Բոլոր լուրերը – Page 281 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Ալիևը հավաքագրում է Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներին` նրանց Հայաստանում բնակեցնելու մտադրությամբ

22:42 27.03.2025

Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում: Կառավարությանն առնթեր գործող այդ կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք՝ Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար: Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուհադ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած […]

̰
«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հոր հետ

22:33 27.03.2025

«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հոր հետ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, գրում է Bein Sports-ը: Աղբյուրը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գործարքի մանրամասները, սակայն բրազիլացու ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը: «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիգոյին շատ գրավիչ մարզական նախագիծ է առաջարկում, ինչը բրազիլացուն թույլ կտա խաղալ իր սիրելի՝ ձախ հարձակվողի դիրքում: […]

̰
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությանը․ Առնոլդ Բլեյան

22:21 27.03.2025

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» […]

̰
Շների ստերջացման ծրագիրը. Երևանից՝ Գյումրի

22:12 27.03.2025

Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը: Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:

̰
SHANTNEWS

22:00 27.03.2025

̰
Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը Մայամիի «Մասթերսում»

21:54 27.03.2025

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի քառորդ եզրափակչում 2-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ալեքսանդրա Էալայից (Ֆիլիպիններ, 140-րդ ռակետ)։ Ի դեպ 19-ամյա Էալան մրցաշարում պայքարից դուրս է թողել WTA-ի դասակարգման աղյուսակում միայն իրենից բարձր դիրք ունեցող մրցակիցների։ Նա հաղթել է նաև Քեթի Վոլինեցին (73-րդ ռակետ), Ելենա Օստապենկոյին […]

̰
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար

21:43 27.03.2025

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված […]

̰
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում

21:29 27.03.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ղեկավարությամբ կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող նախապես հայտարարված հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ և նախագծով հետաքրքրված անձինք: Քննարկմանը ներկայացվել են […]

̰
Մարտի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:18 27.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 19/5, 19/7 շենքեր և 122-152, 151-173 առանձնատներ, Նորք 1-ին նրբանցք 1-27, 2-18 առանձնատներ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, […]

̰
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Պաշտպանի լիազորությունների շրջանակը

21:06 27.03.2025

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մարտի 26-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Նինա Փիրումյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի […]

̰
Արգենտինայի նախագահը ծաղրել է Նեյմարին

20:54 27.03.2025

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սոցցանցերում հրապարակում է արել և ծաղրել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին։ «Հաշվի առնելով, թե որքան շատ է Նեյմարը խնջույքներ սիրում` տարօրինակ էր, որ նա բաց թողեց այս պարը»,–գրել է Միլեյը։ Միլեյը հրապարակումն արել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի Բրազիլիայի դեմ խաղում տարած 4-1 հաշվով […]

̰
Քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

20:41 27.03.2025

Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով […]

̰
SHANTNEWS

20:00 27.03.2025

̰
Հայ շախմատիստները մնացին առանց մեդալների, սակայն նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկության 3 ուղեգիր․ ԵԱ

19:55 27.03.2025

Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից։ Գաբրիել Սարգսյանը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց և 8 միավորով կիսեց 4-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա գրավեց 7-րդ տեղը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեցին 7,5-ական միավորով և այլ շախմատիստների հետ բաժանեցին 13-34-րդ տեղերը։ Արթուր Դավթյանը 7 միավորով 61-րդն է, Արսեն […]

̰
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը

19:51 27.03.2025

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը: Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։ Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝  առաջնորդության որակները […]

̰
Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողի և դասախոսի՝ վարկով հեծանիվ ձեռք բերելը. գործադիրի որոշումները

19:47 27.03.2025

Կհամաֆինանսավորվի 17 համայնքի սուբվենցիոն 23 ծրագիր, կնախատեսվեն «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, կիրականացվի Բուսաբուծության աջակցության 2025 թ.-ի ծրագիրը: Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում: Մեկ այլ որոշմամբ էլ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Զինապարտ քաղաքացիների ծանուցումները կկատարվեն նոր ընթացակարգով

19:42 27.03.2025

Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն  նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։ Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:  

̰
Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

19:37 27.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասվում է որոշման մեջ:

̰
Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ արագ արձագանքման մասնագիտական կարողությունների խթանում․ խրախուսվում է կանանց ներգրավվածությունը

19:26 27.03.2025

ՆԳ նախարարությունը կարևորում է միջազգային վերապատրաստման դասընթացներին կին ծառայողների ներգրավվածությունը՝ կատարելագործելու արտակարգ իրավիճակներում արձագանքելու նրանց կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) նախաձեռնությամբ 2024-2025 թթ․ իրականացված Օժանդակության և պաշտպանության կարողություններն ամրապնդող միջազգային վերապատրաստման դասընթացի նպատակը խաղարկային սցենարներով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ հիմնական վարքագծային կանոնների ուսուցումն էր, որին մասնակցում էին 25 […]

̰
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

19:16 27.03.2025

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

19:07 27.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են […]

̰
ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

18:56 27.03.2025

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։ Քննարկվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային […]

̰
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստները

18:47 27.03.2025

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Այն գլխավորում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին։ Պրեմիեր լիգայի պատմության գլխավոր ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը չորրորդն է, իսկ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը` […]

̰
Երևանի ավագանու անդամի մանդատ է տրվել Արևիկ Բլեջյանցին

18:37 27.03.2025

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից, նշելով, որ Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության […]

̰
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օր. Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

18:30 27.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին: Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից […]

̰
Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բնռցքամարտիկին

18:20 27.03.2025

Անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին։ «Կարծում եմ` այս պահին լավագույնը Թերենս Քրոուֆորդն է` անկախ քաշային կարգից»,- Մեյվեզերի խոսքերը մեջբերում է Boxing Kingdom-ը։ Քրոուֆորդը պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որը երկու տարբեր քաշային կարգերում` թեթև և կիսաթեթև, եղել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նա անցկացրած բոլոր 41 մենամարտերում հաղթել է, որոնցից 31-ը` նոկաուտով։ Մեյզվեզերը […]

̰
Լայպցիգի գրքի ցուցահանդես. տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը

18:14 27.03.2025

Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար

18:07 27.03.2025

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից […]

̰
SHANTNEWS

18:00 27.03.2025

̰
Անչելոտին բանակցում է Բրազիլիայի հավաքականի հետ

17:54 27.03.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է շուտով աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է TodoFichajes-ը։ 65-ամյա մասնագետն արդեն ամիսներ շարունակ բանակցում է բրազիլացիների հետ։ Իտալացի մասնագետի ու «Ռեալի» հետ պայմանագիրը լրանում է 2026 թ. հուլիսի 1-ին, սակայն արդեն հաջորդ ամռանը նա կարող է լքել իսպանական ակումբը։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայում դժգոհ են հավաքականի ներկայիս […]

̰
BACK_TO_TOP