18:09 08.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […]
17:54 08.04.2025
«Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ կաթի ընդունման կետի արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Գորհայք) անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:50 08.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության […]
17:45 08.04.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […]
17:38 08.04.2025
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը […]
17:27 08.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում»,-գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
17:19 08.04.2025
«Բարսելոնայի» և «Միլանի» բրազիլացի նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն գնահատել է «ռոսոներիների» հեռանկարները հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով ակումբի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի խաղի վերաբեյալ։ ««Միլանը» հիանալի խաղացողներ և լավ թիմ ունի։ Կարծում եմ, որ հաջորդ տարի նրանք կարող են մեծ հաջողությունների հասնել: Խորհո՞ւրդ Լեաուի համար։ Նա խորհուրդների կարիք չունի, նա […]
17:11 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Մանրամասները՝ այստեղ:
17:02 08.04.2025
Ապրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն: Նախաքննությամբ հանգամանքները […]
16:53 08.04.2025
Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների ձևի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու […]
16:46 08.04.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։ «Սատարման […]
16:40 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների […]
16:34 08.04.2025
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, […]
16:28 08.04.2025
Ապրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […]
16:23 08.04.2025
Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […]
16:16 08.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […]
16:11 08.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […]
16:06 08.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […]
16:00 08.04.2025
Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
15:55 08.04.2025
ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […]
15:47 08.04.2025
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […]
15:41 08.04.2025
Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […]
15:35 08.04.2025
Ապրլի 6-ին՝ գիշերվա 1.35-ին, Երևանի պարեկները Շինարարների փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա երեք փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
15:28 08.04.2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության անդամ, միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Ռավինդրա Աիրլանգայի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, […]
15:23 08.04.2025
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող […]
15:18 08.04.2025
Ապրիլի 7-ին պարեկային ծառայողները Երևանի Թամանցիների փողոցում նկատել են 21-ամյա Վ․Ս․-ին, որի մոտ եղել է 2 բջջային հեռախոս։ Նույն պահին նրանց է մոտեցել անցորդներից մեկն ու հայտնել, որ բջջային հեռախոսը պատկանում է իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Վ․Ս․-ն և նրա հետ մեկ այլ քաղաքացի հափշտակել […]
15:14 08.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Ռուսաստանը միշտ ամեն հնարավոր օգնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է ցանկացած ճգնաժամի կամ հակամարտության կարգավորմանը: Դա վերաբերում է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս բանակցություններ են ընթանում Օմանում ՝ Օմանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև, և մենք հուսով […]
15:08 08.04.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տվյալներն իրացվեցին մարզի պարեկների հետ: Ապրիլի 7-ին` ժամը 15.10-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Արմավիր քաղաքի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամի նմանվող զանգվածով հանդերձ 12,8 գրամ կշռող ապակյա ծխամորճ և երեք դեղահաբ: Տղամարդը հայտնեց, որ ծխամորճում մեթամֆետամին […]
15:03 08.04.2025
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է […]