14:27 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […]
14:18 25.03.2025
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 […]
14:10 25.03.2025
Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների […]
14:00 25.03.2025
Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն իրենց շփումները, թեև կոնկրետ մանրամասներ դեռևս չեն կարող բացահայտվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Կա ըմբռնում, որ շփումները կշարունակվեն, բայց դեռ կոնկրետություն չկա, դրանք կհամաձայնեցվեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:53 25.03.2025
Փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն այլեւս վերապահվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն, վերոգրյալից զատ, որեւէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ, դեռեւս չի սահմանվել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման […]
13:45 25.03.2025
Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է […]
13:38 25.03.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ հետեւանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, […]
13:30 25.03.2025
Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով: Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, […]
13:17 25.03.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մեղմացման վերաբերյալ տեղեկություններին։ «Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են, թե՝ ահա, փոխեցին վեկտորը, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը և ինքնիշխանությունը պաշտպանում է։ Երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է և բարձրաձայնում։ Երբ մի […]
13:13 25.03.2025
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը։
13:08 25.03.2025
Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
12:59 25.03.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ «Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ […]
12:51 25.03.2025
Երևանում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
12:44 25.03.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ […]
12:40 25.03.2025
Մարտի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Սերգեյ Ե․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
12:33 25.03.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում: Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ռոման Խաչատրյան – «Նոա-2» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ-2» Նուբար Գիշյան – «Ուրարտու-2» Հովհաննես Հովհաննիսյան – «Շիրակ-2» Պաշտպաններ Հովհաննես Հակոբյան – «Միկա» Հայկազ Եղիազարյան – «Ուրարտու-2» Դավիթ Դոխոյան – «Նոա-2» Արմեն Սուքիասյան – «Փյունիկ-2» Ստյոպա Թումանյան – «Նոա-2» Արթուր Մովսիսյան – «Նոա-2» Հայկ Ստեփանյան – «Ուրարտու-2» Հայկ Ղուկասյան – «Արարատ – Արմենիա-2» Կիսապաշտպան Ավետ Կասպարով – «Սպարտա Պրահա» (Չեխիա) Դավիթ Սիմոնյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Դավիթ Բատոյան – […]
12:22 25.03.2025
Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3,4%-ով։ Այս մասին ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հաղորդագրության մեջ։ ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 853,67 հազար՝ նախորդ տարվա փետրվարի 883,838 հազարի դիմաց։ Գերմանիայում վաճառքները նվազել են 6,4%-ով, Իտալիայում՝ 6,2%-ով, Ֆրանսիայում՝ 0,7%-ով, իսկ Իսպանիայում՝ 11%-ով։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված […]
12:10 25.03.2025
Մարտի 10-ից 14-ը ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 12 օղակի հրամանատարներ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում փլատակներում, շենքերում և շինություններում» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի նպատակն էր զարգացնել փրկարարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ փլատակների հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով: Դասընթացի տեսական պատրաստության ընթացքում փրկարարները ծանոթացել են […]
11:56 25.03.2025
Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ: Այսպես. Երևան […]
11:37 25.03.2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է կանանց և տղամարդկանց թիմերի վերջնական կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում: Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանայք` Գյումրիում: Տղամարդկանց ընտրանու կազմում են 61 կգ Գառնիկ Չոլակյանը, 73 կգ Գոռ Սահակյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Մնացական Աբրահամյանը, […]
11:28 25.03.2025
Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։ Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար: Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից […]
11:23 25.03.2025
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել ։ «Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ: Ֆրանսիայի և Հայաստանի միջև […]
11:15 25.03.2025
Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ: Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին […]
11:05 25.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության […]
10:44 25.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան […]
10:30 25.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, գույքը […]
10:13 25.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ: