Բոլոր լուրերը – Page 264 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ

13:20 01.04.2025

Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել  «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան, […]

̰
Իրանի նախագահն ապրիլին կայցելի Ադրբեջան

13:12 01.04.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։   Սա կլինի Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։   

̰
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

13:06 01.04.2025

Երեքշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել հզորության նախավերջին դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Ապրիլի 1-ին 16 րոպե տևողությամբ M5.6 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում 4046 (N02E29) ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է ինստիտուտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիտնականները դիտում են արեգակնային ակտիվության համակարգված աճ, իսկ պայթյունների ամենաուժեղ շարքը գրանցվել է […]

̰
Եղանակը՝ առաջիկա օրերին

12:53 01.04.2025

​Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ ​ Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին՝ […]

̰
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և ԱԻ կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

12:45 01.04.2025

Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ […]

̰
Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ. Դատախազության 2024 թ․ գործունեության մասին հաղորդում

12:37 01.04.2025

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: […]

̰
«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

12:30 01.04.2025

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի […]

̰
Ֆինլանդիայի նախագահը կոչ է անում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը

12:23 01.04.2025

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել իր հայրենակիցներին մտովի պատրաստվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ «Ֆինլանդիայում մենք պետք է մտովի պատրաստվենք նրան, որ ինչ-որ պահի հարաբերությունները կվերականգնվեն քաղաքական մակարդակով: Այս փուլում դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ: Ոչինչ չի փոխում այն ​​փաստը, որ Ռուսաստանը եղել է և միշտ կլինի Ֆինլանդիայի հարևանը», – ասել է […]

̰
ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանք՝ ուղղված մշակույթի ինքնաբավության բարձրացմանը. ամփոփվել է «Կատապուլտ» ծրագիրը

12:15 01.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

12:07 01.04.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […]

̰
SHANTNEWS

12:00 01.04.2025

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

11:55 01.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […]

̰
Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

11:45 01.04.2025

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։

̰
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

11:38 01.04.2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլին

11:31 01.04.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։

̰
Արտերկրի 3 գիտնականներ նախագիծ կիրականացնեն Հայաստանում

11:25 01.04.2025

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2025» մրցույթի արդյունքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ըստ գիտական մրցույթի արդյունքների՝ արտերկրի ևս 3 գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ: Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի […]

̰
Արարատի մարզում դի են դուրս բերել ջրհորից

11:18 01.04.2025

Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել […]

̰
Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է․ Numbeo 2025

11:11 01.04.2025

Numbeo 2025 համաշխարհային տվյալների բազայի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը աշխարհի ամենաապահով երկրների ցանկում։ Ցուցակի առաջին եռյակում են՝ Անդորրան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը։ Մանրամասներն այստեղ՝ https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp…

̰
Բերբոքը Կիև է ժամանել չհայտարարված այցով

11:06 01.04.2025

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային աջակցելու համար ևս 130 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ «Այսօր մենք լրացուցիչ 130 միլիոն եվրո ենք հատկացնում հումանիտար օգնության և կայունացման համար», – ասել է նա Կիև ժամանելուն պես: Սա Բերբոքի 11-րդ այցն է Ուկրաինա՝ […]

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 1-ին

10:54 01.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:

̰
Մասկն իր ենթադրյալ երեխայի մորը մեծ գումար է փոխանցել

10:48 01.04.2025

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար և նրան տարեկան վճարում է 500 հազար դոլար։ «Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին […]

̰
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է «Թումո» կենտրոն

10:40 01.04.2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նախագահներին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Հայաստան այցի շրջանակում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է նաև […]

̰
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է

10:33 01.04.2025

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` […]

̰
Հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ․ ՏԿԵ

10:25 01.04.2025

Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:

̰
4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար

10:18 01.04.2025

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և […]

̰
Պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս․ Վիլեն Գաբրիելյան

10:09 01.04.2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վայր է դնում մանդատը։ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում […]

̰
Իսրայելի օդային հարվածից Բեյրութում չորս մարդ է զոհվել․ Al Hadath

10:00 01.04.2025

Առնվազն չորս մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Կա յոթ վիրավոր։ Նախկինում տվյալներ էին տրվել օդային ռմբակոծության ժամանակ երեք զոհվածի մասին։ Հրթիռներն արձակվել են Հայ ալ-Մադի թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքի վրա։ Ականատեսները հայտնել են, որ հարվածի ենթարկված բնակարանում ապրում էր շիական «Հեզբոլլահ» […]

̰
Չինական բանակը զորավարժություններ է անցկացնում Թայվան կղզու մոտ

09:50 01.04.2025

Չինաստանի զինված ուժերը երեքշաբթի օրը սկսել են համալիր զորավարժություններ անցկացնել Թայվան կղզու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ժողովրդա-ազատագրական բանակի (ԺԱԲ) Արևելյան գոտու մարտական ​​հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին։ Ինչպես նշված է WeChat սոցիալական ցանցում ռազմական շրջանի էջում հրապարակված նրա հայտարարության մեջ, ներգրավված են ցամաքային, հրթիռային և ռազմածովային ուժերը։ «Սա լուրջ նախազգուշացում է և հզոր զսպող […]

̰
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվել են ցավազրկող դեղամիջոցները

09:40 01.04.2025

Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվել են ցավազրկող դեղամիջոցները։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինյան անկլավի հիվանդանոցների բժիշկները չեն կարող մարդկանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերել եւ բուժել վիրավորներին, քանի որ նրանք չունեն ցավազրկողներ։ Ավելի վաղ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր դեղերի և արյան լուրջ պակասի մասին՝ նշելով, որ պակասը պայմանավորված է Իսրայելի կողմից […]

̰
Հութիները հայտնել են, որ Եմենի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

09:35 01.04.2025

«Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները Եմենի օդային տարածքում ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Մարիբ նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի […]

̰
BACK_TO_TOP