Բոլոր լուրերը – Page 283 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ արագ արձագանքման մասնագիտական կարողությունների խթանում․ խրախուսվում է կանանց ներգրավվածությունը

19:26 27.03.2025

ՆԳ նախարարությունը կարևորում է միջազգային վերապատրաստման դասընթացներին կին ծառայողների ներգրավվածությունը՝ կատարելագործելու արտակարգ իրավիճակներում արձագանքելու նրանց կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) նախաձեռնությամբ 2024-2025 թթ․ իրականացված Օժանդակության և պաշտպանության կարողություններն ամրապնդող միջազգային վերապատրաստման դասընթացի նպատակը խաղարկային սցենարներով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ հիմնական վարքագծային կանոնների ուսուցումն էր, որին մասնակցում էին 25 […]

̰
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

19:16 27.03.2025

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ս.Թ.-ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 134 միլիոն 64 հազար դրամ:

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

19:07 27.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ: «Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են […]

̰
ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

18:56 27.03.2025

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի ու Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները։ Քննարկվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային […]

̰
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստները

18:47 27.03.2025

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Այն գլխավորում է Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին։ Պրեմիեր լիգայի պատմության գլխավոր ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը չորրորդն է, իսկ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը` […]

̰
Երևանի ավագանու անդամի մանդատ է տրվել Արևիկ Բլեջյանցին

18:37 27.03.2025

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 21-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ ավագանու անդամ Նարեկ Մանուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից, նշելով, որ Հանձնաժողովը մարտի 27-ի հերթական նիստում արձանագրել է, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ կուսակցության […]

̰
Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օր. Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

18:30 27.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին: Նախարարին ուղեկցել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դպրոցականներին ու «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակիցներին՝ նշելով, որ այս ծրագրի մասնակից […]

̰
Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բնռցքամարտիկին

18:20 27.03.2025

Անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը նշել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկին։ «Կարծում եմ` այս պահին լավագույնը Թերենս Քրոուֆորդն է` անկախ քաշային կարգից»,- Մեյվեզերի խոսքերը մեջբերում է Boxing Kingdom-ը։ Քրոուֆորդը պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որը երկու տարբեր քաշային կարգերում` թեթև և կիսաթեթև, եղել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նա անցկացրած բոլոր 41 մենամարտերում հաղթել է, որոնցից 31-ը` նոկաուտով։ Մեյզվեզերը […]

̰
Լայպցիգի գրքի ցուցահանդես. տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը

18:14 27.03.2025

Հայաստանը մասնակցում է Լայպցիգի գրքի ցուցահանդեսին․ այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանի ազգային տաղավարը: Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար

18:07 27.03.2025

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից […]

̰
SHANTNEWS

18:00 27.03.2025

̰
Անչելոտին բանակցում է Բրազիլիայի հավաքականի հետ

17:54 27.03.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է շուտով աշխատանքի անցնել Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է TodoFichajes-ը։ 65-ամյա մասնագետն արդեն ամիսներ շարունակ բանակցում է բրազիլացիների հետ։ Իտալացի մասնագետի ու «Ռեալի» հետ պայմանագիրը լրանում է 2026 թ. հուլիսի 1-ին, սակայն արդեն հաջորդ ամռանը նա կարող է լքել իսպանական ակումբը։ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայում դժգոհ են հավաքականի ներկայիս […]

̰
Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

17:46 27.03.2025

Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում է թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:35 27.03.2025

Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։ Արարատ Միրզոյանը և […]

̰
Հոլանդը գերազանցել է եվրոպացիների 54 տարվա վաղեմության ռեկորդը

17:27 27.03.2025

Էրլինգ Հոլանդը 40-րդ գոլն է խփել Նորվեգիայի հավաքականի կազմում, հաղորդում է Stats Foot-ը: 24-ամյա ֆուտբոլիստը 40 գոլ խփել է 41 խաղում: Հարձակվողի հոբելյանական գոլն Իսրայելի ընտրանու դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում էր: Նորվեգացին դարձել է Գերդ Մյուլերից հետո առաջին ֆուտբոլիստը, որն ամենաարագն է հասել հավաքականում 40 գոլի ցուցանիշին: Լեգենդար գերմանացին ազգային թիմի կազմում 40 գոլի […]

̰
Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

17:20 27.03.2025

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը: Արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ քննել խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավաքագրված բժշկաիրավական ապացույցների հավաքմամբ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ մարտի 27-ի նիստի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ քրեակատարողական ծառայողները մասնակցում են հրաձգության գործնական պարապմունքներին

17:12 27.03.2025

ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների համար ԶՈՒ զորավարժադաշտերում անցկացվում են հրաձգության գործնական պարապմունքներ։ Գործնական պարապմունքներին արդեն իսկ մասնակցել են Արդարադատության նախարարության «Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկների ծառայողները։ Պարապմունքների ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Գուրգեն Սարգսյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի […]

̰
Եթե Սերենա Ուիլյամսն ասում է՝ հարվածը վատը չէր, ուրեմն այն արտակարգ է․ Նովակ Ջոկովիչ

17:06 27.03.2025

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը երախտագիտություն է հայտնել «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսին ու US Open-2009-ի հաղթող Խուան-Մարտին դել Պոտրոյին, որոնք ներկա են եղել Մայամի «Մասթերսում» Նովակի հանդիպմանը, հայտնում է ATP-ի կայքը: «Հիասքանչ էր սկզբում տեսնել Դել Պոյին՝ վաղեմի ընկերոջս ու մրցակցիս: Ուրախ եմ, որ նա առաջին անգամ իմ թիմի հետ էր […]

̰
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

17:00 27.03.2025

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, […]

̰
Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

16:54 27.03.2025

Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

̰
Հաստատվել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը

16:49 27.03.2025

Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

16:42 27.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հրավերն Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու համար: Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել […]

̰
Այժմ մրցաշրջանի լավագույն պահն է, «Բարսելոնան» լավ վիճակում է․ Դանի Օլմո

16:36 27.03.2025

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ասել է, որ ակումբի գլխավոր նպատակը բոլոր տիտղոսները նվաճելն է, գրում է Marca-ն։ «Այստեղ եմ եկել հաղթելու։ Վստահ եմ` մեր թիմն ի զորու է տիտղոսներ նվաճել։ Մենք միշտ ավելիին ենք ձգտում, իսկ մարզչական շտաբը պահանջում է ավելի ու ավելի շատ գոլեր խփել։ Այժմ մրցաշրջանի լավագույն պահն է։ Թիմը լավ վիճակում է։ […]

̰
Փարիզում մեկնարկել է Ուկրաինայի անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը

16:30 27.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հյուրընկալում է եվրոպական ղեկավարներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որոնք գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր հրադադարից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ Գագաթնաժողովից առաջ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտարարել […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր

16:21 27.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքների նախագծերի շուրջ: Հանդիպման շրջանակում ներկայացվել են վերոնշյալ ոլորտների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը, շրջանակը, մեխանիզմները, ազդեցությունն ու արդյունքները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման անհրաժեշտությունը բխում […]

̰
Սալահը չի տեղափոխվի Սաուդյան Արաբիա

16:12 27.03.2025

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի տեղափոխվի Սաուդյան Արաբիա, հայտնում է Givemesport-ը։ Մերձավորարևելյան երկրում սկսել են բացասաբար վերաբերվել եգիպտոսցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գաղափարին։ Կողմերը բանակցել են, սակայն արաբները պաշտոնական առաջարկ չեն արել 32-ամյա ֆուտբոլիստին։ Բանակցությունները ձախողվել են։ Դրանից բացի, Սալահը ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։ Անգլիական ակումբն էլ հուսով է, որ կհաջողվի համաձայնության հասնել նրա հետ […]

̰
Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ

16:06 27.03.2025

ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վիճակի բարելավման նպատակով՝ ընդունվել է որոշում: Կառավարության միջոցներից վերաբաշխում է կատարվել 15,796,496.9 հազար դրամի չափով, որը կուղղվի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների […]

̰
Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

16:00 27.03.2025

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից […]

̰
Պոգբան որոշել է կարիերան շարունակել Մեսսիի «Ինտեր Մայամիում»

15:53 27.03.2025

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում», գրում է Fichajes-ը։ Կողմերը բանակցել են և մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ 32-ամյա ֆուտբոլիստի համար վճռորոշ է եղել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ խաղալու ցանկությունը։ Դրանից բացի, երբ Պոգբան դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված էր, «Ինտեր Մայամին» […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցության հետագա խորացման հեռանկարները

15:45 27.03.2025

Մարտի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի՝ Ազգային պաշտպանության և Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ժան-Միշել Ժակին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը։ […]

̰
BACK_TO_TOP