16:53 28.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներին: Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության հեռանկարների և առանձին ուղղությունների շուրջ, ինչպես նաև քննարկել ոլորտային մի շարք խնդիրներ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունների մասին հետադարձ կապի ամրապնդման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կողմերը պայմանավորվել են ապահովել […]
16:40 28.03.2025
Ուկրաինայում նախագահական ընտրություններ պետք չեն, քանի դեռ դա չի պահանջել ուկրաինացի ժողովուրդը։ Այս կարծիքը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Նրա խոսքով՝ «Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով», և «եթե ուկրաինացի ժողովուրդը չի պահանջում ընտրություններ, ապա ոչ ոք չպետք է պահանջի»։ Այսպես է նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել Զելենսկու ոչ լեգիտիմության վերաբերյալ […]
16:31 28.03.2025
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ […]
16:20 28.03.2025
Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների ցուցակը: Այն գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ ամսական 2.57 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Հոլանդի խաղընկեր Կևին դե Բրույնեն է՝ ամսական 2.06 միլիոն եվրո աշխատավարձով: Երրորդ տեղը կիսում են «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն և «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Սալահը (ամսական 1.88 միլիոն […]
16:11 28.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի […]
16:00 28.03.2025
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍ նախարարության, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի ներկայացում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի բավականին արդյունավետ համատեղ աշխատանք է […]
15:51 28.03.2025
Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռիվալդոն քննադատել է Ռաֆինյայի պահվածքը: «Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, նույնիսկ կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր, բայց չի կարելի այդպիսի հայտարարություններ անել և զայրացնել մրցակցին: Ես կաշվիցս դուրս կգայի՝ Արգենտինային հաղթելու համար, իսկ հիմա այդ հաղթանակը կմտնի Արգենտինայի պատմության մեջ»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը: Ավելի վաղ Ռաֆինյան հայտարարել էր, […]
15:45 28.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա […]
15:40 28.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում […]
15:11 28.03.2025
Առնվազն 300 մարդ տուժել է Մյանմայում հզոր երկրաշարժի հետևանքով փլուզումներից։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի հիվանդանոցը։ «Նոր տուժածներ են շարունակում գալ, բայց մենք չունենք բավարար բժիշկներ և բուժքույրեր», – մեջբերում է պարբերականը բժիշկ Կյեո Զինի խոսքերը։ Թերթի տվյալներով՝ զոհվել է 20 մարդ։ Մյանմայում հզոր երկրաշարժ է […]
14:53 28.03.2025
Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախարարությունները խորհրդակցում են հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Տարբեր նախարարությունների մակարդակով դեռ շարունակվում են խորհրդակցությունները»,- ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նոր համաձայնագրի նախագիծը։
14:43 28.03.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, առնվազն 200 մարդ տուժել է, հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով Մանդալայ քաղաքի հիվանդանոցը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 200-ը տուժել է»,- ասվում հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, ներառյալ Թաիլանդը:
14:31 28.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները: Քննարկում […]
14:29 28.03.2025
Մյանմայի իշխանությունները հայտարարել են դոնորական արյան շտապ հավաքման մասին՝ երկրաշարժի հետևանքով մեծ թվով տուժածներին օգնելու նպատակով, ասվում է երկրի Պետական կառավարչական խորհրդի հաղորդագրության մեջ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սագաինգ, Մանդալայ, Մագուեյ, հյուսիսարևելյան Շան նահանգ, Նեյփիտաու և Բագո շրջանները, հայտնել են իշխանությունները: «Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել, և շատ մարդիկ բուժվում են Սագաինգ […]
14:20 28.03.2025
Ներկայացվել է Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 14.04.2025 – 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 18.04.2025 – 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 01.04.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 02.04.2025 – 15:00-17:00, 3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.04.2025 – 15:00-17:00, 4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – […]
14:08 28.03.2025
ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի անդամներ Գեղամ Մանուկյանը եւ Մարիամ Պողոսյանը մարտի 27-ին հանդիպել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը` այս հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը: Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին: Բարեկամական […]
13:58 28.03.2025
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև «Մարսելը», «Վերոնան», «Ուդինեզեն», «Գալաթասարայը»։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում […]
13:46 28.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային […]
13:39 28.03.2025
Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և սահմանային շրջաններում անվտանգության պահպանման համար համագործակցության մասին, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը (AP): Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Լիբանանը և Սիրիան պայմանավորվել են նաև «ակտիվացնել համագործակցության […]
13:25 28.03.2025
Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը: Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով:
13:14 28.03.2025
Առնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։ Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն […]
13:05 28.03.2025
Երևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի […]
12:57 28.03.2025
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը: «Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա: Մալդինին միշտ զգոն էր, քիչ […]
12:49 28.03.2025
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
12:40 28.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:32 28.03.2025
Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու […]
12:21 28.03.2025
Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։
12:07 28.03.2025
Առնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […]