14:20 28.03.2025
Ներկայացվել է Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը։ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան – 14.04.2025 – 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան – 18.04.2025 – 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 01.04.2025 -10:00-12:00, 2. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 02.04.2025 – 15:00-17:00, 3. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 03.04.2025 – 15:00-17:00, 4. Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – […]
14:08 28.03.2025
ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի անդամներ Գեղամ Մանուկյանը եւ Մարիամ Պողոսյանը մարտի 27-ին հանդիպել են Չեռնոգորիայի ԱԳՆ պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Չեռնոգորիայի հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը` այս հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը: Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում գործակցության առկա ներուժի իրացման անհրաժեշտության մասին: Բարեկամական […]
13:58 28.03.2025
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև «Մարսելը», «Վերոնան», «Ուդինեզեն», «Գալաթասարայը»։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում […]
13:46 28.03.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ ուկրաինական կարգավորումը, զրույցից հետո հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը առանցքային […]
13:39 28.03.2025
Լիբանանը և Սիրիան համաձայնագիր են ստորագրել իրենց սահմանների սահմանազատման և սահմանային շրջաններում անվտանգության պահպանման համար համագործակցության մասին, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը (AP): Լիբանանի պաշտպանության նախարար Միշել Մենասան և նրա սիրիացի գործընկեր Մուրհաֆ Աբու Քասրան համաձայնագիրը ստորագրել են հինգշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցություններից հետո։ Լիբանանը և Սիրիան պայմանավորվել են նաև «ակտիվացնել համագործակցության […]
13:25 28.03.2025
Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը: Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով:
13:14 28.03.2025
Առնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։ Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն […]
13:05 28.03.2025
Երևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին, ապրիլի 2-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի […]
12:57 28.03.2025
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Մոնցայի» գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստան լեգենդար Պաոլո Մալդինիին համարում է ֆուտբոլի համաշխարհային պատմության լավագույն պաշտպանը: «Նա ֆիզիկական և հոգեբանական որակներով պատմության մեջ ուժեղագույն պաշտպանն է: Պաոլոն հազվադեպ էր սխալներ թույլ տալիս, բայց երբ թույլ էր տալիս, դրանք ոչ մի կերպ չէին ազդում նրա վրա: Մալդինին միշտ զգոն էր, քիչ […]
12:49 28.03.2025
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են զինված ուժերի կերպափոխման հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր:
12:40 28.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:32 28.03.2025
Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու […]
12:21 28.03.2025
Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։
12:07 28.03.2025
Առնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […]
11:55 28.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […]
11:47 28.03.2025
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […]
11:23 28.03.2025
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Financial Times- ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկին պետք է զգուշությամբ վերաբերվել, քանի որ Ռուսաստանը կարող է նախաձեռնությունն ընկալել «ավելի շուտ որպես սպառնալիք»: «Այստեղ մենք պետք է զգույշ լինենք: Սա կարող է ընկալվել (Ռուսաստանի Դաշնության կողմից) ավելի շուտ որպես սպառնալիք»,-ասել է Մելոնին: Bloomberg-ը […]
11:10 28.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, անձնական […]
10:59 28.03.2025
Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի […]
10:43 28.03.2025
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Նշելով, որ Իրանի և եվրոպական երեք երկրների պատվիրակությունների միջև արդեն անցկացվել է բանակցությունների չորս փուլ, ԱԳ նախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների և ԵՄ-ի […]
10:30 28.03.2025
Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս […]
10:21 28.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․64 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ:
10:00 28.03.2025
ՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների պահվածքի առնչությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Mundo Deportivo-ն: Հաղորդվում է, որ «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն գլխավոր եվրագավաաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելուց հետո սադրիչ ժեստեր են ցույց տվել մրցակցի խաղացողներին և երկրպագուներին: Հիշեցնենք, որ քառորդ […]
09:55 28.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է զգալիորեն կրճատել ԱՄՆ մի շարք դաշնային գերատեսչությունների անձնակազմը, դրանցից մի քանիսում աշխատակիցների թիվը կարող է կրճատվել 50%-ով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Washington Post-ը։ Ինչպես հետևում է Սպիտակ տան ներքին փաստաթղթերից, որոնք ստացվել են հրատարակության լրագրողների կողմից, ամերիկյան կառավարության աշխատակիցները «պատրաստվում են այն փաստին, որ գերատեսչությունները կկրճատեն աշխատակիցների […]
09:45 28.03.2025
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 40 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, անկլավում առնվազն 855 մարդ է զոհվել, 1869-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բոլոր սպանվածների առնվազն 38,8%-ը երեխաներ […]
09:40 28.03.2025
Դանիական «Միդտյուլանի» ֆուտբոլիստ Ադամ Գաբրիելը հարյուրավոր գորտերի փրկելու համար շուրջ երեք ժամ վտանգել է իր կյանքը: Ֆուտբոլիստը նկատել է, որ գորտերն անցնում են ճանապարհը և զանգվածաբար հայտնվում մեքենաների անիվների տակ: «Ես տեսա գորտերի մարմիններ, որոնք թռչում էին տարբեր ուղղություններով: Սարսափելի էր»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Championat-ը: Նա մթության մեջ շուրջ երեք ժամ վազել է մայրուղու […]
09:30 28.03.2025
Չինաստանի կողմից Պակիստանում աշխատող իր քաղաքացիներին պաշտպանելու համար Բելուջիստան նահանգում ռազմականացված ուժեր տեղակայելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շաֆքաթ Ալի Խանը։ «Ես լիովին հերքում եմ դա: Պակիստանում չինական զորքեր չկան: Սա կատարյալ սուտ է: Նման հաղորդագրություններն արժանահավատ չեն»,- ասել է նա: Ավելի վաղ […]
09:25 28.03.2025
Իսրայելական բանակն այս ամիս արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) զեկույցին։ Մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իսրայելական զինվորականները մերժել են անկլավ ուղարկված մարդասիրական օգնության 82 տոկոսը։ «Կարևոր առաջադրանքները, ինչպիսիք են առաջին անհրաժեշտության ապրանքների և հացաբուլկեղենի համար սննդի […]
09:20 28.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակամից։ «Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության […]