20:52 31.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
20:47 31.03.2025
Պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի նախագահն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի և Գերմանիայի նախագահներն ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:40 31.03.2025
Սլովակիայի կենտրոնում արջի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել, հայտնել է երկրի Բնապահպանության պետական գործակալությունը։ «Նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ տղամարդը մահացել է գորշ արջի հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից»,- ասվում է պետական ծառայության հաղորդագրության մեջ։ Տղամարդը անհետացել է կիրակի երեկոյան, իսկ նրա մարմինը ավելի ուշ հայտնաբերվել է Դետվա շրջանի (կենտրոնական Սլովակիայում) անտառում։ Տեղում աշխատում են […]
20:32 31.03.2025
Գիտնականները նկատում են արեգակնային ակտիվության համակարգված աճ։ Երկուշաբթի գիշերը Արեգակի վրա նախավերջին ուժային դասի երեք բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Մարտի 31-ին արեգակնային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 13 րոպե տևողությամբ M1.4 բռնկում է գրանցվել»,- հայտնում է ինստիտուտը։ Ավելի ուշ տեղի է ունեցել M1.5 բռնկում, ապա՝ M1.0 բռնկում: Արեգակնային բռնկումները […]
20:20 31.03.2025
Փարիզի դատարանը (Le Tribunal de Paris) Ֆրանսիայի խորհրդարանի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին և ևս ութ պատգամավորների մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները չարաշահելու մեջ, հայտնում է BFMTV-ն: Դատարանը նրանց արգելել է մասնակցել ընտրություններին։ Պատժաչափն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Դատարանը պարզել է, որ ավելի քան 11 տարվա ընթացքում ամբաստանյալները յուրացրել են […]
20:13 31.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար. անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը կկազմակերպվի օպերատիվ կերպով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահը բաց է մնում Թրամփի հետ շփումների համար, ուստի անհրաժեշտության դեպքում նրանց զրույցը շատ արագ կկազմակերպվի»,- ասել է նա ճեպազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել […]
19:54 31.03.2025
2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2026-2028թթ. ՄԺԾԾ հայտի նախագծի հանրային քննարկումներ: Մանրամասները՝ այստեղ:
19:40 31.03.2025
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում […]
19:27 31.03.2025
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի՝ հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանք զարգացման հեռանկարներին վերաբերող հացին ի պատասխան նշեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող […]
19:16 31.03.2025
Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով: 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ […]
19:06 31.03.2025
Մարտի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 40-ամյա մի կին հայտնել է, որ Երևանի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Ինֆինիտի» մակնիշի մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են պայուսակը, որի մեջ 2150 դոլար, 395 հազար դրամ և 680 գրամ ոսկյա զարդեր կային: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: […]
18:54 31.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:
18:46 31.03.2025
Մարտի 29-ին՝ ժամը 18.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում: Ժամը 21:18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, թոքի և սրտի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 21-ամյա Ռուբիկ Խ.-ն մահացել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն, […]
18:37 31.03.2025
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով, ընդգծել երկու երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները և փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները:
18:28 31.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի […]
18:22 31.03.2025
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ արդյունավետ […]
18:11 31.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 26-ին Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր 250 մլ թափանցիկ հեղուկով երկու տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառումով, ներարկիչ և 4 դեղահաբ: Երիտասարդը և կազմված […]
17:54 31.03.2025
Գերմանիան և ամբողջ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունեն, որպեսզի Հայաստանը կարողանա իր «Խաղաղության խաչմերուկ» հավակնոտ ծրագիրը հաջորդող տարիներին զարգացնել և իրագործել, որով նաև նոր հաղորդակցային ուղիներ կստեղծվեն Եվրոպայի և Արևելյան Ասիայի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների […]
17:43 31.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
17:33 31.03.2025
ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում տղամարդկանց մենասահքի տիտղոսը նվաճել է ամերիկացի Իլյա Մալինինը, որը կարճ և ազատ ծրագրի հանրագումարում հավաքել է 318,56 միավոր։ 20-ամյա Իլյա Մալինինը խորհրդային գեղասահորդներ Տատյանա Մալինինայի եւ Ռոման Սկորնյակովի որդին է, ծնվել է ԱՄՆ-ում։ Մարզվել է ծնողների մոտ։ Հիմա նրա մարզիչն է նաև ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանը։
17:20 31.03.2025
Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց […]
17:11 31.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական […]
17:00 31.03.2025
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Բելառուս թենիսիստուհին եզրափակչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սա Սաբալենկայի կարիերայում 18-րդ տիտղոսն է:
16:53 31.03.2025
Այսօր կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել բարձր մակարդակի փոխադարձ այցերի դինամիկայի առթիվ,անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։ Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտին վերաբերող […]
16:40 31.03.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսավարողներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի օգոստոսի 𝟏-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով […]
16:31 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը: Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամռանը փորձեն իրականացնել Եվրոպայի չեմպիոնի տրանսֆերը: Կատալոնական թիմը Պեդրիի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո:
16:20 31.03.2025
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների […]
16:08 31.03.2025
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վերահսկողական աշխատանքների վերաբերյալ կարևոր հարցեր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, ինչպես նաև ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում […]