58 11.04.2025
Ապրիլի 11-ին՝ ժամը 14։18-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
18:53 11.04.2025
6 ամիս Հայաստանում մնալուց հետո Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքն այսօր կվերադարձվի Բրիտանիային: Այս ամիսների ընթացքում «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսը ռեկորդներ է գրանցել այցելությունների թվով: Ցուցադրության արդյունքներն այսօր ամփոփել են հրավիրած մամուլի ասուլիսում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:46 11.04.2025
Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը Ծնվել է 1993թ. հունվարի 26-ին, Ախուրյանի շրջան, Հացիկ գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ, 2020-2023թթ.` Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ, 2017-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ […]
18:40 11.04.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում վրացի Խվիչա Կվարացխելիայի խփած գոլի մասին։ Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ «Ինձ նման մարզչի համար շատ լավ է Խվիչայի պես խաղացող ունենալը: Նա փայլուն գոլ խփեց: Մենք փորձեցինք պայմանագիր կնքել նրա հետ անցյալ ամառ, բայց […]
18:35 11.04.2025
Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը՝ 7,4 կմ հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը […]
18:30 11.04.2025
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Լուկաշին գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է […]
18:23 11.04.2025
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և […]
18:17 11.04.2025
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի առկայության առնչությամբ։ Ընդ որում՝ ահազանգերը վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական բռնությանը, ուսուցիչների կողմից երեխաների հետ հաղորդակցվելու հմտությունների բացակայությանը։ Նշված խնդիրները հասցեավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Մարդու […]
18:11 11.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ: Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա: Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ […]
18:05 11.04.2025
«Արսենալից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է Defensa Central-ը: «Ցանկանում եմ մնալ «Ռեալում» ու շարունակել տիտղոսներ նվաճել», – Պերեսի հետ զրույցում ասել է բրազիլացին: Վինիսիուսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերը, բայց նա կենտրոնացած է միայն «Ռեալում» ելույթների ուղղությամբ: Վինիսիուսը […]
17:54 11.04.2025
Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում:
17:48 11.04.2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […]
17:42 11.04.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […]