08:15 28.03.2025
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Եվրամիության (ԵՄ) հետ բազմակողմ համագործակցության զարգացումը և հաստատել իր երկրի հավատարմությունը դրա ընդլայնմանը։ Այդ մասին նա հինգշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Neutral Turkmenistan-ի պաշտոնական թերթը։ Դրա տեղեկություններով՝ կողմերը նշել են, որ վերջին տարիներին Թուրքմենստանի […]
08:05 28.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 28.03.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը Երևանում կայանալիք աշխարհի 4–րդ դիվիզիոնի առաջնութունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի, հաղորդում է Հայաստանի հավաքականի պաշտոնական էջը: Հոկեյիստներն ապրիլի 1-12-ը հավաք կանցկացնեն Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցի սառցե արենայում, որտեղ էլ կկայանան մրցաշարի հանդիպումները: Հայաստանի թիմի մրցակիցները կլինեն Իրանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Մալայզիայի և Ուզբեկստանի հավաքականները։ Առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-19-ը:
23:59 27.03.2025
Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […]
23:55 27.03.2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում: Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:
23:44 27.03.2025
Մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Նորայր Հ․-ի վարած վարած «Nissan Murano» և Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Անդրեյ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Ալեքս Ա․-ն մարմնական վնասվածքներով […]
23:39 27.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում», հայտնում է Calciomercato-ն։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում, ինչպիսին «Ինտերն» է։ Սպասում ենք մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կքննարկենք ապագաս։ Դեռ չենք երկարաձգել գործող պայմանագիրս։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ կարող եմ տալ հետագայում թիմին»,- ասել է 36-ամյա […]
23:35 27.03.2025
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ծակքար, Կարճաղբյուր գետերի մաքրման և վերականգնման գործընթացին ուղղված աշխատանքների իրականացման նպատակով միջգերատեսչական համակարգող և փորձագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Կադաստրի կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ս/թ հունվարի 21-ին […]
23:23 27.03.2025
Մարտի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի Զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Մարթա Ֆյոզեկաշի հետ: Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հետ կապցած մի շարք հարցեր:
23:13 27.03.2025
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպել է իր մոմե արձանին հանրահայտ Մադամ Տյուսոյի թանգարանում։ Մբապեն նշել է, որ արձանը գեղեցիկ է ստացվել, և շատ հաճելի է նման պատվի արժանանալը: Արձանը կցուցադրվի Մադամ Տյուսոյի՝ Լոնդոնի գլխավոր թանգարանում: Ֆրանսիացին «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Ակումբի կազմում նա անցկացրել է 43 […]
22:58 27.03.2025
Մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած «SANY» մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած «Chevrolet Camaro» մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]
22:45 27.03.2025
Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի […]
22:42 27.03.2025
Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում: Կառավարությանն առնթեր գործող այդ կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք՝ Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար: Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուհադ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած […]
22:33 27.03.2025
«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հոր հետ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, գրում է Bein Sports-ը: Աղբյուրը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գործարքի մանրամասները, սակայն բրազիլացու ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունը: «Մանչեսթեր Սիթին» Ռոդրիգոյին շատ գրավիչ մարզական նախագիծ է առաջարկում, ինչը բրազիլացուն թույլ կտա խաղալ իր սիրելի՝ ձախ հարձակվողի դիրքում: […]
22:21 27.03.2025
Խորհրդարանը երեկ 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Ի՞նչ է այն ենթադրում, որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ դրական սպասելիքներ ու միաժամանակ ռիսկեր ու վտանգներ կարող են լինել այս օրենքից։ Այս ամենի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» […]
22:12 27.03.2025
Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Գյումրիում իրականացվել են թափառող շների ստերջացման աշխատանքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնագիտական խումբը չորս շաբաթով գործուղվել էր Գյումրի: Այցի նպատակը ոչ միայն կենդանիների ստերջացումն էր, այլև հենց ծրագիրը ներդնելը: Նշենք, որ ծրագրում ընդգրկվել է շուրջ 330 թափառող շուն:
21:54 27.03.2025
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկն ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի քառորդ եզրափակչում 2-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Ալեքսանդրա Էալայից (Ֆիլիպիններ, 140-րդ ռակետ)։ Ի դեպ 19-ամյա Էալան մրցաշարում պայքարից դուրս է թողել WTA-ի դասակարգման աղյուսակում միայն իրենից բարձր դիրք ունեցող մրցակիցների։ Նա հաղթել է նաև Քեթի Վոլինեցին (73-րդ ռակետ), Ելենա Օստապենկոյին […]
21:43 27.03.2025
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված […]
21:29 27.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ղեկավարությամբ կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող նախապես հայտարարված հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ և նախագծով հետաքրքրված անձինք: Քննարկմանը ներկայացվել են […]
21:18 27.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 19/5, 19/7 շենքեր և 122-152, 151-173 առանձնատներ, Նորք 1-ին նրբանցք 1-27, 2-18 առանձնատներ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, […]
21:06 27.03.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մարտի 26-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Նինա Փիրումյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի […]
20:54 27.03.2025
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սոցցանցերում հրապարակում է արել և ծաղրել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին։ «Հաշվի առնելով, թե որքան շատ է Նեյմարը խնջույքներ սիրում` տարօրինակ էր, որ նա բաց թողեց այս պարը»,–գրել է Միլեյը։ Միլեյը հրապարակումն արել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի Բրազիլիայի դեմ խաղում տարած 4-1 հաշվով […]
20:41 27.03.2025
Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով […]
19:55 27.03.2025
Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին մեդալներից։ Գաբրիել Սարգսյանը վերջին` 11-րդ տուրում ոչ-ոքի գրանցեց և 8 միավորով կիսեց 4-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա գրավեց 7-րդ տեղը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարն ավարտեցին 7,5-ական միավորով և այլ շախմատիստների հետ բաժանեցին 13-34-րդ տեղերը։ Արթուր Դավթյանը 7 միավորով 61-րդն է, Արսեն […]
19:51 27.03.2025
Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը: Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։ Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝ առաջնորդության որակները […]
19:47 27.03.2025
Կհամաֆինանսավորվի 17 համայնքի սուբվենցիոն 23 ծրագիր, կնախատեսվեն «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, կիրականացվի Բուսաբուծության աջակցության 2025 թ.-ի ծրագիրը: Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում: Մեկ այլ որոշմամբ էլ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:42 27.03.2025
Հայաստանում զինապարտ քաղաքացիների ծանուցումները 2025 թվականի ապրիլի 1-ից կկատարվեն նոր ընթացակարգով, որն ապահովում է ավելի հասանելի և ապահով ծանուցման մեխանիզմ։ Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:37 27.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Հայկ Նազարյանին 2025 թվականի ապրիլի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»,- ասվում է որոշման մեջ: