16:16 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […]
16:11 08.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […]
16:06 08.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […]
16:00 08.04.2025
Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
15:55 08.04.2025
ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […]
15:47 08.04.2025
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […]
15:41 08.04.2025
Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […]
15:35 08.04.2025
Ապրլի 6-ին՝ գիշերվա 1.35-ին, Երևանի պարեկները Շինարարների փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա երեք փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
15:28 08.04.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, […]
15:23 08.04.2025
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող […]
15:18 08.04.2025
Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […]
15:14 08.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […]
15:08 08.04.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […]
15:03 08.04.2025
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […]
14:58 08.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր:
14:53 08.04.2025
Ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ավտոճանապարհին, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։ Այնուհետև, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, 31-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Թալինի բաժին: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր և դատարկ կաթուցիչ։ Փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին, ուղևորը […]
14:49 08.04.2025
Բրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […]
14:45 08.04.2025
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության […]
14:37 08.04.2025
Ապրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող […]
14:29 08.04.2025
ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, […]
14:07 08.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում […]
14:00 08.04.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […]
13:53 08.04.2025
Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սլովենական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը:
13:51 08.04.2025
Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։ Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, […]
13:37 08.04.2025
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […]
13:23 08.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […]
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […]
13:02 08.04.2025
Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […]