21:43 28.03.2025
ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը: «Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, որոնք են համարվում հարկվող ու չհարկվող եկամուտները և որ տվյալը որ տողում պետք է ներառել։ Եկամուտների տարեկան հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից, որոնց մի մասը նախալրացվում է ինքնաշխատ, […]
21:21 28.03.2025
Transfermarkt-ը թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։ Նա շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները: Այս ցուցանիշով նա կիսում է 7-րդ տեղն աշխարհում ևս 5 ֆուտբոլիստի հետ։ Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ […]
21:03 28.03.2025
Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել […]
20:52 28.03.2025
Մարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացել է ժամը […]
20:36 28.03.2025
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ […]
20:22 28.03.2025
Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման […]
19:55 28.03.2025
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է «Օսասունային»: Աչքի են ընկել Ֆերան Տորես, Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին: 36-ամյա Լևանդովսկին 23 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 63 միավորով առաջատարն է և երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Օսասունան» 33 […]
19:47 28.03.2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: […]
19:36 28.03.2025
«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի […]
19:25 28.03.2025
Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը […]
19:16 28.03.2025
ՀՀ ավտոճանապարհներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին և մարտի 28-ին՝ նույն ժամանակահատվածում, Խաշթառակ […]
19:07 28.03.2025
«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ երկրորդ անընդմեջ Մունդիալը հաղթելու դեպքում կավարտի ելույթներն ազգային հավաքականում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Եթե մենք երկրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունը հաղթենք, ես կհեռանամ ազգային հավաքականից: Մենք պետք է տեղ բացենք երիտասարդ խաղացողների համար»,- ասել է 32-ամյա Մարտինեսը: Աշխարհի գործող չեմպիոններն օրեր առաջ ապահովել են […]
18:57 28.03.2025
Մարտի 28-ին՝ ժամը 13:46-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի […]
18:50 28.03.2025
Մարտի 28-ին Բեռնում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերի գլխավորությամբ: Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա […]
18:43 28.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ Ստեֆանի Ուրչիքի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Rotary International-ի երկարամյա գործունեությունը մեր երկրում և ընդգծել առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հետևողական բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը: Ստեֆանի Ուրչիքը ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության ծրագրերը մեր երկրում՝ նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է ընդլայնել […]
18:36 28.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության իրազեկման հանդիպում» միջոցառումը. նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, մասնավորապես անդրադարձ է եղել պետության կողմից […]
18:28 28.03.2025
Միլանի «Ինտերի» ինստագրամյան էջը հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով: Մխիթարյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն արտասանում է «հորիզոնական դարպասաձող», «գնդակ», «11-մետրանոց», «անկյունային հարված», «խաղից դուրս վիճակ» տերմինները: View this post on Instagram A post shared by Inter (@inter)
18:23 28.03.2025
Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՌԴ Ներքին գործերի նախարարության գործընկերների միջև։ Ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր տնօրինության, միջազգային համագործակցության, Ներքին ծառայության անձնագրային բաժնի և հաշվառման աշխատանքների, միգրացիոն հարցերի, միջազգային ոլորտային համագործակցության համակարգման վարչությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ, […]
18:16 28.03.2025
Մարտի 26-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Քարահունջ գյուղի 55-ամյա մի բնակիչ տանը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց: Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը խոստովանել է, որ ունի և՛ մարիխուանա, և՛ զենք-զինամթերք, որոնք պատրաստ է ներկայացնել: Զննությամբ նրա տանը հայտնաբերվել է ողորկափող որսորդական հրացան, «Ֆ-1» […]
18:07 28.03.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը: Արգենտինացի մասնագետը ամսական վաստակում է 2.17 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է՝ ամսական 910 հազար եվրո աշխատավարձով: Առաջատարների եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը (ամսական 830 հազար եվրո):
17:55 28.03.2025
Մարտի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր՝ ուսուցանել աշխատակազմին հրդեհի բռնկման դեպքում վարվելակերպի կանոնները, ծանոթացնել հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառմանը, բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները: Վարժանքի ընթացքում փրկարարական […]
17:48 28.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի համակարգմամբ տեղի է ունեցել դատավորների և արտոնագրված հաշտարարների մասնակցությամբ աշխատաժողով, որն ուղղված էր պարտադիր հաշտարարության ներդրման քայլերի նախագծմանը և հաշտարարության ոլորտի այլ բարեփոխումների քննարկմանը։ Տիգրան Դադունցը կարևորել է այս բարեփոխման կայացման գործում բոլոր դերակատարների՝ գլխավորապես՝ դատավորների, հաշտարարների, փաստաբանների և Արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը, դատական համակարգի պրո-հաշտարարական մոտեցման խթանումը: Աշխատաժողովին մասնակցել […]
17:42 28.03.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Իլյա Թոփուրիան, որը բարձրացել է թեթև քաշային կարգ, հայտարարել է, որ բրազիլացի Չառլզ Օլիվեյրան և դաղստանցի Իսլամ Մախաչևը չեն համարձակվում մենամարտել իր հետ: «Պատրաստ եմ մենամարտել Մախաչևի կամ Օլիվեյրայի դեմ: Ես այլ մրցակիցներ չեմ տեսնում: Բայց նրանցից ոչ մեկը կարծես չի համարձակվում: Նրանք պատճառաբանում են, թե բավականաչափ հաղթանակներ չունեմ, որ […]
17:36 28.03.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ին` ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել […]
17:30 28.03.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ի ժամը 19.35-ին 16-րդ թաղամասի շենքերից մեկի բակում, ապօրինի թմրանյութ և զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և «Մերսեդես Բենց» ավտոմեքենայով հանդերձ Մաշտոցի բաժին են տեղափոխվել 25-ամյա երիտասարդի և 19-ամյա աղջկա: Անձնական խուզարկությամբ աղջկա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 […]
17:21 28.03.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» երկու երկրպագուի կարող են պատժել ռասիզմի համար, հայտնում է As-ը: Բռնության, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարի պետական կոմիտեն առաջարկել է երկու ֆանատներին տուգանել 4000 եվրոյով և 12 ամսով արգելել այցելությունը մարզական միջոցառումներին: Ավելի վաղ Լա լիգան վերլուծել էր Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումը, որտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հասցեին:
17:13 28.03.2025
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով, տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցությանը, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված պետական, հասարակական և […]
17:02 28.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա […]